Դուպլիկացիա, քրոմոսոմի որոշակի հատվածների կրկնապատկում, որի արդյունքում քրոմոսոմը կարող է տեսանելիորեն երկարել։

Քրոմոսոմը դուպլիկացիայից առաջ և հետո։

Պատճառը, որպես կանոն, կարող է հանդիսանալ անհավասարաչափ տրամախաչումը, որը տեղի է ունենում այն դեպքում, երբ մեյոզի 1-ին բաժանման պրոֆազում ընթացող կոնյուգացման ժամանակ քրոմոսոմի որոշակի հոմոլոգ լոկուսներ տեղաշարժվում են միմյանց նկատմամբ որոշ հեռավորության վրա։ Մարդկանց մոտ առավել հետազոտվող դուպլիկացիաների թվին են դասվում քրոմոսոմների 4-րդ, 12-րդ և 14-րդ զույգերում տրիսոմիաների ձևով դրսևորվող հատկանիշներ։