Դրավոգրադ (սլովեներեն՝ Dravograd, գերմաներեն՝ Unterdrauburg), քաղաք և համայնք Սլովենիայի Կորոշկա երկրամասում (Region Koroška): Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Ընկած է Դրավա գետի ափին, նրա Մեժա վտակի գետաբերանի մերձակայքում։ 2017 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 3 134 mieszkańców[2]: Քաղաքից հյուսիս տարածվում է Կոշենյակ-Վելկա (Košenjak-Velka) ազգային պարկը։ Բնակավայրից ոչ հեռու՝ Դրավա գետի ջրերն աշխատեցնում են 26,2 մեգավատտ հզորությամբ հիդրոէլեկտրակայանը, որը կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ռուս ռազմագերիների ճիգ ու ջանքով, ապա ռմբահարվել դաշնակիցների օդուժի կողմից, հետագայում վերականգնվել ու վերակառուցվել[3][4]; Հիդրոէլեկտրակայանի ամբարտակի շնորհիվ առաջացած արհեստական լիճը ներառվել է համաեվրոպական բնապահպանական Natura 2000 ծրագրում։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրել
- Հին քաղաքի՝ Գրադ Դրավոգրադի (Ունտերտրաուբուրգի) ավերակները, որոնք ընկած են ներկայիս քաղաքի մերձակա բլրի վրա[5]
- Հին քաղաքամասը
- Սուրբ Վիդա ուղղափառ եկեղեցին (կառուցվել է 1167–1171 թվականներին)
- Սուրբ Հովհաննես Ավետարանիչ ուղղափառ եկեղեցին
-
Ամրոցի ավերակները հին քաղաքում
-
Սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցին
-
Սբ. Վիդա եկեղեցին
-
Սբ. Մարտին եկեղեցին
-
Ունտերտրաուբուրգը 1899 թ. (փոստային բացիկ)
-
Դրավոգրադը 1950 թ.
Քաղաքին առնչված անվանի անձինք
խմբագրել
- Եվա Բոտո - երգչուհի
- Բոշտյան Նախբար - պրոֆեսիոնալ բասկետբոլիստ
- Անդրեյ Պեչնիկ - պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ
- Նեյց Պեչնիկ - պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ
- Մարիան Պուշնիկ - նախկին ֆուտբոլիստ, մարզիչ
- Անտոն Վոգրինեց - սլովենցի աստվածաբան
Ծանոթագրություններ
խմբագրել
Արտաքին հղումներ
խմբագրել