Դրակոն կամ Դրակոնտ (հունարեն. Δράκων), աթենացի, Հունաստանի ամենահին օրենսգիրներից մեկը։

Դրակոն
հին հունարեն՝ Δράκων
Ծնվել էՄ.թ.ա. 650-ականներ
ԾննդավայրԱթենք
Մահացել էՄ.թ.ա. 600-ականներ
Մահվան վայրԷգինա, Ատիկա, Հունաստան
ՔաղաքացիությունՀին Աթենք
Մասնագիտությունկանոնագիր
Զբաղեցրած պաշտոններԱթենքի արխոնտ

Օրենքները կազմել Է Աթենքի հանրապետության համար մ.թ.ա. 621 թվականին։ Դրանք ոչ ամբողջությամբ չեղարկվեցին Սոլոնի կողմից։ Նրա կիրառած օրենսգիրքն այնքան խիստ էր, որ առաջացել է դրակոնյան օրենքներ թևավոր արտահայտությունը, որը վերաբերում էր չափազանց խիստ պատիժներին[1]։

Օրենսդրություն խմբագրել

Դրակոնի հեղինակած սպանության մասին օրենքները պահպանել են իրենց ուժը Սոլոնից հետո դեռ երկար ժամանակ, ինչպես նաև մ.թ.ա. 411 թվականին օլիգարխիայի իրականացրած հեղաշրջումից հետո։ Քրեական իրավունքի դրակոնյան դրույթները գրի են առնվել քարե տախտակների վրա և ցուցադրվել են քաղաքի հրապարակում՝ ի ցույց բոլորի։ Դրանք ուժի մեջ են եղել դեռևս մ.թ.ա. 4-րդ դարում, ինչպես երևում է Դեմոստենեսի բազմաթիվ հիշատակումներից։ Ըստ երևույթին, Դրակոոնը Աթենքի օրենսդրության մեջ մտցրել է կանխամտածված և ոչ դիտավորյալ սպանության տարբերությունը։ Նա մատնանշել է այն պայմանները, որոնց դեպքում ոչ դիտավորյալ սպանությունը ճանաչվել է անպատիժ և թույլ է տվել սպանվածի հարազատների հաշտեցումը մարդասպանի հետ։ Դրակոնտի օրենսդրությունը ուղղված էր գերիշխող փոքրամասնության գույքային շահերի պաշտպանությանը, որին պատկանել է նաև ինքը՝ Դրակոնտը։ Դաշտային մրգերի գողությունը պատժվում էր մահով, ինչպես սրբապղծությունը, կանխամտածված սպանությունը։ Ընդհանրապես, մահապատիժը գերակշռող տեղ էր գրավում Դրակոնի օրենքներով սահմանված պատիժների շարքում, որի շնորհիվ դրանց խստությունը հին ժամանակներում վերածվել է թևավոր խոսքի։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Արիստոտելի «Աթենքի քաղաքականություն» աշխատության մեջ Դրակոնը հայտնվում է որպես քաղաքական բարեփոխիչ, ով ճանաչում է բոլոր աթենացիների իրավունքների հավասարությունը, ովքեր ունակ են ծառայելու ծանրազեն հետևակում։ Դրակոնի կառավարման համակարգը ներառում էր 401 հոգուց բաղկացած Ժողովրդական ժողով, արեոպագոս, արքոնտներ, ստրատեգոսներ և այլ պաշտոնյաներ, ովքեր նշանակվում էին վիճակահանությամբ։ Քաղաքացիները բաժանվում էին դասերի՝ ըստ գույքի և պաշտոնների ընտրության իրավունքի։ Այս թեմային վերաբերող տեղեկությունները ձեռագրում պահպանվել են էական բացթողումներով, որովհետև հեղինակը չուներ բավարար փաստական նյութ այդպիսի հնության եղելությունների մասին։

Դրակոնյան հանրապետություն խմբագրել

Ամենայն հավանականությամբ, Աթենքի քաղաքական համակարգը, որը զուգորդվում է Դրակոնի անվան հետ, ոչ այլ ինչ է, քան նրա կողմից պահպանված կառավարման ձևը, որը մշակվել էր նախկինում։ Սոլոնը Աթենքի բնակչությանը քաղաքացիություն շնորհելով ավելի ամրապնդեց այն կառույցը, որը ստեղծվել էր նրանից շատ ավելի վաղ շրջանում։ Դրակոնի ժամանակ տեղի ունեցավ անցում բնատնտեսությունից դրամական շրջանառության, ձևավորվեց քաղաքացիների մի դաս, որը ազնվական չէր, բայց հարուստ, ինչով էլ նվաճել էր քաղաքի կառավարմանը մասնակցելու իրավունք։ Դրակոնտյան Հանրապետությունը վերջին անհաջող փորձն էր իշխանությունից և փոքրամասնությունից տնտեսական կախվածության մեջ պահելու սակավահող աթենացիների ամենաաղքատ դասին։ Դրակոնտը պաշտոնատար անձ չէր, ինչպես, օրինակ, Սոլոնը՝ արքոնտ։ Դրակոնտը ավելի շատ հայտնի է որպես օրենսգիր և ոչ թե քաղաքական գործիչ։

Հին Հունաստանում տարածված է եղել Դեմադի այն արտահայտությունը, ըստ որի Դրակոնի օրենքները գրվել են ոչ թե թանաքով, այլ արյամբ[2]։

Ժողովրդական ավանդույթը ասում է, որ Դրակոնը մահացել է Եգեյան թատրոնում, երբ նրան, որպես հարգված մարդու ծածկել են գլխաշորերով և թիկնոցներով, ինչից էլ վերջինս շնչահեղձ է եղել[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. OUPblog (2015 թ․ ապրիլի 25). «Guns, herbs, and sores: inside the dragon's etymological lair». OUPblog (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 26-ին.
  2. Плутарх. Сравнительные жизнеописания. Солон 17
  3. Словарь Суды — греческий текст и английский перевод Արխիվացված է Նոյեմբեր 3, 2015 Wayback Machine-ի միջոցով:

Գրականություն խմբագրել

  • Виноградов П. «Первые главы афинской политии Аристотеля» («Филологическое Обозрение»).
  • Cauer, «Ueber d. Gesetzgebung D.» (1890, «Verhandl. d. 40 Philolog. Versaml, zu Görlitz»);
  • Busolt, «Zur Gesetzgebung D.» («Philolog. N. Fr.» IV, 3);
  • Th. Reinach, «La constitution de D. et la const. de l’an 411 d’après Aristote» («Revue des études gr.», IV, 13);
  • Fränkel, «Zur D.Verfassung» («Rh. Mus., N. F.», т. 47):