Դրոշակ (թերթ)

թերթ
(Վերահղված է Դրօշակից)

Դրոշակ (դասական ուղղագրությամբ՝ Դրօշակ), պարբերական, ՀՀԴ կուսակցության պաշտոնաթերթ։ Առաջին երկու համարները լույս են տեսել 1891 թվականի մայիսին և սեպտեմբերին Թիֆլիսում, երրորդը՝ 1892 թվականին Ռումինիայում։ Այնուհետև խմբագրությունը տեղափոխվել է Ժնև, որտեղ «Դրոշակը» լույս է տեսել մինչև 1914 թվականը։ Խմբագրական աշխատանքները վարել են Ռոստոմը, Ս. Շխյանը, Հոնան Դավթյանը, Արշակ Վռամյանը. Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը, Գարեգին Խաժակը, Միքայել Վարանդյանը, Էդվարդ Ակնունին, Ավետիս Ահարոնյանը և ուրիշներ։

Դրոշակ
ֆր.՝ Droschak
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել էմայիս 1891[1]
ՀիմնադիրՔրիստափոր Միքայելյան
ՀրատարակիչՀՅԴ
Երկիր Հայաստան
Կայքdroshak.am

1898 թվականին «Դրոշակի» խմբագրության շուրջ կազմավորվել է ՀՅԴ կուսակցության արևմտյան բյուրոն։ «Դրոշակը»` որպես ամսաթերթ, վերստին հրատարակվել է 1925-33 թվականիներն Փարիզում։ Խմբագիրներն էին Սիմոն Վրացյանը, Ա. Ջամամյանը։ 1969-85 թվականներին որպես ՀՀԴ բյուրոյի պաշտոնաթերթ հրատարակվել է Բեյրութում՝ «Ազդակ Շաբաթօրյակ-Դրոշակ» (խմբագիրներ՝ Բաբկեն Փափազյան և Սարգիս Զեյթլյան) անունով։ 1986-96 թթ․ հրապարակվել է Աթենքում։ 1999 թվականի փետրվարին պաշտոնապես գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում։ Ներկայիս «Դրոշակը» հրապարակվում է Երևանում՝ տպագիր և էլեկտրոնային տարբերակներով։ Ըստ վերջին համարի (մարտ 2021), ներկա գլխավոր խմբագիրն Արտաշես Շահբազյանն է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/droshak/1891%281%29.pdf
  2. «Բովանդակություն» (PDF). Դրօշակ. Մարտ 2021. ISSN 2579-2954. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։