Դոլֆ Լունդգրեն (շվեդերեն՝ Dolph Lundgren, ծնված որպես՝ Հանս Լունդգրեն [Hans Lundgren], նոյեմբերի 3, 1957(1957-11-03)[1], Spånga, Sollentuna Hundred, Ստոկհոլմի լեն, Շվեդիա և Ստոկհոլմ, Շվեդիա[2]), շվեդ կինոդերասան, կինոռեժիսոր և մարտարվեստի վարպետ, ով պատկանում է այն մարտաֆիլմային դերասանների սերնդին, ովքեր դարձան էքշըն ժանրի գլխավոր հերոսների նախատիպը (կամ էտալոնը)։ Այդ սերնդի մեջ բացի Լունդգրենից մտնում են նաև այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Սիլվեսթր Ստալոնեն, Առնոլդ Շվարցենեգերը, Բրյուս Ուիլիսը, Չաք Նորիսը, Սթիվեն Սիգալը և Ժան-Կլոդ Վան Դամը։

Դոլֆ Լունդգրեն
շվեդ.՝ Dolph Lundgren
Հասակը196 սմ
Ծնվել էնոյեմբերի 3, 1957(1957-11-03)[1] (66 տարեկան)
ԾննդավայրSpånga, Sollentuna Hundred, Ստոկհոլմի լեն, Շվեդիա կամ Ստոկհոլմ, Շվեդիա[2]
ԿրթությունԹագավորական տեխնոլոգիական ինստիտուտ, Սիդնեյի համալսարան, Վաշինգտոնի պետական համալսարան և Քլեմսոնի համալսարան
Քաղաքացիություն Շվեդիա և  ԱՄՆ
Կրոնլյութերականություն
Մասնագիտությունքիմիկոս, դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, ճարտարագետ, ձյուդոիստ, սցենարիստ, մոդել, բռնցքամարտիկ, կարատեիստ, կինոդերասան և bodybuilder
Ակտիվ շրջան1985–այժմ
ԺանրերՄարտական,
Դրամա,
Թրիլեր
Ընտրանի"Հաշվեհարդար փոքրիկ Տոկիոյում"
Ամուսին(ներ)Անետ Քվիբերգ (1994 թ.-ից, 2 դուստր; բաժանված)
Համատեղ ապրող(ներ)Գրեյ Ջոնս
Երեխա(ներ)2 դուստր
Պարգևներ և մրցանակներ
dolphlundgren.com
Լունդգրենը «Անզսպելիները» ֆիլմի դերասանական անձնակազմի մի մասի հետ (ձախից աջ՝ Թերի Քրուզ, Սթիվ Օսթին, Սիլվեսթր Ստալոնե, Դոլֆ Լունդգրեն, Ռենդի Կուտուր)
Լունդգրենի գեղապատկերը դամասկոսյան կինոթատրոններից մեկի դրսի մասում

Ավարտել է Ստոքհոլմի տեխնիկայի թագավորական ինստիտուտը և Սիդնեյի համալսարանը (1982 թ.)։ Ունի սև գոտի, 3-րդ դան կյոկուշին կարատեի ենթաճյուղում։ Տվյալ մարզաձևում 1980 և 1981 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Սիդնեյում եղել է ճամայկացի երգչուհի Գրեյս Ջոնսի թիկնապահը և ավելի ուշ սկսել է հանդիպել վերջինիս հետ։ Զույգը տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ Լունդգրենը կարճ ժամանակով աշխատում է որպես մոդել, ինչպես նաև ձեռք է բերում երկրորդ աշխատանքը մանհեթենյան The Limelight կոչվող գիշերային ակումբների ցանցերից մեկում՝ որպես դռնապան, որտեղ էլ պատահաբար ստանում է իր դեբյուտային դերը՝ խաղալով Ջեյմս Բոնդի «Սպանդի տեսարան» ֆիլմում ԿԳԲ-ի գործակալի մի էպիզոդիկ կերպար։

Լունդգրենի բեկումնային կերպարը դառնում է ոմն ռուս բռնցքամարտիկ Իվան Դրագոն «Ռոքի 4» ֆիլմից։ Այդ ֆիլմից մինչ ներկա պահը Լունդգրենը խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում, որոնցից առանձնացվում են «Տիեզերքի տիրակալները» (1987), «Ցուցադրում փոքր Տոկիոյում» (1991, խաղընկերը՝ Բրենդոն Լի), «Ունիվերսալ Զինվորը» (1992, խաղընկերը՝ Ժան Կլոդ Վան Դամ) և այլ ֆիլմեր։

Ունենալով չափազանց պինդ և բարեկազմ ֆիզիկական կազմվածք Լունդգրենը մինչ օրս մեծ հարգանք և ժողովրդայնություն է վայելում մարզաշխարհի և ֆիթնեսի ոլորտում։

