Դոդոմա (սվահիլի և անգլ.՝ Dodoma), Տանզանիայի մայրաքաղաքն է[1] և Դոդոմա շրջանի վարչական կենտրոնը։ Քաղաքը նախկին մայրաքաղաք Դար-Էս-Սալամից գտնվում է 486 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը՝ 213 636 մարդ (2020

Քաղաք
Դոդոմա
Dodoma
ԵրկիրՏանզանիա Տանզանիա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՇրջանԴոդոմա շրջան
Հիմնադրված է1906 թ.
Մակերես2576 կմ²
ԲԾՄ1120 մետր
Խոսվող լեզուներԱնգլերեն, Սվահիլի
Բնակչություն213 636 մարդ (2020)
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքdodoma.go.tz
Դոդոմա (Տանզանիա)##
Դոդոմա (Տանզանիա)

Բնական պայմաններ խմբագրել

Դոդոման գտնվում է Տանզանիայի կենտրոնական մասում, 1290 մ բարձրություն ունեցող սարահարթի վրա, Հնդկական օվկիանոսի արևելյան առափնյայից 320 կմ հեռավորության վրա։ Քաղաքի և դրա արվարձանների բնական պայմանները բնորոշվում են մերձհասարակածային մուսոնային կլիմայի ազդեցությամբ։ Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կազմում է +26 °C, հուլիսին՝ +17 °C: Տեղումների տարեկան քանակը՝ մոտ 1000 մմ։

Անձրևների սեզոնը տևում է նոյեմբերից մինչև մայիս։ Չոր սեզոնը, երբ տեղումները գրեթե բացակայում են, տևում է հունիսից մինչև հոկտեմբեր։ Գարնան ամիսներին բավականին առատ տեղումները տեղում են համարյա ամեն օր։

Քաղաքը գտնվում է ցածրախոտ սավաննաների զոնայում, որին բնորոշ են ակացիաները և փշոտ թփուտները։ Բուսականությունից կան նաև կամֆորայի ծառը և փշատերև ծառատեսակները։ Մայրաքաղաքի արվարձաններում կարելի է հանդիպել աֆրիկյան վայրի կենդանիների բազմաթիվ ներկայացուցիչների՝ այծքաղների տարբեր տեսակներ, կապիկներ, ընձուղտներ, փղեր, ռնգեղջյուրներ, առյուծներ, ընձառյուծեր, վագրակատուներ, գետաձիեր, վագերիաձիեր և այլն։ Այստեղ հանդիպում են էկզոտիկ փետուրներով բազմաթիվ թռչուններ և աֆրիկյան ջայլամ։

Բնակչություն, լեզու, կրոնադավանություն խմբագրել

Դոդոմայի բնակչության թիվը ավելի քան 320 հազար մարդ է։ Մայրաքաղաքում բնակվում են աֆրիկյան ժողովրդների ներկայացուցիչներ՝ նյամվեզի, ջագա, հայա, տոգո, մասաի և այլք։ Նրանք կազմում են քաղաքի բնակիչների գրեթե 99%-ը։ Մնացյալները կազմում են արաբական և եվրոպական երկրներից ներգաղթածների ժառանգներ։ Պետական լեզուներն են համարվում անգլերենը (տարածված է գործնական ոլորտում) և սվահիլին։ Դոդոմայի բնակչության մեջ գերակշռում են քրիստոնյաները (նաև կաթոլիկները) և մուսուլմանները։ Մայրաքաղաքի փոքրաթիվ բնակիչներ դավանում են ավանդական տեղական կրոնները։

Մշակութային նշանակություն խմբագրել

Տանզանիայի ժամանակակից մայրաքաղաքը աղքատ է ճարտարապետական հուշարձաններով։ Դրանք հիմնականում կենտրոնացած են Դար-Էս-Սալամում։ Դոդոմայի ոչ մեծաթիվ տեսարժան վայրերից հարկ է առանձնացնել նախագահական և կառավարական նստավայրերի և երկաթուղային կայարանի շենքերը, որը կառուցվել է XX դարի սկզբին Գերմանիայից եկած բանվորների կողմից։

Բացի այդ, քաղաքում է գտնվում սիկհերի սուրբ տաճարը, որի տերերը ճանապարհորդներին հյուրասիրում են թեյով և քաղցրավենիքներով։ Դոդոմայում է գտնվում նաև երկրաբանության թանգարանը։

2007 թվականին հիմնադրվել են երկու բարձրագույն հաստատություններ՝ Տանզանիայի Սուրբ Հովհաննեսի համալսարանը[2] (պատկանում է Տանզանիայի Անգլիական եկեղեցուն) և Դոդոմայի պետական համալսարանը[3]։ Տարրական կրթությունը կարելի է ստանալ անվճար, իսկ միջնակարգ կրթությունը դպրոցներում վճարովի է։ Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ծառայությունները գտնվում են նախկին մայրաքաղաք Դար-Էս-Սալամում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Tanzania National Website
  2. Танзанийский университет Святого Иоанна
  3. «Университет Додомы». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել