«Դրուժոկ» (ռուս.՝ «Дружок»), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանել է ռեժիսոր Վիկտոր Էյսիմոնտը 1958 թվականին[1][2]։ Նիկոլայ Նոսովի «Միշկայի շիլան» (ռուս.՝ «Мишкина каша», 1938) և «Դրուժոկ» (1947) պատմվածքների էկրանավորումը և սինթեզն է։

Դրուժոկ
ռուս.՝ Дружок
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1958
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիկտոր Էյսիմոնտ
Սցենարի հեղինակՆիկոլայ Նոսով
ԴերակատարներՎիկտոր Կովալ
ՕպերատորԻննա Զարաֆյան
ԵրաժշտությունԼև Շվարց
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է երկու անբաժան ընկերների՝ Միշայի և Կոլյայի ուրախ արկածների մասին, որոնք մի անգամ ամռանը մնում էին իրենց ամառանոցում՝ առանց մեծահասակների։ Նրանց հետ էին միայն մի փոքրիկ աղջիկ Մայքան և նրանց ընկերը՝ Դրուժոկ անունով թավամազ, հավատարիմ և համբերատար շունը։ Նա նշանակալի դեր է խաղում անբաժան ընկերների մեծ արկածների մեջ։

Դերերում խմբագրել

  • Վիկտոր ԿովալՄիշա Կոզլով
  • Անատոլի Պտիչկին – Կոլյա
  • Օլգա Էսալնեկ – Մայկա
  • Մարինա Օրդանսկայա – Լենոչկա
  • Զոյա Ֆեոդորովամորաքույր Նատաշա
  • Ֆեոդոր Նիկիտին – Ֆեոդոր Միխայլովիչ, գրականության ուսուցիչ
  • Ալեքսանդրա Դենիսովատատիկ, որը կորցրել է ճամպրուկը
  • Լյուբով Սուդնևա – Նադյա մորաքույր
  • Ագրի Աուգշկապ – քեռի Լյոնյա
  • Գեորգի Գումիլևսկի – պարկով պապիկ, որը կորցրել է մեխերի արկղը
  • Ալեքսանդրա Պոպովա – Միշա Կոզլովի մայրը
  • Սերգեյ Տրոիցկի – մարդ սագի հետ
  • Սերգեյ Ֆիլիպով – Պետուխով, խարդախ
  • Սոֆյա Բելյաևա – էպիզոդ

Նկարահանման խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Նիկոլայ Նոսով
  • Ռեժիսոր՝ Վիկտոր Էյսիմոն
  • Օպերատորներ՝ Իննա Զարաֆյան, Բորիս Մոնաստիրսկի
  • Նկարիչ՝ Կոնստանտին Ուրբետիս
  • Կոմպոզիտոր՝ Լև Շվարց

Տեխնիկական տվյալներ խմբագրել

  • Արտադրություն՝ Մ. Գորկու անվան կինոստուդիա
  • Գեղարվեստական ֆիլմ, մեկ սերիա, հեռուստատեսային, գունավոր
  • Տարիքը՝ 0+ (ցանկացած տարիքի հանդիսատեսի համար)

Ֆիլմը նկարահանվել Է Կիևում և նրա շրջակայքում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ոչ «Միշկայի շիլան», ոչ էլ «Դրուժոկ» պատմվածքում չկա Մայկա անունով հերոս։ Առաջին անգամ Մայկան (Միշկայի կրտսեր քույրը) հայտնվում է «Ուրախ ընտանիք» պատմվածքում։
  • Վիկտոր Էյսիմոնտի «Դրուժոկ» ֆիլմը հաղթել է 1958 թվականի Վենետիկի կինոփառատոնում՝ «7 տարեկանից բարձր երեխաների համար» անվանակարգում որպես լավագույն մանկական ֆիլմ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դրուժոկ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Դրուժոկ» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Дружок» на сайте «Энциклопедия отечественного кино»