Դուեյն Էնտոնի Դե Ռոզարիո (անգլ.՝ Dwayne Anthony De Rosario, մայիսի 15, 1978(1978-05-15)[1][2], Սքարբորո, Օնտարիո, Կանադա), կանադացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան։ 1998 թվականից 2015 թվականը հանդես է եկել Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքականում և համարվում է հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։ Դե Ռոզարիոն չորս անգամ ճանաչվել է Կանադայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2015 թվականի մայիսի 10-ին Ռոզարիոն հայտարարել է իր ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։

Դուեյն Դե Ռոզարիո
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դուեյն Էնտոնի Դե Ռոզարիո
Քաղաքացիությունը Կանադա Կանադա
Մականուն ԴեՌո
Ծննդյան ամսաթիվ մայիսի 15, 1978(1978-05-15)[1][2] (45 տարեկան)
Ծննդավայր Սկարբորո, Օնտարիո, Կանադա
Հասակ 180 սմ
Քաշ 74 կգ
Դիրք գրոհող կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Պատանեկան կարիերա
Կանադա Սկարբորո Բլիզարդ
Կանադա Մալվերն Մեժորս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997 Կանադա Տորոնտո Լինկս 7 (3)
1997-1998 Գերմանիա Ցվիկաու 12 (1)
1999-2000 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիչմոնդ Կիկերս 35 (17)
2001-2005 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան-Խոսե Էրտկվեյքս 107 (25)
2006-2008 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուստոն Դինամո 75 (24)
2009-2011 Կանադա Տորոնտո 57 (27)
2011 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ռեդ Բուլզ 13 (2)
2011-2013 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դի Սի Յունայթեդ 68 (23)
2014 Կանադա Տորոնտո 19 (1)
Ազգային հավաքական
1996-1997 Կանադա Կանադա (մինչև 20) 8 (5)
1999-2000 Կանադա Կանադա (մինչև 23) 11 (3)
1998-2015 Կանադա Կանադա 81 (22)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վաղ տարիներ խմբագրել

Դե Ռոզարիոն գայանական ներգաղթյալների ընտանիքից է[3], ովքեր տեղափոխվել են Կանադա 1970-ական թվականներին։ Երեք տարեկան հասակում Դե Ռոզարիոն սկսում է խաղալ իր հայրենի քաղաքի ակումբներից մեկի՝ «Սկարբորո Բլիզարդի» մանկական կազմում։ 1985 թվականին ծնողները Դուեյնին և նրա երկու եղբայրներին տալիս են Սուրբ Մարիա Գորետիի տարեկան ճամբարը։ Հենց ֆուտբոլիստի խոսքերով՝ ճամբարին մասնակցելը շատ մեծ ազդեցություն է ունենում իր վրա. նա սովորում է թիմային աշխատանք, ինչը շատ անհրաժեշտ է դառնում իր համար ինչպես պրոֆեսիոնալ կարիերայում, այնպես էլ անձնական կյանքում, իսկ ճամբարային դաստիարակության մեթոդները Դե Ռոզարիոն օգտագործում է ֆուտբոլային ակադեմիայի սանների հետ աշխատանքի ժամանակ[4]։

1994 թվականին Դե Ռոզարիոն, հետևելով իր մեծ եղբոր օրինակին[5], որը բուսակեր էր դարձել հինգ տարի առաջ, սկսում է խիստ բուսական դիետա, սակայն 10 տարի հետո Դուեյնն սկսել է ձուկ ուտել[6]։

Դե Ռոզարիոն կրթություն է ստացել Սկարբորոյում գտնվող Ուինսթոն Չերչիլի անվան համալսարանական հաստատությունում։

Ակումբային կարիերա խմբագրել

Երիտասարդական կարիերա խմբագրել

1997 թվականին Դե Ռոզարիոն, 18 տարեկան հասակում պայմանագիր կնքելով Ա լիգայում հանդես եկող «Տորոնտո Լինկսի» հետ, սկսում է իր մարզական կարիերան[7]։ Այդ ակումբում Ռոզարիոն հանդես էր գալիս Կանադայի ազգային հավաքականի իր ապագա խաղընկերներից մեկի՝ Փոլ Ստալտերիի հետ։ Մրցաշրջանի միջնամասում Դե Ռոզարիոն որոշում է փոխել իր ակումբային պատկանելությունը և պայմանագիր է կնքում գերմանական «Ցվիկաուի» հետ։ Գերմանիայում նա հանդես է գալիս Երկրորդ Բունդեսլիգայի 1997-98 մրցաշրջանում, որի արդյունքներով Ռոզարիոյի նոր ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը և կրում է դիվիզիոնային մակարդակի իջեցում[8]։ «Ցվիկաուում» անցկացրած մեկ մրցաշրջանից հետո Ռոզարիոն որոշում է վերադառնալ Հյուսիսային Ամերիկա և 1999 թվականին պայմանագիր է կնքում «Ռիչմոնդ Կիկերսի» հետ[9]։ 1999 թվականի մրցաշրջանի ավարտից հետո, որում դառնում է երկու գոլի հեղինակ և կատարում է հինգ գոլային փոխանցում, Դե Ռոզարիոն 2000 թվականին սկսում է զգալիորեն ավելի հաջող խաղալ և առաջնության արդյունքներով դառնում է 15 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, իսկ նրա ակումբը կրում է 20 հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ անգամ[10]։