Կենսագրություն խմբագրել

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Դոլֆը ծնվել է 1957 թվականին Ստոկհոլմի արվարձաններից մեկում՝ Սպանգում, միջին խավի ներկայացուցիչներ Կարլ և Բրիգիտա Լունդգրենների ընտանիքում[3]։ Կարլ Լունդգրենը մասնագիտությամբ ինժեներ էր և աշխատում էր Շվեդիայի կառավարությունում՝ որպես տնտեսագետ, իսկ Բրիգիտան օտար լեզուներ էր դասավանդում դպրոցում[4][5]։ Ավագ Դոլֆից բացի, Կարլը և Բրիգիտան ունեցան երկու դուստր՝ Աննիկան և Կատերինան, և մեկ որդի՝ Յոհանը[6]։

Ըստ Դոլֆի հիշողությունների՝ հայրը հաճախ էր չարությունը թափում իր և մոր վրա, այդ թվում և՝ ձեռքի ուժի գործադրմամբ։ Վիճաբանությունների ժամանակ Կարլը հաճախ որդուն «անհաջողակ» էր անվանում, ինչն էլ պատճառ դարձավ, որպեսզի Դոլֆը հակառակն ապացուցի[3]։

  Ես առաջվա պես սիրում եմ հորս՝ անկախ ամեն ինչից։ Նրա շատ գծերով ես այսօր էլ հիանում եմ։ Երեխա ժամանակ ես շատ բանով նման էի նրան. շատ համառ էի, ինչը նա տանել չէր կարողանում[3]։
- Դոլֆ Լունդգրեն
 

Հոր հետ դժվար հարաբերություններն էլ հենց պատճառ դարձան, որպեսզի Դոլֆն սկսի զբաղվել կոնտակտային մարզաձևերով և մարզասրահ այցելի[7], չնայած մինչ այդ բարդույթավորված և ալերգիաների հակված դեռահաս էր, որն «ամաչում էր իր նվազ կառուցվածքից»։ Ինքն իրեն փորձելով ձյուդոյում և հոձյու-ռյու կարատեում՝ Դոլֆը կանգ առավ քյոքուսինկայի վրա և սկսեց «մարզվել մոլագարի նման»[8]։

1977 թվականին Լունդգրենը նվաճեց Շվեդիայի չեմպիոնի կոչումը, ինչը պաշտպանեց երեք տարի, իսկ 1979 թվականին մասնակցեց աշխարհի խաղերին։ Չնայած այդ պահի դրությամբ Լունդգրենն ընդամենը կանաչ գոտի ուներ, իսկ խաղերի նվազագույն պայմանը դարչնագույն գոտու առկայությունն էր, Դոլֆը մասնակիցների ցուցակագրման ժամանակ ներկայացրեց վարպետության ավելի բարձր աստիճան և ընկերներից մեկից գոտի փոխ առավ։ Երկու հակառակորդի նոկաուտի ենթարկելով՝ Դոլֆը դուրս եկավ մրցաշարի ֆավորիտի՝ 2-րդ աստիճանի սև գոտի ունեցող, հմուտ մարզիկ, ճապոնացի Մակոտու Նակամուրայի վրա, որը ծանր էր երիտասարդ շվեդից 17 կիլոգրամով[9]։ Ծանր մարտում Նակամուրան, բազմիցս «կեղտոտ» հնարքներ գործածելով հանդերձ, կարողացավ հաղթել միայն լրացուցիչ ռաունդում մրցավարի վիճելի որոշման արդյունքում։ Այդ մարտն ամենածանրն էր Նակամուրայի համար, որն, այնուամենայնիվ, մրցաշարի հաղթող դուրս եկավ[9]։ Ինքը՝ Դոլֆը, չնայած պարտությանը, շատ գոհ էր իր ելույթից և մեկ տարի անց դարձավ Շվեդիայի կարատեի հավաքականի ավագ։ 1980 թվականին Լունդգրենը նվաճեց իր մարզական կարիերայի ամենանշանակալից տիտղոսը՝ հաղթելով Մեծ Բրիտանիայի բաց առաջնությունում, որը պաշտպանեց մեկ տարի անց[9]։

