Դյուրադարձուկ, դարձգիր կամ պալինդրոմ (< հուն․՝ πάλιν - «ետ, նորից» և հուն․՝ δρóμος - «վազք»), բառակապակցություն, նախադասություն, բանաստեղծության տող կամ թիվ[1], որ կարելի է կարդալ սկզբից դեպի վերջ և վերջից դեպի սկիզբը՝ պահպանելով իմաստը[2]։ Հույն քերական Լիկոֆրոնոսի (մ.թ.ա. 3-րդ դար) գյուտն է։ Լավ մշակված է չինարենում։

Հաճախ իր առանցքին սիմետրիկ ցանկացած նշանների խումբ էլ են անվանում պալինդրոմ[3][4]

Բառեր և բառակապակցություններ խմբագրել

 
Մոգական քառակուսին SATOR AREPO TENET OPERA ROTAS բառակապակցությամբ (լատին․՝ Սերմնացան Արեպոն դժվարությամբ է պահում անիվները), կարդացվում է բոլոր ուղղություններով

Հայերեն.

Նորեն ահա Ներոն,
Նարեկն առան կերան,
Կերոնն առան նորեկ,
Նորեն նագան Ներոն։

Գևորգ Էմին[5]

Ռուսերեն.

А роза упала на лапу Азора. (Աֆանասի Ֆետ)

Аргентина манит негра.

Անգլերեն.

«Madam, I’m Adam» («Մադամ, ես Ադամն եմ», — ներկայացավ առաջին տղամարդը առաջին կնոջը)

«Eve» («Եվա», համեստորեն պատասխանեց կինը)

Լատիներեն.

Sum summus mus (Ես ամենաուժեղ մուկն եմ)

Ֆիններեն.

Ամենաերկար օգտագործվող պալինդրոմ բառը ֆիններեն «օճառ վաճառող» ֆիններեն՝ saippuakauppias բառն է[6]։

Մաթեմատիկա խմբագրել

Օրինակ՝ պալինդրոմ են 1 թվանշանով կազմված թվերի քառակուսիները

  • 1²=1
  • 11²=121
  • 111²=12321
  • 1111²=1234321
  • 11111²=123454321

676 թիվը ամենափոքր պալինդրոմն է, որը ոչ պալինդրոմ թվի (26) քառակուսի է[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կրուգոսվետ հանրագիտարան (ռուս.)
  2. Մելս Սանթոյան, Արեն Սանթոյան «Գրականագիտական բառարան», «Վան Արյան», Երևան, 2006
  3. Ֆիբոնաչիի հաջորդականություն Արխիվացված 2012-03-05 Wayback Machine (ռուս.)
  4. Перевод чисел в различные нумерации Արխիվացված 2012-06-10 Wayback Machine (ռուս.)
  5. «Վտանգավոր և տխուր գրչախաղ», «Գրական թերթ» 1996 թ.
  6. Neil/Fred’s Gigantic List of Palindromes
  7. Numeric Palindromes