«Սան-Խոսե Էրտկվեյքս» խմբագրել

 
Դե Ռոզարիոն 2004 թվականի ապրիլի 7-ին մինչխաղային նախավարժանի ժամանակ

Հաջորդ մրցաշրջանում, երբ կանադացի Ֆրենկ Յելոպը նշանակվում է «Սան-Խոսե Էրտկվեյքսի» գլխավոր մարզիչ, Ռոզարիոն դառնում է նրա առաջին ձեռքբերումներից մեկը։ Դե Ռոզարիոն, 2001 թվականին «Էրտկվեյքսի» կազմում անցկացնելով 1072 րոպե, դառնում է հինգ գոլի և գոլային փոխանցման հեղինակ[11], ինչը շատ մեծ դեր է խաղում, քանի որ ակումբը հաղթում է ՄԼՍ Գավաթի խաղարկությունում, իսկ Ռոզարիոն, եզրափակչում դառնալով ոսկե գոլի հեղինակ, ճանաչվում է ՄԼՍ Գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ։ Նա այդպիսով արդարացնում է Յելոպի սպասումները։ Ռոզարիոն նմանատիպ հաջողությամբ հանդես է գալիս նաև 2002 թվականին, որի ընթացքում նա, խաղադաշտում անցկացնելով 1637 րոպե, իր հաշվին գրանցում է չորս գոլ և ութ գոլային փոխանցում[12], սակայն «Էրտկվեյքսը» չի կարողանում կրկնել նախորդ տարվա հաջողությունը։ 2003 թվականին Դե Ռոզարիոն չի մասնակցում առաջնության խաղերի մեծ մասին, իր անցկացրած 684 րոպեների ընթացքում նրան հաջողվում է խփել ընդամենը չորս գոլ և դառնալ երեք գոլային փոխանցման հեղինակ[13]։ Այնուամենայնիվ ակումբը կրկին հաղթանակ է տոնում ՄԼՍ Գավաթի խաղարկությունում։ 2004 թվականին Դե Ռոզարիոն անցկացնում է 1211 խաղային րոպե և դառնում է հինգ գոլի (այդ թվում նաև ՄԼՍ առաջնության մրցաշրջանի լավագույն գոլը, որը հեղիանկվել էր օգոստոսի 7-ին ընդդեմ «Դի Սի Յունայթեդի») և երեք գոլային փոխանցման հեղինակ[14]։

2004 թվականի դեկտեմբերին Դուեյնը տեղափոխության առաջարկ է ստանում «Նոթինգհեմ Ֆորեստից»[15], սակայն մերժում է այն։

2005 թվականին Լենդոն Դոնովանի հեռանալուց հետո Դե Ռոզարիոն տեղափոխվում է խաղադաշտի կենտրոն և այդ մրցաշրջանում կատարած 13 գոլային փոխանցումների շնորհիվ ճանաչվում է ՄԼՍ-ի տարվա ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստ։ Դրանից բացի նա հեղինակում է ինը գոլ[16], որոնցից մեկը կրկին ճանաչվում է ՄԼՍ-ի մրցաշրջանի լավագույն գոլ (կանոնավոր մրցաշրջանի վերջին՝ հոկտեմբերի 15-ին կայացած «Լոս Անջելես Գալաքսիի» դեմ խաղում տուգանային հարվածից կատարած հզոր հարվածին հետևած գոլը)։ Նա միակ ֆուտբոլիստն է, որը երբևէ երկու տարի անընդմեջ նվաճել է այդ տիտղոսը։ Մրցաշրջանային արդյունքներով նա նաև ներառվում է տարվա խորհրդանշական հավաքականի կազմում։

«Հյուստոն Դինամո» խմբագրել

 
Դե Ռոզարիոն «Հյուստոն Դինամոյի» կազմում

Կապված «Սան Խոսե» ակումբի՝ AEG մարզադաշտի վերաբերյալ համաձայնության չհասնելու պատճառով Դե Ռոզարիոն իր թիմակիցներից մի քանիսի հետ 2006 թվականի մրցաշրջանի մեկնարկից առաջ տեղափոխվում է «Հյուստոն Դինամո»։ 2006 թվականին ՄԼՍ-ի աստղերի թիմի՝ Չիկագոյում կայացած «Չելսիի» հետ հանդիպման 70-րդ րոպեին Դե Ռոզարիոն խփում է խաղի միակ գոլը և այդպիսով հաղթանակ է պարգևում թիմին։ Այդպիսի ընկերական խաղերը լոնդոնյան ակումբի համար մրցաշրջաններից առաջ արդեն դարձել էին սովորական։ Ռոզարիոն թիմի չորս ֆուտբոլիստներից մեկն էր, ով մասնակցեց ամբողջ խաղին[17]։

Դե Ռոզարիոն, «Հյուստոն Դինամոյի» հետ 2006 թվականի նոյեմբերի 12-ին եզրափակչում հաղթելով «Նյու Ինգլենդ Ռևոլյուշնին», ճանաչվում է 2006 թվականի ՄԼՍ Գավաթի խաղարկության հաղթող։ «Դինամոն» հաջողությամբ է ավարտում 11 մետրանոց հարվածաշարը, իսկ Դե Ռոզարիոն վստահորեն է իրացնում իրեն հասանելիք հարվածը։ Մրցաշրջանի վերջում Դե Ռոզարիոն մինչև 2010 թվականը ժամկետով պայմանագիր է կնքում ակումբի հետ, որում նշվված էր, որ նա պիտի վաստակի տարեկան 325000 դոլար։ Հետագայում նա տեղափոխվում է «Տորոնտո»[18]։

Հաջորդ տարի Դե Ռոզարիոն և «Դինամոն», 2007 թվականի ՄԼՍ գավաթի եզրափակչում երկրորդ տարին անընդմեջ հաղթելով «Նյու Ինգլենդ Ռևոլյուշնին», կրկնում են իրենց հաջողությունը։ Դե Ռոզարիոն ճանաչվում է այդ խաղարկության տարվա լավագույն ֆուտբոլիստ և այդպիսով դառնում է միակ ֆուտբոլիստը, ով երբևէ արժանացել է այդ կոչմանը երկու անգամ[19]։

2007 թվականին Դե Ռոզարիոն ՄԼՍ-ի աստղերի թիմի կազմում մասնակցում է շոտլանդական «Սելտիկի» դեմ ընկերական խաղին։ Հանդիպման 36-րդ րոպեին Ռոզարիոյի կատարած փոխանցումից հետո Խուան Պաբլո Անխելը բացում է հանդիպման հաշիվը, իսկ խաղակեսի ավարտից առաջ Խուան Տոխան, խփելով հանդիպման երկրորդ գոլը, ավելի է ընդգծում ամերիկյան աստղերի թիմի առավելությունը։ Այդ խաղի 65-րդ րոպեին Դե Ռոզարիոյին փոխարինում է Կրիստիան Գոմեսը, սակայն հանդիպման հաշիվը մինչև խաղի ավարտը մնում է անփոփոխ[20]։

Դե Ռոզարիոն ՄԼՍ-ի աստղերի թիմում իր երրորդ հանդիպումն անցկացնում է 2008 թվականին իր հայրենի քաղաքում՝ Տորոնտոյում։ Նա դուրս է գալիս փոխարինման հանդիպման 59-րդ րոպեին և տասը րոպե անց վստահաբար իրացնում 11 մետրանոց հարվածը՝ հեղինակելով խաղի որոշիչ գոլը, ինչի շնորհիվ «Դինամոն» 3:2 հաշվով հաղթում է անգլիական «Վեստ Հեմ Յունայթեդին»[21]։

«Տորոնտո» խմբագրել

 
Ռոզարիոն «Տորոնտոյի» կազմում (2010 թվական)

Դե Ռոզարիոն տեղափոխվում է «Տորոնտո» 2008 թվականի դեկտեմբերի 12-ին[22]։ Նոր ակումբի կազմում նա նշում է իր նորամուտը մարտի 21-ին «Սպորտինգ Կանզաս-Սիթիի» դեմ խաղում, որը Ջիմ Բրենանի՝ խաղավերջում հեղինակած գոլի շնորհիվ ավարտվում է 3:2 հաշվով։ Դե Ռոզարիոն «Տորոնտոյի» կազմում իր առաջին գոլը հեղինակում է «Դալասի» դեմ հանդիպման ժամանակ՝ գլխով հարված կատարելով։ Այդ հանդիպման ժամանակ Ռոզարիոյի կողմից խփված գոլի շնորհիվ «Տորոնտոն» խուսափում է պարտությունից (1:1)։

Դե Ռոզարիոն Յամայկայի ազգային հավաքականի դեմ 2010 թվականի հունվարի 31-ին ստացած վնասվածքի պատճառով մի քանի շաբաթ բաց է թողնում Տորոնտոյում անցկացվող ակումբի մարզումները[23] և վերադառնում է խաղադաշտ «Տորոնտոյի» մինչմրցաշրջանային Հարավային Ֆլորիդայի համալսարանի դեմ նվազագույն հաշվով հաղթանակով ավարտված խաղում[24]։

2010 թվականի ապրիլի 8-ին Դե Ռոզարիոն ստանում է «Տորոնտոյի» ավագի թևկապը և դառնում է ակումբի պատմության մեջ երկրորդ ավագը Ջիմ Բրենանի՝ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո[25]։ Երկու օր անց Դե Ռոզարիոն հեղինակում է իր առաջին գոլը 2010 թվականի մրցաշրջանում։ Այդ գոլը «Նյու Ինգլենդ Ռևոլյուշն» ակումբի դեմ 4:1 հաշվով ավարտված հաղթական հանդիպման գոլերից մեկն էր[26]։

2010 թվականի ապրիլի 15-ին Դե Ռոզարիոն «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ տնային հանդիպման ժամանակ դուբլ է ձևակերպում և այդպիսով 2:1 հաշվով հաղթանակ պարգևում իր ակումբին[27]։ Իր հաջորդ՝ «Կոլորադո Ռեպիձի» դեմ խաղում Դե Ռոզարիոն հեղինակում է առաջնությունում իր չորրորդ գոլը և դառնում է կանոնավոր մրցաշրջանի լավագույն ռմբարկուն «Տորոնտոյի» պատմության մեջ[28]։ Դե Ռոզարիոն կրկին գրավում է մրցակցի դարպասն ապրիլի 25-ին կայացած «Սիեթլ Սաունդերսի» դեմ տնային հանդիպման ժամանակ, որն ավարտվում է 2:0 հաշվով։ Այդ գոլը Ռոզարիոյի համար առաջնությունում դառնում է 5-րդը։ Այն բանից առաջ, երբ Ուայթ Օ’Բրայանը խփել էր «Տորոնտոյի» կազմում իր երկրորդ գոլը, Դե Ռոզարիոն համարվում էր մրցաշրջանում իր ակումբի բոլոր գոլերի հեղինակը[29]։ Շնորհիվ այդպիսի արդյունավետ խաղի հինգերորդ տուրում Ռոզարիոն ճանաչվում է ՄԼՍ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ[30]։ Ռոզարիոն կրկին արժանանում է այդ տիտղոսին 10-րդ տուրում մեծ մասամբ իր նախկին ակումբ «Սան-Խոսեի» դեմ խաղում դուբլի հեղինակ դառնալու համար։ Նա խփել էր այդ խաղի երկրորդ ու երրորդ գոլերը և այդպիսով իր ակումբին 3:1 հաշվով հաղթանակ պարգևել[31]։

Ռոզարիոն Տորոնտոյում 2010 թվականին անցկացնում է հաջող մրցաշրջան, որի գագաթնակետն է դառնում ՄԼՍ-ի բոլոր աստղերի թիմի խաղը։ Այդ խաղում նա մրցավարի եզրափակիչ սուլիչից առաջ գոլի հեղինակ է դառնում, իսկ ակումբը 5:2 հաշվով պարտվում է «Մանչեսթեր Յունայթեդին»[32]։

2010 թվականի օգոստոսի 3-ին Դե Ռոզարիոն հավասարեցնում է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների Լիգայի նախնական փուլի «Մոտագուայի» դեմ խաղի հանդիպման հաշիվը։ Հինգ րոպե անց հոնդուրասական ակումբը նորից առաջ է անցնում հաշվում, սակայն «Տորոնտոն» Չեդ Բարետի ջանքերով կարողանում է կրկին հավասարեցնել հանդիպման հաշիվը։ «Տորոնտոն» վերջնական հաշվով հաղթում է այդ խաղում 3:2 հաշվով[33]։

Մարզիչ Նիլ Լենոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ից Դե Ռոզարիոյի հետ բանակցություններ էր վարում շոտլանդական Պրեմիեր լիգայում հանդես եկող «Սելտիկը»[34]։ Դուեյնը և «Սելտիկը» բանակցում էին կապված մինչև ՄԼՍ-ի նոր մրցաշրջանի մեկնարկը կարճաժամկետ վարձավճարային պայմանագիր կնքելու շուրջ, սակայն «Տորոնտոյի» նոր մարզիչ Արոն Վինտերը հրաժարվում է ակումբի հետ հետագա համագործակցությունից[35]։

