Դրապեցոնա (հուն․՝ Δραπετσώνα[2]), քաղաք Հունաստանում, Աթենքի արևելյան արվարձան։ Գտնվում է Աթենական հարթավայրում՝ Սարոնիկոս նեղուցի ափին, Պիրեյոսի նավահանգստի դիմաց, Էգալեոյի ստորոտում, ծովի մակերևույթից 20 մետր բարձրության վրա, Աթենքի կենտրոնից 10 կմ հարավ-արևմուտք, Օմոնիասի հրապարակում և միջազգային «Էլեֆտերիոս Վենիզելոս» օդանավակայանից 28 կմ արևմուտք։ Մտնում է Կերացինիոն-Դրապեցիոնա համայնքի (դիմայի) մեջ, Պիրեյոսի ծայրամասային միավոր է Ատտիկայի ծայրամասում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը հասնում է 13968 հոգու։ Մակերեսը կազմում է 1,725 կմ²։

Բնակավայր
Դրապեցոնա
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԲԾՄ0 մետր
Բնակչություն13 815 մարդ (2021)[1]
Հեռախոսային կոդ210
Փոստային դասիչ186 48
Դրապեցոնա (Հունաստան)##
Դրապեցոնա (Հունաստան)

Գտնվում է Պիրեյոսից հյուսիս-արևմուտք և Էէտիոնեից՝ արևմուտք։ Այստեղ է գտնվում միջանցիկ «G1» նավահանգիստը Դոդոկանեսի համար և միջանցիկ նավահանգիստ «G2»-ը՝ Խիոսայի և Միտիլինի համար։

Արևմուտքից սահմանակից է Պիրեյոսին, հյուսիսից՝ Կերացինիոնին (Ανάσταση Κερατσινίου) և (Ευγένεια (συνοικία))։ Քաղաքից 3 կմ հարավ-արևմուտքում գտնվում է Փսիտալեա կղզին։

Վուրլա շրջանում (Βούρλα) գտնվել է հասարակաց տուն և բանտ քաղբանտարկյալների համար։

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն, մարդ
1991 13116[3]
2001 13335[3]
2011 13968[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.statistics.gr/el/2021-census-res-pop-results
  2. Карты государств|Греция|2001
  3. 3,0 3,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  4. «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրապեցոնա» հոդվածին։