«Դպրոցական ջունգլիներ» (անգլ.՝ Blackboard Jungle), ռեժիսոր Ռիչարդ Բրուքսի կինոֆիլմը, որն էկրան է բարձրացել 1955 թվականին։ Էվան Հանթերի համանուն վեպի էկրանավորումն է։

Դպրոցական ջունգլիներ
անգլ.՝ Blackboard Jungle
ԵրկիրԱՄՆ
Ժանրֆիլմ անչափահասների համար, պատմություն հասունացման մասին, դրամա[1][2] և գրական ստեղծագործության էկրանավորում
Թվական1955, մարտի 25, 1955[3] և մայիսի 14, 1955[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչարդ Բրուքս[1][2]
ՊրոդյուսերՊանդրո Ս․ Բերման
Սցենարի հեղինակԷվան Հանթեր և Ռիչարդ Բրուքս[4]
ԴերակատարներԳլեն Ֆորդ[1][2], Էնն Ֆրենսիս[1], Լուի Քելհերն[1], Սիդնի Պուատյե[1], Ռիչարդ Քայլի[1], Վիկ Մորոու[1], Բազիլ Ռուիսդեյլ[1], Էմիլ Մեյեր[1], Ջոն Հոյթ[1], Մարգարետ Հեյս[1], Մարթա Ուենթուորթ[5], Փոլ Մազուրսկի[1], Ուորներ Անդերսոն[1], Հորաս ՄակՄահոն, Ջեյմի Ֆար[4], Ջոն Էրման[4], Ջեյմս Դրուրի[4], Ռիչարդ Դիքոն[4], Ռոբերտ Ֆուլք[4], Ռաֆայել Կամպոս[4] և Վալենտին դե Վարգաս[4]
ՕպերատորՌասել Հարլան
ԵրաժշտությունՄաքս Ս. Ֆրիդման
ՄոնտաժՖերիս Ուեբստեր
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն101 րոպե
Բյուջե1 168 000 $
Շահույթ8 144 000 $ և 5 292 000 $
 Blackboard Jungle Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Պատերազմի վետերան Ռիչարդ Դադիեն աշխատանքի է ընդունվում միջնակարգ դպրոցում, որտեղ սովորում են բազմաթիվ դժվար դեռահասներ, որոնք հակահասարակական վարքագիծ են դրսևորում։ Երեխաների պարագլուխներն են իռլանդացի Արթի Ուեսթը և սևամորթ Գրեգորի Միլլերը։ Դադիեն փորձում է հաշտեցնել աշխատակիցներին և աշակերտներին, բայց հակամարտությունը հանգեցնում է անանուն հեռախոսազանգերի և սպառնալիքների նրա ընտանիքի վերաբերյալ։ Ուսուցիչը կասկածում է, որ սպառնալիքներն ու զանգերը գալիս են Արթիի խմբավորումից։

Դերերում խմբագրել

  • Գլեն Ֆորդ – Ռիչարդ Դադիե
  • Էնն Ֆրենսիս – Էն Դադիե
  • Լուի Քելհերն – Ջիմ Մյորդոք
  • Մարգարեթ Հեյզ – Լոիս Հեմոնդ
  • Ջոն Հոյտ – պարոն Վառնեկե
  • Սիդնի ՊուատյեԳրեգորի Միլլեր
  • Վիկ Մորրոու – Արթի Ուեսթ
  • Պոլ Մազուրսկի – Էմանուել Սթոքեր
  • Ջեյմի Ֆարր – Սանտինի (առաջին անգամ էկրանին)
  • Էմիլ Սիտկա – աշակերտներից մեկի հայրը (լուսագրերում նշված չէ)

Մրցանակներ խմբագրել

  • 1956 - «Օսկար» մրցանակի չորս անվանակարգեր՝ լավագույն ադապտացված սցենար (Ռիչարդ Բրուքս), օպերատորի լավագույն աշխատանք սև-սպիտակ ֆիլմում (Ռասել Հարլան), բեմադրող նկարչի և դեկորատորի լավագույն աշխատանք սև-սպիտակ ֆիլմում (Սեդրիկ Գիբբոնս, Ռենդալ Դյուել, Էդվին Ուիլիս, Հենրի Գրեյս), լավագույն մոնտաժ (Ֆերիս Ուեբստեր)[6],
  • 1956 - առաջադրվել է ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի մրցանակի գեղարվեստական ֆիլմի լավագույն ռեժիսուրայի համար (Ռիչարդ Բրուքս),
  • 1956 - առաջադրվել է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակի լավագույն ամերիկյան դրամայի համար (Ռիչարդ Բրուքս)։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ֆիլմի լուսագրերում և մեջտեղում հնչում է Բիլ Հեյլիի «Rock Around the Clock» ստեղծագործությունը, ինչը նպաստել է 1950-ականներին ռոք-ն-ռոլի ժողովրդականության բուռն աճին։

Սթիվեն Քինգի  «Այն» գրքում հիշատակվում է այս ֆիլմը։ Իսկ գրքի գլխավոր հերոսներից մեկը՝ Ռիչի Թոզիերը, Հենրի Բաուերսին համեմատում է ֆիլմի հերոսի հետ։ «Դպրոցական ջունգլիները» հիշատակվում են նաև Քինգի «Քրիստինե» ստեղծագործության մեջ, երբ գլխավոր հերոսը այդ ֆիլմը համեմատում է «Բրիոլինի»  հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 http://www.imdb.com/title/tt0047885/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/en/film934343.html
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. http://www.imdb.com/title/tt0047885/fullcredits
  6. «NY Times: Blackboard Jungle». NY Times. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դպրոցական ջունգլիներ» հոդվածին։