Դուեյնը 2011 թվականի մարտի 19-ին խփում է նոր մրցաշրջանում «Տորոնտոյի» առաջին գոլը, իսկ Վանկուվերում կայացած խաղում «Տորոնտոն» պարտվում է 4:2 հաշվով։ Դա լիգայի առաջին իսկական կանադական խաղերից էր։ Դուեյնը հանդիպման 20-րդ րոպեին հեղինակում է այդ խաղի երկրորդ գոլը, որը դառնում է ութհազարերորդը ՄԼՍ առաջնության պատմության մեջ[36]։

Վերադարձ ԱՄՆ խմբագրել

2011 թվականի ապրիլի 1-ին Դե Ռոզարիոն համալրում է «Նյու Յորք Ռեդ Բուլսի» կազմը։ Տրանսֆերը կատարվում է փոխանակմամբ. Ռոզարիոյի փոխարեն «Տորոնտոն» ստանում է կիսապաշտպան Տոնի Չանիին և պաշտպան Դենլեյ Բորմանին[37]։ «Չիվաս ԱՄՆ» ակումբի դեմ խաղում Դուեյնը, հաջողությամբ իրացնելով 11 մետրանոց հարվածը, հեղինակում է իր առաջին գոլը Նյու Յորքում։ Այդ խաղում նա դուբլի հեղինակ է դառնում, սակայն նրա ջանքերը չեն փրկում ակումբին, որը 3:2 հաշվով պարտվում է Լոս Անջելեսի ակումբին[38]։

 
Դե Ռոզարիոն 2011 թվականի մրցաշրջանում՝ Ռիկ Բելչանի հետ պայքարի ժամանակ

2011 թվականի հունիսի 27-ին «Դի Սի Յունայթեդը» ձեռք է բերում Դե Ռոզարիոյին[39]։ Նոր ակումբի կազմում Ռոզարիոն իր առաջին գոլը խփում է իր նախկին ակումբ «Նյու Յորք Ռեդ Բուլզի» դարպասը։ 2011 թվականի հուլիսի 30-ին Դե Ռոզարիոյի ձևակերպած դուբլը թույլ է տալիս «Յունայթեդին» հաղթել կրկին Ռոզարիոյի նախկին ակումբներից մեկին՝ «Սան Խոսեին» (2:0)։ 2011 թվականի օգոստոսի 6-ին «Յունայթեդը» Ռոզարիոյի հեթ-տրիկի շնորհիվ «Տորոնտոյի» դեմ խաղը ավարտում է 3:3 հաշվով։ Ռոզարիոն այդ խաղում իր բոլոր երեք գոլերը հեղինակել էր այն բանից հետո, երբ «Յունայթեդը» Բիլ Համիդի հեռացումից հետո մնացել էր 10 հոգով։ Ակումբի կազմում նա իր երկրորդ հեթ-տրիկը ձևակերպում է 2011 թվականի սեպտեմբերի 25-ին. Ռոզարիոն խփում է բոլոր երեք գոլերը 9 րոպեների ընթացքում և այդպիսով սահմանում նոր ռեկորդ ՄԼՍ-ի պատմության մեջ[40]։ Կանադացին ավարտում է մրցաշրջանը ընդհանուր հաշվով մասնակցելով 32 խաղի և դառնալով 16 գոլի ու 12 գոլային փոխանցումների հեղինակ (13 գոլը և 7 գոլային փոխանցումները հեղինակվել էին «Յունայթեդի» կազմում անցկացրած 17 հանդիպումների ընթացքում)[41]։ Նրա գոհացնող արդյունավետությունը «Յունայթեդում» պատճառ է դառնում ՄԼՍ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը արժանանալու թեկնածու դառնալու համար։ Կանոնավոր մրցաշրջանի՝ «Պորտլենդ Տիմբերսի» դեմ խաղից հետո վերջինիս գլխավոր մարզիչ և «Չելսիի» նախկին հարձակվող Ջոն Սպենսերը ասում է.

  Եթե Դե Ռոզարիոն չստանա լիգայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, ապա նշանակում է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։ Դա պարզ է և հասկանալի։ Մրցաշրջանի վերջին երեք ամիսների ընթացքում նա անկասկած դարձել է լիգայի լավագույն ֆուտբոլիստը։ Նա պետք է հաղթի այդ մրցանակը[42]։  

Մրցաշրջանի ավարտից հետո Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին դրականորեն է բնութագրում Դե Ռոզարիոյի հնարավորությունները.

  Այս լիգայում ես չեմ տեսել ավելի լավ ֆուտբոլիստի, քան Դուեյն Դե Ռոզարիոն է... Ինձ համար նա այս լիգայի դեմքն է[43]։  

2011 թվականի նոյեմբերի 18-ին հայտարարվում է, որ Դե Ռոզարիոն պաշտոնապես ճանաչվում է ՄԼՍ լիգայի 2011 թվականի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, ինչը նշանակում էր, որ նա, ստանալով այդ մրցանակը և լիգայի Ոսկե խաղակոշիկը, ձևակերպել է յուրահատուկ դուբլ։ Դե Ռոզարիոն դառնում է լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, որի ակումբը չի հաղթում լիգայում, սակայն նա ճանաչվում է լիգայի լավագույն ֆուտբոլիստ[44]։

2012 թվականի փետրվարի 20-ին «Դի Սի Յունայթեդը» երկարաձգում է Դե Ռոզարիոյի հետ պայմանագիրը մինչև 2014 թվականը[45][46]։

2012 թվականի օգոստոսի 29-ին Դե Ռոզարիոն «Դի Սի Յունայթեդի» տնային «Նյու Յորք Ռեդ Բուլզի» դեմ խաղում՝ խփում է ՄԼՍ լիգայում իր հարյուրերորդ գոլը[47]։

2013 թվականին, չնայած այն բանին, որ «Դի Սի Յունայթեդը» ՄԼՍ-ի առաջնությունում զբաղեցնում է վերջին հորիզոնականը, Դե Ռոզարիոն օգնում է ակումբին հաղթանակ տանել ԱՄՆ-ի Բաց գավաթի խաղարկությունում և այդ կերպ ապահովել ակումբի մասնակցությունը ԿՈՆԿԱԿՖ-ի Չեմպիոնների Լիգայի 2014-15 մրցաշրջանին։ Ռոզարիոն, Ֆրեդերիկ Պիկոնի հետ հավասար քանակով գոլեր հեղինակելով (5 գոլ), ճանաչվում է գավաթի մրցության լավագույն ռմբարկու (գոլերից երեքը նա խփել էր «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ խաղում[48]): Դե Ռոզարիոն գավաթի խաղարկությունում տարած հաղթանակը բնութագրում է այսպես

  Ես այնքան երջանիկ եմ, որ մենք մնացինք մասին և հասանք ինչ-որ բանի, ինչ-որ անհավանականի[49]։  

2013 թվականի հոկտեմբերի 31-ին «Դի Սի Յունայթեդը» հայտարարում է, որ Դե Ռոզարիոյի հետ պայմանագրի ժամկետը չի երկարաձգվելու[50][51]։

Վերադարձ «Տորոնտո» խմբագրել

«Դի Սի Յունայթեդից» հեռանալուց հետո Դե Ռոզարիոն 2013 թվականի դեկտեմբերի 18-ին վերադառնում է «Տորոնտո»[52]։ 2014 թվականի հունվարի 9-ին ֆուտբոլիստը պայմանագիր է կնքում իր նախկին ակումբի հետ[53]։ 2014 թվականի դեկտեմբերի 3-ին հայտնի է դառնում, որ «Տորոնտոն» չի պատրաստվում երկարաձգել Դե Ռոզարիոյի հետ ունեցած իր պայմանագիրը[54]։ 2015 թվականի մայիսի 10-ին ֆուտբոլիստն անձամբ հայտարարում է իր ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին[55]։ Դե Ռոզարիոն պետք է դառնար «Maple Leaf Sports & Entertainment» ընկերության դեսպանը[56]։

Դերը թիմում խմբագրել

ՄԼՍ-ում անցկացրած իր ամբողջ կարիերայի ժամանակ Դե Ռոզարիոն վաստակել է լիգայի ամենաուժեղ կատարողներից մեկի կոչումը[57]։ Նրա կարիերան ընդգրկում է ՄԼՍ գավաթի խաղարկության եզրափակչում հեղինակած երկու գնդակ, որոնց համար նա ստացել է ՄԼՍ-ի գավաթի մրցության լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը և երկու հաղթական գոլ օտարերկրյա թիմերի դեմ ՄԼՍ-ի բոլոր աստղերի խաղերում։ 2009 թվականի հունիսի 18-ին նա դառնում է հեթ-տրիկի հեղինակ և այդպիսով «Մոնրեալ Իմպակտի» դեմ խաղում հաղթանակ է պարգևում «Տորոնտոյին»։ «Տորոնտոյին» Կանադայի առաջնությունում հաղթելու և ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի ուղեգիր վաստակելու համար հարկավոր էր այդ խաղը հաղթել չորս գոլի առավելությամբ, և արդյունքում նրանք այդ խաղում հաղթանակ են տանում 6:1 հաշվով։ 2010 թվականի սեպտեմբերի 18-ին, երբ անհաջող առաջին խաղակեսից հետո «Տորոնտոն» «Հյուսթոնին» պարտվում էր 1:0 հաշվով, Դուեյնին հաջողվում է երկու անպատասխան գոլի հեղինակ դառնալ երկրորդ խաղակեսում (երկուսն էլ տուգանային հարվածից), ընդ որում մեկը ավելացված ժամանակում։ Այս կերպ նա արդարացնում է 2010 թվականի փլեյ-օֆֆերում ակումբի մասնակցության հետ կապված երկրպագուների հույսերը։ 2011 թվականին Դե Ռոզարիոն ռեկորդ է սահմանում ՄԼՍ-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի կազմում ընդգրկվելու թվով (6 անգամ)։

Կարիերան հավաքականում խմբագրել

Դե Ռոզարիոն համարվում է Կանադայի հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Նա խաղացել է կիսապաշտպանի դիրքում և 71 խաղում դարձել 20 գոլի հեղինակ (2012 թվականի նոյեմբերի 1-ի տվյալներով)[58]։ Նա հավաքականի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 20 տարեկան հասակում 1998 թվականի մայիսի 18-ին ընդդեմ Մակեդոնիայի ազգային հավաքականի։ Նա նաև Կանադայի երիտասարդական հավաքականի կազմում 1996 թվականին մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական գավաթի խաղարկությանը։ Ռոզարիոն այդ գավաթի խաղարկությունում՝ Նիկարագուայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի դեմ խաղում դուբլ է ձևակերպում և այդպիսով օգնում է իր հավաքականին խաղում տանել 3:0 հաշվով հաղթանակ։ Կանադայի երիտասարդական հավաքականն իր խմբում զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Նաև Դե Ռոզարիոն խփած գոլերով աչքի է ընկնում չեմպիոնական խմբի երկու խաղերում. նա հավասարեցնում է հաշիվը Մեքսիկայի հավաքականի դեմ խաղում՝ մրցակցի գոլից ընդամենը երկու րոպե անց (վերջնական հաշիվ՝ 2:2) և բացում է ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղի հաշիվը, որում Կանադան հաղթում է 2:0 հաշվով և դառնում է մրցաշարի չեմպիոն և որակավորվում է աշխարհի երիտասարդական առաջնությանը[59]։

