Դնեպրիկ Բաղդասարյան

ռազմական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դնեպրիկ Սուրենի Բաղդասարյան (սեպտեմբերի 29, 1929(1929-09-29), Ղարաքիլիսա, ԽՍՀՄ - 2009), ռազմական գործիչ։

Դնեպրիկ Բաղդասարյան
սեպտեմբերի 29, 1929(1929-09-29) - 2009
ԾննդավայրՂարաքիլիսա, ԽՍՀՄ
ԳերեզմանԵռաբլուր
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ և Արցախյան ազատամարտ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1974)

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1929 թվականի սեպտեմբերի 29-ին Կիրովականում՝ զինվորականի ընտանիքում, ծագումնաբանորեն՝ Զանգեզուրի և Լոռու լեռնաշղթայից։ Դնեպրիկի պապը՝ Մկրտիչը, 1918 թվականին կազմակերպել էր իր հարազատ գյուղի՝ Կապանի շրջանի Ագարակ գյուղի ինքնապաշտպանությունը, ընդհանուր հրամանատարությունը Անդրանիկինն էր։ Հայրը՝ Սուրեն Բաղդասարյանը, սովետական բանակի կադրային սպա էր։ 1928 թվականին ծառայել է հայկական ազգային դիվիզիայում՝ կարմիր բանակի կազմում։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նա եղել է 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիայի 400-րդ գնդի կոմիսար, հերոսաբար զոհվել Կրասնադարի շրջանի Գորբուզովայա Բալկա գյուղում։ 1943 թվականին փետրվարին հետմահու պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով։

Դնեպրիկ Բաղդասարյանը էքստեռնով ավարտել է դպրոցը և ընդունվել Գորկու Մեծ Հայրենական պատերազմի շքանշանի զենիթա-հրետանային ուսումնարանի Օդեսա քաղաքի մասնաճյուղը, որն ավարտել է 1950 թվականին։ Հետագայում սովորել է հրամանատարական դասընթացներ Գորկի քաղաքում։ 1954 թվականին ընդունվել է Բաքվի ընդհանուր զորքերի հրամանատարական զինվորական ուսումնարանը։ Զինվորական կարիերան սկսվել է հրետանային դասակի հրամանատարից, հետագայում եղել է գումարտակի հրամանատար, դիվիզիոնի հրամանատարի տեղակալ, դիվիզիոնի հրամանատար։ 1947-1970 թվականներին ծառայել է զենիթա-հրետանային և հետագայում՝ հրթիռային-հակաօդային զորքերի պաշտպանության զորքերում (ПВО) Գորկի, Օդեսա, Բաքու, Նիժնի Տագիլ քաղաքներում, հետագայում՝ Հեռավոր Արևելքում, Սախալին թերակղզում, Լատվիայում և Էստոնիայում։ 1970 թվականին զորացրվել է խորհրդային բանակից զինվորական համազգեստ կրելու իրավունքով։ 1970 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ որը գերազանց ավարտել է 1974 թվականին։ Երկար ժամանակ դասավանդել է Երևանի քիմիական տեխնիկումում՝ որպես զինղեկ։ 1989-1993 թվականներին ակտիվ մասնակցել է Արցախյան ազատամարտին, եղել ամենաթեժ կետերում։ 1991 թվականի ապրիլի 25-ին Արդարադատության նախարարությունը հաստատել է Հայաստանի Սպաների միության կանոնադրությունը, որի հիմնադիր նախագահ է ընտրվել Դնեպրիկ Բաղդասարյանը։ Այդ թվերից նա դասավանդել է իրավագիտություն Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանում։ Սովետական միության Սպաների միության պատվավոր անդամ է։

Աշխատություններ խմբագրել

Գրել և հրատարակել է բազմաթիվ ձեռնարկներ և գրքեր պետության և իրավունքի տեսության մասին, հայ ազգի կրոնական և էթնոմշակութային անցյալի հետ կապված աշխատություններ։ Մեծ ճանաչում բերեց ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզվով հրատարակված «Դիմակայություն» գիրք-հուշամատյանը, որը օբյեկտիվ, ճիշտ և բազմակողմանի պատմում է մեր հաղթանակած պատերազմի մասին։ Ռուս անալիտիկների կարծիքով՝ սա Հայաստանում առաջին գիրքն է, որն իր մեջ պարունակում է խորը զինվորական գիտելիքներ, օբյեկտիվ քաղաքական անալիզ և պատմում է հայ ազգի հերոսների մասին։

Պետական պարգևներ չունի։

Մահացել է 2009 թվականին, թաղված է Եռաբլուր պանթեոնում։

Արտաքին հղումներ խմբագրել