Իզաբել Մարիոն Դորոթեա Մաքելար (անգլ.՝ Isobel Marion Dorothea Mackellar, հուլիսի 1, 1885(1885-07-01)[1][2], Point Piper - հունվարի 14, 1968(1968-01-14)[1][2], Paddington, Municipality of Woollahra[3]),  ավստրալիացի բանաստեղծուհի և գրող։

Դորոթեա Մաքելար
Ծնվել էհուլիսի 1, 1885(1885-07-01)[1][2]
ԾննդավայրPoint Piper
Վախճանվել էհունվարի 14, 1968(1968-01-14)[1][2] (82 տարեկան)
Վախճանի վայրPaddington, Municipality of Woollahra[3]
ԳերեզմանWaverley Cemetery
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Ավստրալիա
Ուշագրավ աշխատանքներMy Country?
Պարգևներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
 Dorothea Mackellar Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դորոթեա Մաքելարը ծնվել է 1885 թվականին բժշկի և քաղաքական գործչի՝ Չարլզ Մակելարի և նրա կնոջ ընտանիքում։ Նրանք ապրել են Սիդնեյի արվարձանում գտնվող Դունար ընտանեկան տանը[4][5]։ Մակելարը մանկուց տնային կրթություն է ստացել։ Շատ է ճանապարհորդել ընտանիքի հետ, տիրապետել է մի քանի լեզուների։ Նա հաճախել է դասախոսությունների Սիդնեյի համալսարանում։

Գործունեություն խմբագրել

Մաքելարը 1908-1926 թվականներին բանաստեղծություններ և այլ ստեղծագործություններ է տպագրել, 1930-ական թվականներին ակտիվ գործունեություն է ծավալել Սիդնեյի գրական ասպարեզում։ Բանաստեղծուհին համագործակցել է մի քանի հրատարակչությունների հետ։ Նա ընկերուհու հետ գրել է երկու վեպ։ Մակելարը հայտնի է իր Իմ երկիրը բանաստեղծությամբ, որը համարվում է ամենահայտնի ավստրալիական հայրենասիրական գործերից մեկը[6]։

Հետագա տարիներ խմբագրել

Մաքելարը հետագայում թողել է գրականությունը և կյանքի վերջին տարիներն անցկացրել է ծերանոցում։ Չնայած Մակելարը երկու անգամ նշանված է եղել, ամուսնացած չէր։ Ավստրալիայի գրականության մեջ ներդրած ավանդի համար 1968 թվականին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով։

Մահ խմբագրել

Մաքելարը մահացել է ընկնելուց երկու շաբաթ անց՝ 83 տարեկան հասակում։ Նրան դիակիզել և թաղել են Ուեվերլի գերեզմանատան ընտանեկան դամբարանում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 3,2 Australian Dictionary of BiographyMUP, 1966.
  4. «About Dorothea Mackellar». Dorothea Mackellar Website (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  5. Kingston B. (1986). «Mackellar, Isobel Marion Dorothea (1885–1968)». Australian Dictionary of Biography (անգլերեն). Melbourne University Press. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
  6. Melbourne, The University of. «MacKellar, Isobel Marion Dorothea (Dorothea) - Woman - The Encyclopedia of Women and Leadership in Twentieth-Century Australia». www.womenaustralia.info (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոթեա Մաքելար» հոդվածին։