Դոդո Անթաձե
Դոդո (Իսաակ) Կոնստանտինի Անթաձե (վրաց.՝ დოდო კონსტანტინეს ძე ანთაძე, հոկտեմբերի 11 (24), 1900, Վարձիա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - ապրիլի 18, 1978[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), վրացի խորհրդային դերասան, թատրոնի ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971)[2]:
Դոդո Անթաձե վրաց.՝ დოდო კონსტანტინეს ძე ანთელავა | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11 (24), 1900 |
Ծննդավայր | Վարձիա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան |
Մահացել է | ապրիլի 18, 1978[1] (77 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան և թատերական ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն խմբագրել
Իսաակ Անթաձեն ծնվել է 1900 թվականի սեպտեմբերի 28-ին (հոկտեմբերի 11, այլ տվյալներով՝ հոկտեմբերի 10-ին[3]) Վրաստանի Վարձնա գյուղում (այժմ՝ Իմերեթի մարզ, Վրաստան)։
1919-1920 թվականներին սովորել է Թիֆլիսում Գ. Ջաբադարիի թատերական ստուդիայում, հետո սովորել է Կոնստանտին Մարջանիշվիլու մոտ[4]։
1920 թվականից Թիֆլիսի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնում աշխատել է որպես ռեժիսորի ասիստենտ, իսկ 1925-1927 թվականներին՝ որպես ռեժիսոր։ 1927-1928 թվականներին եղել է Թիֆլիսի բանվորական թատրոնի ռեժիսոր։ 1928 թվականին ղեկավարել է Թիֆլիսի պատանի հանդիսատեսի թատրոնը։
1928 թվականին մասնակցել է Քութայիսում երկրորդ պետական դրամատիկական թատրոնի (այժմ՝ Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոն) հիմնադրմանը։ Նույն թվականից մինչ 1933 թվականը եղել է այդ թատրոնի ռեժիսորը, ներկայացումներ է բեմադրել Կոնստանտին Մարջանիշվիլու հետ համատեղ։ 1930 թվականին թատրոնը տեղափոխվել է Թիֆլիս։ 1933-1938 թվականներին Դոդո Անթաձեն եղել է այդ թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։
1938-1952 թվականներին Իսաակ Անթաձեն եղել է Քութայիսի Լ. Մեսխիշվիլու անվան թատրոնի, 1952-1957 թվականներին՝ Թիֆլիսի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի, իսկ 1957-1962 թվականներին՝ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն[4]։
Իսաակ Անթաձեն նաև եղել է ներկայացումների բեմադրող ռեժիսոր։
1962-1974 թվականներին եղել է Վրաստանի թատերական միության նախագահ։
Իսաակ Անթաձեն մահացել է 1978 թվականի ապրիլի 18-ին Թբիլիսիում։ Թաղված է Դիդուբեի պանթեոնում։
Կորչումներ և մրցանակներ խմբագրել
Արվեստ խմբագրել
Թատերական բեմադրություններ խմբագրել
Թիֆլիսի Շոթա Ռուսթավելու անվան թատրոն խմբագրել
- 1925 - «Երկրաշարժ Լիսաբոնում», Պոլիկարպ Կակաբաձե
- 1927 - «Վիլհելմ Տելլ», Ֆրիդրիխ Շիլլեր
- 1961 - «Քարթլիի կրակները», Վ. Կանդելակի
- 1962 - «Քութայիսցիներ», Լ. Սինիկիձե
Թիֆլիսի բանվորական թատրոն խմբագրել
Թիֆլիսի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոն խմբագրել
- 1928 - «Հոպ-լյա, մենք ապրում ենք», Էռնստ Տոլլեր (Կ. Մարջանիշվիլու հետ համատեղ)
- 1928 - «Ոչխարի աղբյուր», Լոպե դե Վեգա (Կ. Մարջանիշվիլու հետ համատեղ)
- 1929 - «Ով էր նա», Կառլո Կալաձե (Կ. Մարջանիշվիլու հետ համատեղ)
- 1931 - «Տուն Կուրի ափին», Կ. Կալաձե (Կ. Մարջանիշվիլու հետ համատեղ)
- 1932 - «Համրերը խոսեցին», Հերցել Բաազով
- 1933 - «Արևի խավարում Վրաստանում», Զուրաբ Անտոնով (Կ. Մարջանիշվիլու հետ համատեղ)
- 1934 - «Գուրիա Նինոշվիլի», Շալվա Դադիանի
- 1934 - «Շամիլ», Իոնա Վակելի (Չելիձեի հետ համատեղ)
- 1936 - «Հեռավորը», Ալեքսանդր Աֆինոգենով
- 1937 - «Իցկա Ռաժինաշվիլի», Հերցել Բաազով
Քութայիսի Լ. Մեսխիշվիլու անվան թատրոն խմբագրել
- 1939 - «Ասք նրանց մասին», Վ. Գաբեսկիրիա
- 1939 - «Երեկվանը», Շալվա Դադիանի
- 1939 - «Օթելլո», Վիլյամ Շեքսպիր
- 1941 - «Արքա Լիր», Վիլյամ Շեքսպիր
- 1944 - «Կրիչինսկու հարսանիքը», Ալեքսանդր Սուխովո-Կոբիլին
- 1948 - «Ավազակներ», Ֆրիդրիխ Շիլլեր
- 1952 - «Ռևիզոր», Նիկոլայ Գոգոլ
- «Կայծից», Շալվա Դադիանի
- «Կիկվիձե», Վ. Դարասելի
Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոն խմբագրել
- 1957 - «Խևիսբերի Գոչա», Սանդրո Շանշիաշվիլի
Աշխատություններ խմբագրել
- «Օրեր ոչ վաղ անցյալից», խորհրդային շրջանի վրացական թատրոնի պատմության վերաբերյալ (2 հատորով, 1966—1962 թվականներ)
- «Մարջանիշվիլու կողքին», Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնի հիմնադրի հետ համատեղ աշխատանքի մասին (1975)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Антадзе Додо Константинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Аатадзе Исаак Константинович в Словопедии
- ↑ Театральная Энциклопедия. драма опера балет оперетта цирк эстрада драматург режиссер
- ↑ 4,0 4,1 Театральная энциклопедия. Гл. ред. С. С. Мокульский. Т. 1 - М.: Советская энциклопедия, 1961, 1214 стб. с илл., 12 л. илл.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոդո Անթաձե» հոդվածին։ |