1997 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունում Կանադայի երիտասարդական հավաքականը, իր հաշվին ունենալով մեկական հաղթանակ, պարտություն և ոչ-ոքի, իր խմբում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Դե Ռոզարիոն եզրափակիչ փուլի շրջանակներում կայացած Հունգարիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղի առաջին խաղակեսում Դե Ռոզարիոն հավասարեցնում է հանդիպման հաշիվը, իսկ հավաքականը երկրորդ խաղակեսում հաշվով անցնում է առաջ և հաղթանակ տանում։ 1/8 եզրափակչում Կանադայի երիտասարդական հավաքականը հանդիպում է Իսպանիայի երիտասարդական հավաքականին, որի դեմ խաղի վերջին 15 րոպեների ժամանակ բաց է թողնում երկու գնդակ և դուրս մնում հետագա պայքարից[60]։

1999 թվականին Դե Ռոզարիոն մասնակցություն է ունենում Վիննիպեգում անցկացվող Պանամերիկյան խաղերին (Կանադա մ-22)։ Մրցաշարում իր առաջին գոլը նա խփում է Կոստա Ռիկայի ազգային հավաքականի դարպասը, բայց մրցակցին հաջողվում է հավասարեցնել հանդիպման հաշիվը (1:1)։ Հաջորդ՝ Տրինիդադ և Տոբագոյի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում նա դուբլի հեղինակ է դառնում (գոլ է խփում հանդիպման առաջին և երկրորդ խաղակեսերում), նրա գոլերը մնում են խաղում միակը։ Կանադայի ազգային հավաքականը, զիջելով միայն Մեքսիկայի ազգային հավաքականին, խմբում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Կիսաեզրափակչում կանադացիները 2:0 հաշվով պարտվում են հոնդուրասցիներին, իսկ երրորդ տեղի համար ընթացող պայքարում՝ Միացյալ Նահանգների ազգային հավաքականին (2:1)[61]։

Դե Ռոզարիոն 2000 թվականին մասնակցել է Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքականի պատմության մեջ առաջին հաղթական ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկությանը[62]։ Մրցաշարում նա իր առաջին գոլը հեղինակել է 2002 թվականին երրորդ տեղի համար ընթացող Հարավային Կորեայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվում է 2:1 հաշվով հօգուտ Կանադայի հավաքականի։ Մինչև այդ խաղը՝ 1/2 և 1/4 եզրափակիչներում Կանադան Մարտինիկայի և ԱՄՆ-ի հավաքականների դեմ խաղերում հասել է մինչև հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շրջան, որոնցում Դե Ռոզարիոն եղել է իր հավաքականի երրորդ իրացնողը և հաջողությամբ իրացրել է հարվածները[63]։

2007 թվականին Դե Ռոզարիոն իր կարիերայում արդեն երրորդ անգամ ճանաչվում է Կանդայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2007 թվականին նա հավաքականի կազմում անցկացրած 8 խաղերում դառնում է 5 գոլի հեղինակ, ինչը տարվա ընթացքում հավաքականի կազմում հեղինակած գոլերի քանակով երկրորդ արդյունքն է Ջոն Կատլիֆի՝ 1993 թվականին գրանցած արդյունքից հետո[58]։

Ռոզարիոն հաջորդ անգամ մասնակցում է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության մրցաշարին չորս տարի անց։ Նա ընդգրկվում է 2011 թվականի մայիսի վերջին Ստիվեն Հարտի կողմից կազմված 23 ֆուտբոլիստներից բաղկացած կազմի մեջ։ Մրցաշարի խմբային փուլի առաջին տուրի Միացյալ Նահանգների ազգային հավաքականի դեմ 2:0 հաշվով պարտությունից հետո Կանադայի հավաքականը չի կարողանում «ուշքի գալ» և խմբում զբաղեցնում է վերջին հորիզոնականը՝ դուրս մնալով հետագա պայքարից։ Հավաքականը խումբը լքում է հետևյալ արդյունքներով՝ մեկ պարտություն, հաղթանակ և ոչ-ոքի։ Նրանց միակ ձեռքբերումն է դառնում Ռոզարիոյի 11 մետրանոցից խփած երկու գոլերը, որոնք նա հեղինակել էր համապատասխանաբար Գվադելուպայի և Պանամայի հավաքականների դեմ խաղերում[64]։ Դե Ռոզարիոն շարունակում է գոլերի հեղինակ դառնալ հավաքականի կազմում՝ 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի բացման խաղերում երկու գոլով աչքի ընկնելով. մեկը նա խփում է սեպտեմբերի սկզբին ընդդեմ Սենտ Լյուսիայի հավաքականի, իսկ մյուսը նոյեմբերի միջնամասում՝ ընդդեմ Սենթ Քիթս և Նևիսի ֆուտբոլի ազգային հավաքականի։ Սենտ-Կիտսի հավաքականի դարպասը հեղինակած նրա գնդակը միջազգային հարթակում դառնում է իր 19-րդ գոլը և այդ ցուցանիշը թույլ է տալիս նրան հավաքականի կազմում խփած գոլերի քանակով հավասարվել հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի՝ Դեյլ Միտչելի հետ[65]։ Դեկտեմբերի 14-ին Դե Ռոզարիոն դառնում է 2011 թվականի Կանադայի տարվա լավագույն ֆուտբոլիստ (նա հավաքում է ընտրողների 47,7 %-ի ձայները, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնում են համապատասխանաբար Սայմոն Ջեքսոնը և Ջոշ Սիմպսոնը)։ Այդպիսով՝ Դե Ռոզարիոն իր կարիերայի մեջ արդեն չորրորդ անգամ է արժանանում այդ մրցանակին[66]։ 2012 թվականի սեպտեմբերի 7-ին Պանամայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասը խփած Դե Ռոզարիոյի գոլը նրան դարձնում է Կանադայի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու[67]։

Հավաքականի կազմում Դե Ռոզարիոյի վերջին հանդիպումը դառնում է նաև նրա կարիերայի վերջինը։ 2015 թվականի հունվարի 19-ին Ռոզարիոն դուրս է գալիս խաղադաշտ Իսլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում և անգամ գոլի հեղինակ է դառնում. խաղն ավարտվում է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով[68]։ Այդ խաղից հետո նա հրաժեշտ է տալիս ֆուտբոլին։