Կրթություն և զինվորական ծառայություն խմբագրել

 
Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ

Դպրոցն ավարտելուց հետո Լունդգրենը մեկնեց ԱՄՆ։ Կրթաթոշակի առաջարկ ստանալով՝ Դոլֆը քիմիա էր ուսումնասիրում Վաշինգտոնի և Կլեմսոնի համալսարաններում[3], սակայն շուտով ստիպված էր վերադառնալ Շվեդիա` շվեդական զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար։ Զորակոչվելուց հետո հատուկ տակտիկական, հատուկ ֆիզիկական և սուզորդական պատրաստություն անցնելու նպատակով նա ուղարկվեց Շվեդական նավատորմի հատուկ ուժերի ուսումնական կենտրոն, որն ավարտեց 1979 թվականին։ Դրանից հետո Լունդգրենը ծառայության նշանակվեց Շվեդիայի ծովային հետևակի 1-ին գնդում (շվեդ.՝ Amfibieregementet), որտեղ ծառայում էր ստորջրյա դիվերսիոն ուժերի և միջոցների ստորաբաժանումում (շվեդ.՝ Kustjägare)[10] Սակայն մարտական լողորդների ստորաբաժանման մեջ սահմանված ժամկետն ամբողջությամբ ծառայել նրան վիճակված չէր. ծառայության ընթացքում նա լուրջ ֆիզիկական վնասվածք ստացավ, որը խանգարում էր մարտական ստորաբաժանումում նրա հետագա ծառայությանը։ Լունդգրենը հեռացավ ստորաբաժանումից կապրալի կոչումով[10]։ և հետ ուղարկվեց «ափ»` նավատորմի հատուկ նշանակության ուսումնական կենտրոն` ծառայությունը շարունակելու[6]։ Բայց և այնպես, Լունդգրենը առողջական վիճակի պատճառով չզորացրվեց և ծառայեց մինչև հատկացված ժամկետի վերջը[6]։

 
Շվեդական ծովային հետևակի հատուկ ստորաբաժանումը մարտական պատրաստվածության ընթացքում

Զորացրվելով որպես պահեստային՝ Դոլֆն ընդունվեց Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտը և քիմիական մեքենաշինության բակալավրի դիպլոմ ստացավ[3][11]։ 1982 թվականին Սիդնեյի համալսարանում Լունդգրենն ստացավ քիմիական մեքենաշինության մագիստրոսի դիպլոմ, իսկ 1983 թվականին դարձավ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) Ֆուլբրայթ ծրագրի կրթաթոշակակիր, որը նրա առջև ճանապարհ բացեց դեպի գիտությունների դոկտորի աստիճան։ Սակայն նա այդպես էլ չմեկնեց Բոստոն, որտեղ գտնվում էր MIT-ը. Սիդնեյի համալսարանում ուսումնառությանը զուգահեռ Դոլֆը որպես դռնապան աշխատում էր գիշերային ակումբում, որտեղ նկատվեց համերգով ժամանած երգչուհի Գրեյս Ջոնսի կողմից։ Լունդգրենի ֆիզիկական տվյալներով տպավորված՝ Ջոնսը Լունդգրենին վարձեց որպես թիկնապահ[12]։ Արդյունքում նրանց միջև շատ մտերմիկ հարաբերություններ հաստատվեցին, և Բոստոնի փոխարեն Լունդգրենը մեկնեց Նյու-Յորք[8][13]։

Կինոկարիերա խմբագրել

Ֆիլմագրաթյուն խմբագրել

Դերասան խմբագրել

Տարի Անվանում Դերը Ռեժիսոր
1985 Սպանդի տեսարան Վենզ Ջոն Գլեն
Ռոքի IV Իվան Դրագո Սիլվեսթր Ստալոնե
1987 Տիեզերքի տիրակալները Հի-Մեն Գարի Գոդարտ
1988 Կարմիր կարիճը Լեյտենանտ Նիկոլայ Ռաչենկո Ջոզեֆ Զիտո
1989 Պատժողը Ֆրենք Քասլ/Պատժողը Մարկ Գոլդարտ
Ես եկել եմ խաղաղությամբ (գորշ հրեշտակը) Ջեք Քեյն Քրեյգ Բաքսլի
1990 Ծածկվի՛ր Մայք Անդերսոն Մենի Կոտո
1991 Ցուցադրում փոքր Տոկիոյում Քրիս Քեններ Մարկ Լեստեր
1992 Ունիվերսալ զինվորը Սերժանտ Էնդրյու Սկոտ/GR13 Ռոլանդ Էմերիք
1993 Ջոշուայի ծառը Վելման Էնթընի Սանտի Վիկ Արմսթրոնգ
1994 Արևոտ կող Ինքը Բետտինա Սպիր
Պենթատլոն Էրիկ Բրոգար Բրյուս Մալմութ
Պատերազմի տղամարդիկ Նիք Գունար Փերի Լենգ
1995 Ջոնի Մնեմոնիկ Կարլ Հոնինգ Ռոբերտ Լոնգո
Կրակողը (թաքնված մարդասպանը) Մայքլ Դեյն Թեդ Կոթչեֆ
1996 Լուռ ձգանը Վաքսման Ռասսել Մալքահի
1997 Խաղաղապահը Մայոր Ֆրենք Կրոս Ֆրեդերիկ Ֆոստիեր
1998 Մինիոն Լուկաս Սադորով Ժան-Մարկ Պիշե
Ավլողները Քրիստիան Էրիկսոն Քեոնի Վաքսման
Բլեքջեք Ջեք Դեֆլին Ջոն Վու
1999 Վիշապների կամուրջը Պատերազմի զավակ Այզեկ Ֆլորենտին
Փոթորիկ բռնողը Ջեք Հելոուեյ
2000 Ջիլ Ռիփս Մեթ Սորենսոն Էնթընի Հիքոկս
Վերջին հղկիչը Կապիտան Նիք Փրեսթոուն Շելդոն Լետիչ
2001 Գործակալ Ռեդը Մեթ Հենդրիքս Դեմիան Լի
2002 Թաքնված գրաֆիկ Ջեյսոն Փրայս Մարկ Գրենյե
2003 Դեթենշըն Սեմ Դեկեր Սիդնի Ֆյուրի
2004 Ուղղակի գործողություն Ֆրենք Գենոն Սիդնի Ֆյուրի
Ֆեթ Սլեգս Ռենդի Էդ Բայ
Ռետրոգրադ Ջոն Ֆոստեր Քրիստոֆեր Կուլիկովսկի
Պաշտպանը Լանս Ռոկֆորդ Դոլֆ Լունդգրեն
2005 Մեխանիկը (ռուս մասնագետը) Նիկոլայ Չերենկո Դոլֆ Լունդգրեն
2006 Հետազոտումը Բրիքսոս Գուիլո Բեյս
2007 Ադամանդե շներ Քսանդեր Ռոնսոն Շիմոն Դոտան / Դոլֆ Լունդգրեն
Միսիոները Ռայդեր Դոլֆ Լունդգրեն
2008 Ուղիղ հպում Մայք Ռիգինս Դենի Լերներ
2009 Թիմային գործողություն Ջո Դոլֆ Լունդգրեն
Ունիվերսալ զինվորը՝ ռեգեներացիա Էնդրյու Սկոտ Ջոն Հայամս
2010 Անզսպելիները Գունար Յենսեն Սիլվեսթր Ստալոնե
Իկարուս Էդվարդ Գեն Դոլֆ Լունդգրեն
Չաք Մարկո Ռոբերտ Դանքան Մաքնեյլ
2011 Թագավորի անունից 2 Գրենջեր Ու Բոլ
2012 Փոքր բնակարանները Դոկտոր Սաժ Մենոքս Յոնաս Ակերլանդ
Ստեշի տունը Էնդի Սպեկտոր Էդուարդո Ռոդրիգեզ
Ունիվերսալ զինվորը՝ նոր չափում Էնդրյու Սկոտ Ջոն Հայամս
Միայնակ ճամաբարում Ալեքսեյ Անդրեյեվ Վիլյամ Քոֆման
Անզսպելիները 2 Գունար Յենսեն Սայմոն Վեսթ
Փաթեթը "Գերմանացին" Ջեսսի Ջոնսոն
2013 Անիծվածների ճակատամարտը Մաքս Գատլինգ Քրիստոֆեր Հաթոն
Մարմնի փոխանակում Դոլֆ Լունդգրեն

Ռեժիսոր խմբագրել

Տարին Ֆիլմը
2004 Պաշտպանը
2005 Մեխանիկը (ռուս մասնագետը)
2007 Ադամանդյան շները
2007 Միսիոները
2009 Թիմային գործունեություն
2010 Իկարուս
2013 Մարմնի փոխանակում

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #130587230 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Biography». Dolph Lundgren.com (Official website). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
  4. «Tell me about Dolph Lundgren of «Masters of the...». Chicago Tribune. 1989 թ․ հունիսի 11. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 6–ին-ին.
  5. «Dolph Lundgren Biography — Yahoo! Movies». Movies.yahoo.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 6–ին-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Dolph Lundgren. Biografi» (շվեդերեն). 007 Museum. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին.
  7. Dolph Lundgren on The Tonight Show Part 1. Joan River's The Tonight Show. Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
  8. 8,0 8,1 «Դոլֆ Լունգրան. Հոլիվուդի լավագույն բռունցքները». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 24-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Dolph Lundgren:Karate». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  10. 10,0 10,1 «Dolph Lundgren. Biography (անգլերեն)». M&C People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին.
  11. «DOLPH: Article». DOLPH: the ultimate guide. Վերցված է 2007 թ․ հունիսի 14-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  12. Dolph Lundgren interview. Blockbuster, Youtube. Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
  13. Chafetz, Gary S. (2008 թ․ սեպտեմբեր). The Perfect Villain: John McCain and the Demonization of Lobbyist Jack Abramoff. Martin and Lawrence Press. էջ 60. ISBN 9780977389889. Վերցված է 2011 թ․ մայիսի 21-ին.