Դունջերսկի ամրոց (Չելարևո)

Դունջերսկի ընտանիքի ամրոց (սերբ.՝ Дворац Дунђерски), Հարավային Բաչկա օկրուգում, Չելարևո բնակավայրում (նախկին Չիբ) գտնվող կառույց։ Ամրոցը այդ բնակավայրի ամենամեծ տեսարժան վայրն է եղել մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մինչև 1946 թվականն ամրոցը պատկանել է Դունջերսկի ընտանիքին, երբ այն նրանցից խլվել է։ Ըստ բռնագրավված գույքի գույքագրման՝ ընտանիքը չի պահանջել վերադարձնել այս ամրոցը։ Լազար Դունջերսկիի որդին՝ Գեդեոնը, ցանկացել է ամրոցը ժողովրդին նվիրել արվեստի բոլոր գործերով։ Ճարտարապետական նշանակություն ունեցող այս կառույցը վերածվել է թանգարանի 1968 թվականին և պատկանել է Վոևոդինայի թանգարանին։

Դունջերսկի ամրոց
Տեսակկառույց
Երկիր Սերբիա
ՏեղագրությունČelarevo?
Ճարտարապետական ոճնեոդասական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ամրոցային համալիրը կալվածքի տարածքում ստեղծվել է 18-րդ դարի երկրորդ կեսին։ Ավելի փոքր ամրոցը կառուցել է Մերֆի Լիպոտը 18-19-րդ դարերի սահմանագծում և այնտեղ ապրել է ազնվական Նիկոլա Բեզերեդին իր ընտանիքի հետ։ Բեզերդին որոշել է կառուցել նոր Մեծ ամրոց, որը կառուցվել է 1834-1837 թվականներին, անհայտ վիեննացի ճարտարապետի նախագծով[1]։ Չնայած շենքն ինքնին ամրոց է հռչակվել, այն ծառայել է բացառապես որպես ամառանոց Նիկոլա Բեզերեդիի համար, ով տներ ուներ Վիեննայում և Բուդապեշտում։ Այնուհետև համալիրը վաճառվել է Լազար Դունջերսկիին 1882 թվականին։

19-րդ դարի վերջից մինչև Առաջին համաշխարհային պատերազմը եղել է այդ դարաշրջանի ականավոր և նշանակալի քաղաքական և մշակութային գործիչների հավաքատեղին։ Ի թիվս այլոց, ամրոց են այցելել Նիկոլա Տեսլան, Պայա Յովանովիչը, Ստևան Տոդորովիչը և Լազա Կոստիչը, ով ի պատիվ Լենկա Դունջերսկայի նկատմամբ սիրուն` գեղեցիկ սիրային երգ է գրել՝ «Santa Maria della Salute»[2][3]: Ալեքսանդր I Կարագեորգիևիչը նույնպես մի որոշ ժամանակ մնացել է ամրոցում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1947 թվականից մինչև 1952 թվականի կեսերը ամրոցի շենքը պատկանել է Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության կառավարության այն ժամանակվա նախագահությանը։ Այդ ժամանակ նախագահ Յոսիպ Բրոզ Տիտոն ժամանակ առ ժամանակ մնացել է այդ շենքում։ Ամրոցը բացառիկ նշանակության մշակութային հուշարձան է։ Մասնաճյուղը դարձել է նախկին Հարավսլավիայի ոճի կահույքի յուրահատուկ թանգարան, որը հայտնի է որպես Վոևոդինայի թանգարան[4]։

Նկարագրություն խմբագրել

Համալիրը բաղկացած է մի քանի շենքերից, որոնք տեղակայված են 18-րդ դարի երկրորդ կեսին ստեղծված կալվածքի վրա՝ անգլիական այգիների սկզբունքով կազմակերպված ընդարձակ այգում։ Ավելի փոքր ամրոցը կառուցվել է Մերֆի Լիպոթի կողմից 18-19-րդ դարերի վերջում՝ որպես մեկ հարկանի` ցոկոլային շինություն՝ ուղղանկյուն ձևով, բարակ սյուների վրա բակի շքամուտքով և դեկորատիվ ձևավորված խոյակներով, մի շարք հարթ պրոֆիլային ձեղնահարկային պատուհաններով, որոնք հենվում են որմապարույկ (Волюта) ծաղկապատվանդաններին, իսկ ներքևում՝ զարդաճաղերի շարքերով[5]։

Մեծ ամրոցը կառուցվել է Նիկոլա Բեզերեդիի կողմից 1834-1837 թվականներին՝ ըստ անհայտ վիեննացի ճարտարապետի պլանների, որպես ներկայացուցչական նստավայրի դասական օրինակ։ Շենքը մեկ հարկանի շինություն է, ուղղանկյուն հիմքով, պարզ ճակատներով, պատուհանների հարթ պրոֆիլների շարքով, որը հենվում է կոնսուլների վրա վոլուտի տեսքով, իսկ ստորին մասում մի շարք բալաստերներ։

Արևելյան կողմում կա կլասիցիստական ​​սյունասրահ՝ մուտքի թեքահարթակով և սանդուղքով, որը հենված է չորս դորիական սյուների վրա, նկարազարդ քանդակամաս տիմպանով, սանդուղքով և մեքենաների մուտքի համար թեթևաթեք հարթակներով։ Ամրոցի ճակատային մասը նախագծված է դիմացի լայն սանդուղքով։ Նույն ձևով են ձևավորվում նաև կողային ճակատները։ Տանիքը չորս կողմից պատված է բիբր կղմինդրներով (գերմաներեն` Biber, կուղբ բառից, կուղբի պոչի նմանությունով պայմանավորված)` եզրերին պղնձե թիթեղից պատրաստված դեկորատիվ տարրերով։ Ամրոցի շրջակա այգին արժեքավոր է իր հազվագյուտ բուսականության առկայությամբ[6]։

Շենքի ներկայացուցչականությունը լրացնում են դարաշրջանի ոճական առանձնահատկությունները, դեկորատիվ դետալները, հարդարման հարստությունը, սենյակների դասավորությունը։

Նույն դասական ​​ոճով կառուցվել է երրորդ շենքը՝ այգում գտնվող տաղավարը, որն այժմ քանդվել է։ Մեծ ամրոցի դիմաց պահպանված է տնտեսական շենքը, որի բակի ճակատը կրկնում է հին ամրոցի տարրերը։ Պահպանման և վերականգնողական աշխատանքներն իրականացվել են 1985-1988 թվականներին[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Споменици културе у Србији». spomenicikulture.mi.sanu.ac.rs. Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
  2. «Santa Maria della Salute, Laza Kostić - Analiza pesme | Saznaj Lako». saznajlako.com (սերբերեն). 2014 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
  3. Laza Kostić - Santa Maria della Salute.(չաշխատող հղում)
  4. Дворац породице Дунђерски, Челарево Туристичка организација Србије
  5. «Дворац породице Дунђерски». nasledje.gov.rs. Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
  6. КОМПЛЕКС ДВОРЦА ДУНЂЕРСКИ У ЧЕЛАРЕВУ, Покрајински завод за заштиту споменика културе