Անձնական կյանք խմբագրել

Դե Ռոզարիոն ամուսնացած է Բրենդի Դե Ռոզարիոյի հետ և ունի երկու որդի և մեկ դուստր։ Բրենդի Դե Ռոզարիոն շուրջ 25 տարի Արևմտյան Աֆրիկայում աշխատում է որպես ուսուցիչ և պարուսույց։ Նա Վիրջինիայի համալսարանի կողմից ստացել է գիտությունների բակալավրի աստիճան կինեզիոթերապիայի ոլորտում և համարվում է յոգայի հավաստագրված մարզիչ[69]։ Ներկա պահին Դե Ռոզարիոն իր ընտանիքի հետ ապրում է Էշբյորնում (Վիրջինիա)[70]։

Դե Ռոզարիոյի ոչ հարազատ քույրը՝ Պրիսցիլ Լոպես-Շլիպը, պատնեշային մրցավազորդ է[71][72][73][74]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

2013 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ
Ելույթները ակումբներում Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Մայրցամաքային
առաջնություն
Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Թիմ Լիգա A լիգայի փլեյ օֆֆ Հյուս. Ամերիկա Այլ Ընդհանուր
Տորոնտո Լինկս A լիգա 1997 7 3 7 3
Գերմանիա Լիգա Գերմանիայի գավաթ Գերմ. լիգայի գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Ցվիկաու Երկրորդ Բունդեսլիգա 1997/98 12 1 1 0 13 1
ԱՄՆ Լիգա ԱՄՆ բաց գավաթ Լիգայի փլեյ օֆֆ Հյուս. Ամերիկա Հյուսիսամերիկյան
սուպերլիգա
Ընդհանուր
Ռիչմոնդ Կիկերս A լիգա 1999 12 2 1 0 13 2
2000 23 15 2 0 3 0 28 15
Սան-Խոսե Էրտկվեյքս ՄԼՍ 2001 21 5 3 1 4 2 28 8
2002 27 4 2 1 2 0 4 0 35 5
2003 11 4 3 0 14 4
2004 21 5 3 0 2 0 26 5
2005 28 9 2 0 2 0 32 9
Հյուստոն Դինամո 2006 30 11 3 1 4 0 37 12
2007 24 6 4 2 4 0 3 1 35 9
2008 24 7 2 0 7 3 5 2 38 12
Կանադա Լիգա Կանադայի առաջնություն Լիգայի փլեյ օֆֆ Հյուս. Ամերիկա Հյուսիսամերիկյան
սուպերլիգա]]
Ընդհանուր
Տորոնտո ՄԼՍ 2009 28 11 4 3 2 0 34 14
2010 27 15 4 1 8 1 39 17
2011 2 1 0 0 0 0 2 1
ԱՄՆ Լիգա ԱՄՆ բաց գավաթ Լիգայի փլեյ օֆֆ Հյւոս. Ամերիկա Այլ Ընդհանուր
Նյու Յորք Ռեդ Բուլզ ՄԼՍ 2011 13 2 0 0 0 0 13 2
Դի Սի Յունայթեդ 18 13 18 13
2012 26 7 0 0 1 0 27 7
2013 24 3 5 5 0 0 29 8
Կանադա Լիգա Կանադայի առաջնություն Լիգայի փլեյ օֆֆ Հյուս. Ամերիկա Այլ Ընդհանուր
Տորոնտո ՄԼՍ 2014 7 0 3 0 0 0 0 0 10 0
Ընդհանուր կարիերայում Կանադա 71 30 11 4 0 0 10 1 0 0 92 35
Գերմանիա 12 1 1 0 0 0 0 0 13 1
ԱՄՆ 290 91 17 8 31 4 14 3 8 3 361 109
Ընդհանուր 373 122 29 12 31 4 24 4 8 3 465 145

Ձեռքբերումներ խմբագրել

  Կանադայի հավաքական

  Սան-Խոսե Էրտկվեյքս

  «Տորոնտո»

  • Կանադայի չեմպիոն (2) – 2009, 2010

  Դի Սի Յունայթեդ

  • ԱՄՆ-ի բաց գավաթի դափնեկիր (1) – 2013

Անձնական

  • MLS-ի տարվա ամենանշանակալի ֆուտբոլիստ – 2011
  • MLS-ի ոսկե խաղակոշիկ – 2011
  • MLS-ի տարվա խորհրդանշական հավաքականի անդամ (6) – 2005, 2006, 2007, 2009, 2010, 2011
  • MLS-ի տարվա լավագույն գոլ (2) – 2004, 2005
  • MLS գավաթի տարվա լավագույն ֆուտբոլիստ (2) – 2001, 2007
  • «Տորոնտոյի» տարվա լավագույն ֆուտբոլիստ – 2009
  • Տարվա լավագույն կանադացի ֆուտբոլիստ – 2005, 2006, 2007, 2011
  • Կանադայի առաջնության ոսկե խաղակոշիկ (2) – 2009, 2010
  • Ջորջ Գրոսի հիշատակին նվիրված մրցանակ (2) – 2009, 2010

