Դորա Եսայան

հայ թարգմանչուհի
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դորա Գարեգինի Եսայան (հոկտեմբերի 27, 1926(1926-10-27)[1], Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 5, 1994(1994-04-05)[1], Երևան, Հայաստան), հայ թարգմանչուհի։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1971): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1973 թվականից[2]։

Դորա Եսայան
Ծնվել էհոկտեմբերի 27, 1926(1926-10-27)[1]
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 5, 1994(1994-04-05)[1] (67 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունթարգմանչուհի
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Դորա Եսայան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Դորա Եսայանը ծնվել է 1926 թվականին Վաղարշապատ քաղաքում։ 1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։ 1950 թվականից աշխատել է «Նաիրի» հրատարակչությունում։ 1982-1992 թվականներին եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիր։

Թարգմանել է Ագաթա Քրիստիի, Իվան Բունինի, Ֆեոդոր Աբրամովի, Յուրի Բոնդարևի, Վասիլի Բելովի երկերը[3][4] Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջ 121։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Հնդկական պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1961, 314 էջ։
  • Ստելմախ Մ., Մարդու արյունը ջուր չէ, Ե., Հայպետհրատ, 1962, 347 էջ։
  • Լարնի Մարտտի, Գեղեցկուհի խոզարածը, Ե., Հայպետհրատ, 1964, 259 էջ։
  • Բյոլլ Հայնրիխ, Անտերունչ տունը, Ե., «Հայաստան», 1965, 366 էջ։
  • Դրայզեր Թեոդոր, Քույր Քերրի, Ե., «Հայաստան», 1966, 679 էջ։
  • Ֆեդին Կոստանդին, Քաղաքներ և տարիներ, Ե., «Հայաստան», 1969, 495 էջ։
  • Քրիստի Ագաթա, Արևելյան ճեպընթացը։ Էնդհաուզենի առեղծվածը, Ե., «Հայաստան», 1971, 457 էջ։
  • Նուշիչ Բրանիսլավ, Ինքնակենսագրություն, Ե., 1972, 247 էջ։
  • Ֆազիլ Իսկահդեր, Մանկության ծառը, Ե., «Հայաստան», 1973, 358 էջ։
  • Վասիլև Ա., Ժամը մեկին Ձերդ գերազանցություն, Ե., «Հայաստան», 1974, 678 էջ։
  • Բոլեսլավ Պրուս, Տիկնիկ, գիրք 1, Ե., «Հայաստան», 1975, 576 էջ։
  • Բոլեսլավ Պրուս, Տիկնիկ, գիրք 2, Ե., «Սովետական գրող», 1977, 544 էջ։
  • Բոնդարև Յուրի, Եզերք (վեպ), Ե., «Սովետական գրող», 1979, 524 էջ։
  • Վասիլի Բելով, Գետագալարներ (պատմվածքների և վիպակների այս ժողովածուի մեջ մտնող. «Գետագալարներ» պատմվածքը թարգմանել է Դ. Եսայանը), Ե., «Սովետական գրող», 1979, 256 էջ։
  • Կրոն Ալեքսանդր, Անքննություն (վեպ), Ե., «Սովետական գրող», 1980, 516 էջ։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 1971
  • Հայաստանի գրողների միության Ստեփան Զորյանի անվան մրցանակ, 1980

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=2938
  2. Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջ 121։
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Հայ գիրք
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Դորա Եսայան
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորա Եսայան» հոդվածին։