Դյուլա Հորն (հունգ.՝ Horn Gyula, հուլիսի 5, 1932(1932-07-05)[2][3][4][…], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[5] - հունիսի 19, 2013(2013-06-19)[2][3][4][…], Բուդապեշտ, Հունգարիա[5]), հունգարացի քաղաքական գործիչ, 1989-1990 թվականներին եղել է արտաքին գործերի նախարար, 1994-1998 թվականներին՝ Հունգարիայի Հանրապետության 37-րդ վարչապետը։

Դյուլա Հորն
հունգ.՝ Horn Gyula
 
Կուսակցություն՝ Հունգարական սոցիալիստական կուսակցություն, Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն և Հունգարիայի աշխատավորների կուսակցություն
Կրթություն՝ Ռոստովի պետական տնտեսական համալսարան (1954)[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և տնտեսագետ
Ծննդյան օր հուլիսի 5, 1932(1932-07-05)[2][3][4][…]
Ծննդավայր Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[5]
Վախճանի օր հունիսի 19, 2013(2013-06-19)[2][3][4][…] (80 տարեկան)
Վախճանի վայր Բուդապեշտ, Հունգարիա[5]
Թաղված Ֆիումեի փողոցի գերեզմանոց
Քաղաքացիություն  Հունգարիա
Ի ծնե անուն հունգ.՝ Horn Gyula János
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Ռոստովի ֆինանսատնտեսագիտական ինստիտուտը։ 1956 թվականի ապստամբության ընթացքում միացավ pufajkás՝ կամավորական կազմավորումներին, որոնք օգնեցին խորհրդային զորքերին ապստամբության ճնշմանը, ապստամբության ճնշման ժամանակ իր գործունեության համար պարգևատրվեց։ Աշխատել է ֆինանսների և արտաքին գործերի նախարարություններում։

1983 թվականին դարձել է ՀԽՍՀ Կենտկոմի միջազգային բաժնի վարիչ։ 1985 թվականին դարձել Է ԱԳ նախարարի տեղակալ և ՀԽՍՀ կենտկոմի անդամ։ Ղեկավարում էր միջազգային խնդիրների և միջազգային-իրավական քաղաքականության հարցերով հանձնաժողովը[8]։ Միկլոշ Նեմետի կառավարությունում (1988-1990) եղել է արտաքին գործերի նախարար, համաշխարհային ճանաչում է ձեռք բերել «Երկաթե վարագույրի» բացումով։

1989 թվականին հանդես է եկել որպես Հունգարական սոցիալիստական աշխատավորական կուսակցության հիմնադիրներից մեկը և դարձել կուսակցության նախագահության անդամ։ 1994 թվականին վարչապետ է դարձել սոցիալիստների կոալիցիոն կառավարությունում և Ազատ դեմոկրատների դաշինքում։ 1995-1996 թվականներին Հունգարիայում իրականացվել է տնտեսական ծրագիր, որը հայտնի է որպես «Բոկրոշի պլան» (բարեփոխումների փաթեթի հեղինակ Լասլո Բոկրոշի անունով), որը ներառում էր ֆորինտի արժեզրկում, սոցիալական վճարումների կրճատում, ներմուծման հարկի սահմանում[9]։ Չնայած մակրոտնտեսական ցուցանիշների հաջող կայունացմանը (բյուջեի դեֆիցիտը կրճատվել է 9,6 %-ից մինչև 3,8 %, արտաքին առևտրային բալանսը՝ 9,4 %-ից մինչև 3,8 %[9]), Հորնի ժողովրդականությունը և աճը նվազել են աշխատավարձի իրական ծավալի անկման պատճառով, ինչը հանգեցրել է 1998 թվականի ընտրություններում սոցիալիստների պարտության (նախկին 208-ի փոխարեն խորհրդարանում ստացել են 134 տեղ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Horn Gyula (հունգ.)Országgyűlés.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Deutsche Nationalbibliothek Record #119002337 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Der Karlspreisträger 1990 Gyula Horn (գերմ.)
  7. Anfragebeantwortung 10542/AB XXIV. GP (գերմ.) / Hrsg.: Österreichisches Parlament — 2012. — S. 1712. — 2038 p.
  8. Ежегодник БСЭ 1990 года. — М.: СЭ, 1990. — С. 541
  9. 9,0 9,1 «Народ должен поверить». Эксперт. 23.02.2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 4-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուլա Հորն» հոդվածին։