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «MLS Player of the Week: Week Five». Soccacritics. 2007 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  4. Kimberley Fowler. «Camp Alumni: Dwayne De Rosario». ourkids.net.
  5. «Vegetarian Journal November / December 2001 Dwayne DeRosario: Message from the Yards - The Vegetarian Resource Group». Vrg.org. 2001 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  6. «Dwayne De Rosario». {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  7. «A-League 1997 Season». tripod.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  8. «2. Bundesliga Clubs & Spieler». bundesliga.de. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  9. «The Year in American Soccer - 1999». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  10. «The Year in American Soccer - 2000». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  11. «Statistics 2001». MLSsoccer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  12. «Statistics 2002». MLSsoccer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  13. «Statistics 2003». MLSsoccer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  14. «Statistics 2004». MLSsoccer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  15. «Forest end interest in De Rosario». BBC News. 2004 թ․ դեկտեմբերի 22.
  16. «Statistics 2005». MLSsoccer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  17. «MLS All-Star Game 2006». MLSsoccer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  18. CBC Sports (2007 թ․ հուլիսի 9). «Dwayne De Rosario inks extension with Dynamo - CBC News». Cbc.ca. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  19. «Dynamo stun Revolution, repeat as champions». mlsnet.com. 2007 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 19-ին.
  20. «2007 MLS All-Star Game Recap». MLSsoccer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  21. «MLS All-Star First XI announced». Major League Soccer. 2008 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 10-ին.
  22. Fallas, Bernardo (2008 թ․ դեկտեմբերի 12). «Dynamo trade star midfielder De Rosario to Toronto | Sports | Chron.com - Houston Chronicle». Chron.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  23. «De Rosario to miss two to four weeks». Web.mlsnet.com. 2011 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  24. Asif Hossain (17.02.2012). «Toronto To Face USF Friday». torontofc.ca. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  25. Wileman, Luke (2010 թ․ ապրիլի 8). «Preki Names New Captain». Torontofc.ca. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
  26. «Revs Rout Reds». Torontofc.ca. 2010 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 11-ին.
  27. «De Rosario Notches Brace In Win». Torontofc.ca. 2010 թ․ ապրիլի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 18-ին.
  28. Setlur, Vijay (2010 թ․ ապրիլի 23). «De Ro Set To Duel Against Seattle Top Striker». MLSsoccer.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  29. «De Rosario attack stuns Seattle». Torontofc.ca. 2010 թ․ ապրիլի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
  30. «De Rosario Named Player of the Week». MLSsoccer.com. 2010 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
  31. Wileman, Luke (2010 թ․ մայիսի 31). «De Rosario wins league award». torontofc.ca. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 31-ին.
  32. «De Rosario Goal In All-Star Game». MLSsoccer.com. 2010 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  33. «TFC earns 1st Champions League Berth». CBC.ca. 2010 թ․ օգոստոսի 4.
  34. «Dwayne De Rosario joins Freddie Ljungberg on trial at Celtic - ESPN Soccernet». Soccernet.espn.go.com. 2010 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  35. Major League Soccer (2011 թ․ հունվարի 15). «Toronto FC Say No To Ewayne De Rosario's Potential Celtic Loan». Goal.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  36. «Toronto Falls Short in Vancouver». Toronto FC. 2011 թ․ մարտի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 20-ին.
  37. «Red Bulls acquire five-time MLS Best XI midfielder Dwayne De Rosario» (Press release). Red Bull New York Media Relations. 2011 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
  38. «Braun's hat trick too much to overcome as Chivas USA defeats Red Bulls». MLSsoccer.com. 2011 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
  39. «D.C. United acquires five-time MLS All-Star Dwayne De Rosario». D.C. United. 2011 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.
  40. Travis Clark (24.09.2011). «De Ro steals the spotlight in historic outing for D.C.». MLSsoccer.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  41. «STATISTICS». D.C. United. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.
  42. Steven Goff (2011 թ․ հոկտեմբերի 20). «Poll: MLS MVP award goes to ...». Soccer Insider. The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 18-ին.
  43. Kristian Dyer (2011 թ․ նոյեմբերի 10). «Henry Lauds DeRo as Red Bulls Seek New No. 10». MLSsoccer.com. Major League Soccer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 13-ին.
  44. Matthew Doyle (18.11.2011). «D.C. United's De Rosario voted Volkswagen MLS MVP». MLSsoccer.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  45. «Dwayne De Rosario signs new contract». dcunited.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  46. «De Rosario receives two-year extension from D.C. United». washingtonexaminer.com. 20.02.2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  47. «DeRo knocks in No.100». MLSsoccer. 28.08.2012. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  48. «DC United 3, Philadelphia Union 1 US Open Cup Match Recap». mlssoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  49. Goff, Steven (2013 թ․ հոկտեմբերի 2). «D.C. United 1, Real Salt Lake 0: United captures U.S. Open Cup». washingtonpost.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 2-ին.
  50. «D.C. United declines option on captain Dwayne De Rosario» (անգլերեն). dcunited.com. 31 октября 2013 года. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  51. «Dwayne De Rosario thanks DC United fans amid report his 2014 option has been declined» (անգլերեն). mlssoccer.com. 31 октября 2013 года. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  52. Larson, Kurtis (2013 թ․ դեկտեմբերի 13). «TFC selects Dwayne De Rosario in re-entry draft | Toronto FC | Sports». Toronto Sun. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
  53. «Toronto Signs Dwayne De Rosario». Toronto FC. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
  54. «Toronto FC decline contract option of Dwayne De Rosario amid bevy of offseason roster moves». MLSsoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 11-ին.
  55. «Де Росарио завершил карьеру». soccer.ru.
  56. «Canadian, MLS legend Dwayne De Rosario announces end of playing career on Instagram post». 2015 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  57. Tenorio, Paul (2007 թ․ նոյեմբերի 19). «After Heady Play, De Rosario Is MVP». The Washington Post.
  58. 58,0 58,1 «Goalscoring for Canada National Team». rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  59. «CONCACAF U-20 Championship 1996». rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  60. «World Youth Cup (U-20) 1997 (Malaysia, June 16-July 5)». rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  61. «Panamerican Games 1999». rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  62. «CONCACAF Championship, Gold Cup 2000 - Full Details». rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  63. «CONCACAF Championship, Gold Cup 2002 - Full Details». rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  64. «Late goal gives Panama 1-1 draw with Canada». CONCACAF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  65. «Canada's Dwayne De Rosario wins MLS MVP award». National Post. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  66. «De Rosario is male selection for 2011 BMO Canadian Players of the Year Award». Canadian Soccer Association. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  67. «DE ROSARIO'S BECOMES CANADA'S ALL-TIME LEADING GOALSCORER». TSN. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  68. Bottjer, Steve (2015 թ․ հունվարի 19). «Canada play to 1-1 stalemate with Iceland».
  69. «Oyabunmi Brandy De Rosario». liwi68.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  70. «Dwayne De Rosario (Soccer player)». spokeo.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  71. «SLAM! Sports». Slam.canoe.ca. 2008 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  72. «Roll call: Canada's medal winners». Sympatico MSN. 2008 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 23-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  73. The Canadian Press (2008 թ․ օգոստոսի 19). «Lopes-Schliep wins bronze in women's 100M hurdles». TSN.ca. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 19-ին.
  74. NBC Television, Olympic Evening, 19 Aug 2008

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուեյն Դե Ռոզարիո» հոդվածին։