Դոսսիբայ Պատել
Դոսսիբայ Ռուստոմջի Կովասջի Պատելլ (հոկտեմբերի 16, 1881, Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - փետրվարի 4, 1960, Մումբայ, Հնդկաստան), հետագայում հայտնի էր որպես Դոսսիբայ Ջեհանգիր Ռատանշաու Դաբաբհոյ, հնդիկ մանկաբարձ և գինեկոլոգ, որը 1910 թվականին դարձել է Անգլիայի վիրաբույժների թագավորական քոլեջի (RCS) առաջին կին անդամը։
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1881 |
---|---|
Ծննդավայր | Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 4, 1960 (78 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան, Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Կրթություն | Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոց, Գիրտոնի ավագ դպրոց, Grant Medical College and Sir Jamshedjee Jeejeebhoy Group of Hospitals? և Թագավորական անվճար հիվանդանոց |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր և Վիրաբույժների թագավորական քոլեջի անդամ |
Անդամակցություն | Բժիշկների թագավորական քոլեջ |
Պարգևներ |
Հնդկաստանում նախնական բժշկական գիտելիքներ ստանալուց հետո, սովորելու նպատակով վեց տարի անց է կացրել Լոնդոնում։
Հնդկաստան վերադառնալուն պես իր կարիերան շարունակել է որպես մանկաբարձ և գինեկոլոգ, միջնորդել է նվազեցնել մանկական մահացությունը։ Այս դերում ակտիվորեն անդամակցել է տարբեր ընկերություննեերի՝ դառնալով նախ Բոմբեյի մանկաբարձական և գինեկոլոգիական ընկերության և հետագայում Հնդկաստանի բժշկական կանանց ասոցիացիայի նախագահ։
Վաղ կյանք խմբագրել
Դոսսիբայ Պատելը ծնվել է 1881 թվականի հոկտեմբերի 16-ին Պարսից հարուստ ընտանիքում[1] և հաճախել Բոմբեյի (այժմ՝ Մումբայ) Միս Մոուսի անվան աղջիկների դպրոցը[2]։ Պատելը ծագումով եղել է Հնդկաստանի Ֆորտ Բոմբայ նահանգի Նավսարա Չեմբերս քաղաքից[3]։ 1903 թվականին ավարտել է բժշկական կրթությունը Բոմբեյի Գրանթ բժշկական քոլեջում, որտեղ Պատելը ստացել է մագիստրոսի աստիճան[4]։ Այնուհետև օգնել է Սըր Թեմուլջի Նարիմանին և բժիշկ Մասինեին Բոմբեյում, նախքան ծնողներին համոզելը որպեսզի թույլ տալ նրան արտասահմանում սովորել[5]։
Կյանքը Լոնդոնում խմբագրել
Պատելը չորս տարի սովորել է Թագավորական անվճար հիվանդանոցում (Լոնդոնի կանանց բժշկության դպրոց) և 1910 թվականի մայիսին դարձել է առաջին կինը, որը դարձել է վիրաբույժների թագավորական քոլեջի անդամ (MRCS)[6][7][8]: Պատելը 1910 թվականին ստացել է վիրաբույժի բակալավրի աստիճան Լոնդոնի համալսարանում։ Եղել է առաջին կին ուսանողը Այվի Էվելին Վուդվորդ համալսարանում[9][10]։
Կարիերա խմբագրել
1912 թվականին Հնդկաստան վերադառնալուն պես՝ որպես Դոսսիբայ Ջեհանգիր Ռատանշաու Դաբաբհոյ սկսել է կարիերան մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում՝ առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերելով գինեկոլոգիական չարորակությունների նկատմամբ[12][13][14]։ Պատելը առաջին մարդն էր Հնդկաստանում, որը գնել, տիրապետել և տարածել է ռադիումը[2][15]։
1924 թվականին Դոսսիբայը զեկույց է ներկայացրել մանկական մահացության մասին, որում իր կարծիքն է հայտնել այն մասին, որ մանկական մահացության դեպքերի ավելի քան երկու երրորդը կարելի է կանխել, և հանրագիր Է ներկայացրել նման դեպքերի թվի կրճատման մասին։ Նաև քննարկել է մայրական մահացության հարցը և կողմ է եղել հղիության և ծննդաբերության ընթացքում հսկողությանը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Կարմիր խաչի ընկերության Բոմբայ մասնաճյուղում[2]։
Պատելը եղել է Բոմբեյի մանկաբարձագինեկոլոգիական ընկերության հիմնադիրներից մեկը՝ դառնալով նրա պատվավոր համատեղ քարտուղարը, ապա՝ նախագահը։ 1955 թվակակնին նախագահել է Համահնդկական մանկաբարձագինեկոլոգիական 8-րդ Կոնգրեսում։ 1937-1947 թվականներին լինելով Հնդկաստանի բժշկական կանանց ասոցիացիայի նախագահ 1942-1946 թվականներին Բհորեի կոմիտեում զբաղվել է առողջապահության զարգացման հարցերով։
Նաև պատվավոր վիրաբույժ խորհրդատու է եղել Կամա և Իբլեսս հիվանդանոցներում[16]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Chapter VIII Contribution of Women Physicians to Women's Health Care (PDF). 2008.
- ↑ 2,0 2,1 2,2 «Dossibai J. R. Dadabhoy». The Journal of Obstetrics and Gynaecology of India. 50. October 2000. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Full text of "A list of the fellows, members, extra-licentiates and licentiates of the Royal College of Physicians of London, 1859-[1986]"». archive.org. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Murray, Janet Horowitz; Stark, Myra (2017). The Englishwoman's Review of Social and Industrial Questions: 1909-1910 (անգլերեն). Routledge. ISBN 9781315394923.
- ↑ Chapter VIII Contribution of Women Physicians to Women's Health Care (PDF). 2008.
- ↑ «International Women's Day 2016». Royal College of Surgeons (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Welcome to Malaysia's Premier Dental School | Faculty of Dentistry». dentistry.um.edu.my. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ name=Murray2017
- ↑ «Past | MRCPUK». www.mrcpuk.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Royal College of Physicians of London (1859). A list of the fellows, members, extra-licentiates and licentiates of the Royal College of Physicians of London, 1859-[1986]. London Royal College of Physicians. London : Royal College of Physicians of London.
- ↑ «International Women's Day 2016». Royal College of Surgeons (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Index of Graduates by Surname: D | British History Online». www.british-history.ac.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Clark, Sir George Norman; Cooke, A. M. (1972). «A history of the Royal College of Physicians of London». British Medical Journal (անգլերեն). Clarendon Press for the Royal College of Physicians. 1 (5427): 79–82. doi:10.1136/bmj.1.5427.79. PMC 2165065. PMID 14218483.
- ↑ «The Medical Register: Untraceable Practitioners». The British Medical Journal. 2 (3690): 188–191. 1931. JSTOR 25340841.(subscription required)
- ↑ Chapter VIII Contribution of Women Physicians to Women's Health Care (PDF). 2008.
- ↑ «The Indian Honours List». The Indian Medical Gazette: 116. February 1941. doi:10.1136/bmj.s3-4.172.322.