Դուգլաս Կարդինալ
Դուգլաս Ջոզեֆ Կարդինալ (անգլ.՝ Douglas Joseph Cardinal, մարտի 7, 1934[1][2], Կալգարի, Ալբերտա, Կանադա), կանադացի ճարտարապետ, Կանադայի շքանշանակիր։ Հայտնի է իր ստեղծագործությունների ճարտարապետական հարթ գծերով և իր տեղական ժառանգության ազդեցությամբ, ինչպես նաև եվրոպական էքսպրեսիոնիստական ճարտարապետությամբ[4][5]։ Կարդինալի հայտնի գործերից են Կանադական պատմության թանգարանի նախագիծը Գատինոյում, Քվեբեկ (1989) և Վաշինգտոնում Ամերիկյան հնդկացիների ազգային թանգարանը (1998)։
Դուգլաս Կարդինալ | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1934[1][2] (90 տարեկան) |
Ծննդավայր | Կալգարի, Ալբերտա, Կանադա |
Կրթություն | Բրիտանական Կոլումբիայի համալսարան և Օսթինի տեխասյան համալսարան |
Պարգևներ | |
Douglas Cardinal Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Դուգլաս Կարդինալը ծնվել է 1934 թվականին Կալգարիում կանադական մետիսների ընտանիքում։ 1953 թվականին հաճախել է Բրիտանական Կոլումբիայի համալսարան, այնուհետև սովորել է Օստինում Տեխասի համալսարանում, որտեղից 1963 թվականին ստացել է ճարտարապետի որակավորում։
Գործունեություն խմբագրել
Կարդինալն առաջին հյուսիսամերիկացի ճարտարապետներից մեկն էր, որը դիզայներական գործընթացների աջակցման համար օգտագործել է համակարգիչ։ Նրա կորագիծ նախագծերն արտացոլում են իրենց շրջապատի լանդշաֆտը, որպեսզի շենքից օգտվող մարդիկ կարողանան զգալ իրենց շրջապատող տարածքը։
1993 թվականին Սմիթսոնյան ինստիտուտը նրան աշխատանքի է վերցրել որպես Ամերիկյան հնդկացիների ազգային թանգարանի նախնական դիզայնի ճարտարապետ։ Ամերիկյան հնդկացիների ազգային թանգարանը գտնվում է Վաշինգտոնում, Ազգային մոլում։ Պայմանագրային վեճերից հետո Կարդինալը հեռացվել է նախագծից 1998 թվականին նախքան ծրագրի ավարտը, սակայն շարունակել է ներդրում կատարել շենքի դիզայնի մեջ։
2001 թվականին Կարդինալը ստացել է Գլխավոր նահանգապետի վիզուալ և մեդիա արվեստի մրցանակ կանադական և միջազգային ճարտարապետության մեջ ներդրման համար[5]։
2008 թվականին Քըրքլենդ հիմնադրամը վարձակալել է Կարդինալի ֆիրմային Յունիոն սիթիում թանգարան/համաժողովների կենտրոն նախագծելու համար։ Ամերիկայի Դիսքովերի այգին պետք է լիներ յուրահատուկ մի կառույց՝ բազմահարկ թանգարանով, խոշոր համաժողվների / հանդիպումների կազմակեպման վայր։ 2009 թվականի սկզբին ֆիրմայի պայմանագիրը դադարեցվեց սեփականատիրոջ կողմից, և շինարարության բոլոր աշխատանքները դադարեցվեցին՝ երկու կողմերի միջև չբացահայտված տարբերությունների պատճառով։
Ստեղծագործություններ խմբագրել
Գործունեության ընթացքում իրականացրած նախագծերն են[6]՝
-
Սպուրս Գրովի քաղաքապետարան (1981), Սպուրս Գրով, Ալբերտա
-
Կանադական պատմության թանգարան (1989) Գատինոյում, Խորհրդարանական բլրի դիմաց[7]
-
Յորքի նահանգային վարչական կենտրոն (1992) Նյումարկետ, Օնտարիո
-
Մշակութային ինստիտուտ (1996) Ուժե Բուգումու, Քվեբեկ,
-
Գորդոն Օքսի Red Bear Centre (2016) Սասկաչևանի համալսարանում, Սասկատուն, Սասկաչևան
- Սբ. Մարիամի եկեղեցին (1968) Ռեդ Դիեր, Ալբերտա[7]
- Սբ. Ալբերտի վայր և քաղաքապետարան (1976) Սբ. Ալբերտ, Ալբերտա
- Ալբերտայի կառավարական ծառայությունների (նահանգային) շենք (1976) Պոնոկա, Ալբերտա
- Գրանդ Պրերի տարածքային քոլեջ (1976) Գրանդ Պրերի, Ալբերտա
- Leighton Artist Colony, Բանֆի կենտրոն (1985) Բանֆ, Ալբերտա
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Structurae — Ratingen: 1998.
- ↑ 2,0 2,1 Liscombe R. W. Cardinal, Douglas // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T014003
- ↑ https://canadacouncil.ca/-/media/Files/CCA/Funding/Prizes/Laureates/molson/MolsonPrizesCumulativeList.pdf
- ↑ Douglas Cardinal, The Canadian Encyclopedia
- ↑ 5,0 5,1 Douglas Cardinal Արխիվացված 2017-03-14 Wayback Machine, The Canada Council for the Arts
- ↑ Doyle, Richard I. (2001). Renaissance II: Canadian creativity and innovation in the new millennium. Intercept Ltd. էջ 38. ISBN 978-0-660-18397-8.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Pound, Richard W. (2005). 'Fitzhenry and Whiteside Book of Canadian Facts and Dates'. Fitzhenry and Whiteside.
Արտաքին հղումներ խմբագրել
- Architect's web site
- Canada Council 2001 Governor General's Award for Visual and Media Arts
- Washington Post
- Douglas Cardinal Archiving Project
- Concordia University Honorary Degree Citation, June 1999, Concordia University Records Management and Archives
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուգլաս Կարդինալ» հոդվածին։ |