Դորմալի Վերին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կարաքիլիսայի գավառակում։ Գտնվում էր Արածանիի աջ վտակ Դարաբի գետի հովտում, Դուրմալի գյուղից մի քանի կմ հեռու։

Գյուղ
Դորմալի Վերին
Դորմալի Վերին
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿարաքիլիսայի գավառակ
Այլ անվանումներԴորմալը Վերին, Դորմալը Փոքր, Դորմալի Փոքր, Դորմալու Փոքր, Դուրմալի Ներքին, Դուրմալու Վերին, Դուրմալու Փոքր
Ժամային գոտիUTC+3
Դորմալի Վերին (Աշխարհ)##
Դորմալի Վերին (Աշխարհ)

Բնակչություն խմբագրել

XIX դարի վերջին ուներ 13 տուն` 56 բնակչով, իսկ XX դարի սկզբներին ուներ 16 տուն բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Դորմալիի մոտ կային հայկական մի քանի բերդերի ավերակներ[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 141

Աղբյուրներ խմբագրել