Դոմինո (Սարգիս Հովսեփյան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոմինո (այլ կիրառումներ)

«Դոմինո», 2012 թվականին «Անտարես» հրատարակչության հրատարակած Սարգիս Հովսեփյանի պատմվածքների և պիեսի ժողովածուն։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան, նկարիչ՝ Վարդան Զաքարյան, հեղինակի լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի։ 168 էջ[1]։

Դոմինո
Գրքի շապիկը (2012)
ՀեղինակՍարգիս Հովսեփյան
Ժանրպատմվածք, պիես
Կազմված է10 պատմվածք, 1 պիես
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր168 էջ
ԽմբագիրԱրքմենիկ Նիկողոսյան
Կազմի հեղինակ«Անտարես» մեդիա հոլդինգ
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԱնտարես
Հրատարակման տարեթիվ2012
ԳՄՍՀ978-9939-51-402-4
ՀՏԴ891.981-8
ԳՄԴ84Հ-4

Գրքի հանձնարարականը խմբագրել

Ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է, որում ընդգրկված պատմվածքները և «Համբարձման գիշեր» պիեսը հատկանշվում են պատումի ինքնատիպությամբ, թեմատիկ բազմազանությամբ, բայց և կայուն գրողական աշխարհայացքով, որի հենքը քննադատական վերաբերմունքն է հասարակական անառողջ երևույթներին և սերն ու կարեկցանքը հայրենիքի ու մարդու հանդեպ։

Գրքի բովանդակությունը խմբագրել

  • Քաղաքիս հրապարակները կեղծ են
  • Ես ու իմ ընկեր Շուռը
  • Ֆերգանա
  • Բարով գնաս, տղես, բարով գնաս
  • ARMageddon
  • Ադնառազվի Սաշիկը
  • Բոնի ու կլայդ
  • Դոմինո
  • Անունս Պիեռո է
  • Վազիր Բիբի
  • Համբարձման գիշեր (պիես)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սարգիս Հովսեփյան. Դոմինո(չաշխատող հղում)