Դուրիան (լատին․՝ Durio), Փիփերթազգիների ընտանիքի բույսերի տեսակ է[1], որն ներառում է մոտավորապես 30 տեսակ։ Աճում է անձրևային Հարավարևելյան Ասիայի արևադարձային անտառներում։

Դուրիան

Կենսաբանական նկարագրություն խմբագրել

Ցեղատեսակները մեծ են, սակավաընձյուղ, մշտադալար ծառեր՝ թերի արմատներով ու հասաարակ տերևներով։

Ծաղիկները խոշոր են, սպիտակ կամ կարմիր գույնի, զարգանում են բների ⟨Կաուլիֆլորիա⟩ կամ խոշոր ճյուղերի վրա ⟨Կաուլիֆլորիա⟩, բացվում են երեկոյան և փոշոտվում են չղջիկների և մեղուների միջոցով։

Դուրիանի պտուղներն ունեն շատ պինդ կեղև, որը ծածկված է խոշոր փշերով, պաշտպանում է չհասած պտուղի պարունակությունը կենդանիներից։ Պտուղը բացվում է հինգ փականներով, որոնց եզրերին մուգ սերմեր են մսային հավելումներով՝ արիլուսներով։

Տաքսոնիա խմբագրել

Դուրիանի ցեղը պարունակում է 32 տեսակներ[2]

 
Դուրիան. արգելվում է պահել հասարակական վայրերում

Օգտագործում խմբագրել

Որոշ տեսակի պտուղներն ուտելի են։

Դուրիանի պտուղներն անտանելի գարշահոտի պատճառով արգելվում է տանել կամ ուտել հասարակական տրանսպոտրում, հյուրանոցներում և շատ այլ վայրերում։ Արգելող պիտակները փակցված են լինում օբյեկտների դռների վրա։ Դորիանը համարվում է արժեքավոր միրգ Հարավարևելյան Ասիայում և Հարավային Ամերիկայում (մասնավորապես՝ Բրազիլիայում)։ Տեղաբնիկներն ասում են, որ դուրիանի համն առաջացնում է դժոխքի տեսիլքներ, իսկ համը՝ դրախտային հաճույք։

Խոհարարական տեսանկյունից դուրիանի հետ գործ ունենալիս անհրաժեշտ են որոշակի հմտություններ ու սարքավորումներ, տեղափոխման համար միրգը փաթեթավորում են թղթի հաստ շերտով և դնում պինդ տոպրակի կամ պայուսակի մեջ, դրա կտրատումը կատարվում է ամուր դանակով և հաստ կտորե ձեռնոցներով, քանի որ սուր փշերը կարող են վնասել ձեռքերը, թափոնները անհրաժեշտ է թափել բնակելի տնից հեռու, եթե հոտը զզվանք է առաջացնում։

 
 

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Durian». Merriam-Webster Dictionary. 2017. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. Список видов рода Дуриан на сайте The Plant List(անգլ.)(Ստուգված է 16 Սեպտեմբերի 2016)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուրիան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուրիան» հոդվածին։