Դմիտրի Գապանովիչ
Դմիտրի Գապանովիչ (ռուս.՝ Дмитрий Афанасьевич Гапанович, հոկտեմբերի 26, 1896, Taniežycy, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 29, 1952, Մոսկվա, ԽՍՀՄ), Ռազմական խորհրդի անդամ և Մոսկովյան ռազմական օկրուգի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ[1] (1944):
Դմիտրի Գապանովիչ | |
---|---|
հոկտեմբերի 26, 1896 - նոյեմբերի 29, 1952 (56 տարեկան) | |
Ծննդավայր | Taniežycy, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | Ռուսական կայսերական բանակ և Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Դմիտրի Գապանովիչը ծնվել է 1896 թվականին գյուղացու ընտանիքում։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, շարքային։ 1918 թվականից հանդես է եկել Կարմիր բանակի կազմում, 1919 թվականից` Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցել է Արևմտյան ռազմաճակատում մղվող մարտերին։ 1929 թվականին ավարտել է Վ. Ի. Լենինի անվան Ռազմա-քաղաքական ակադեմիային կից ավագ քաղաքական կազմի դասընթացները, 1941 թվականին՝ Կարմիր բանակի քաղաքական կառավարման բարձրագույն քաղաքական կազմի դասընթացները։ 1929-1939 թվականներին զորքերում կատարել է կուսակցական-քաղաքական աշխատանք։ 1939 թվականի փետրվարից մինչև 1941 թվականի հունվարը եղել է Անդրբայկալյան ռազմական օկրուգի Ռազմական խորհրդի անդամ։ Հայրենական պատերազմի ընթացքում 1941 թվականի հունիսից եղել է Կենտրոնական ռազմաճակատի Ռազմական խորհրդի անդամ։ Մասնակցել է Սմոլենսկի մարտերին և 1941 թվականի սեպտեմբերից նշանակվել Կիևյան Հատուկ ռազմական օկրուգի Ռազմական խորհրդի անդամ, 1941 թվականի նոյեմբերից` Ուրալյան ռազմական օկրուգի Ռազմական խորհրդի անդամ։ 1942 թվականի դեկտեմբերից մինչև 1947 թվականի մայիսը` Մոսկովյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի քաղաքական գծով տեղակալ, Ռազմական խորհրդի անդամ։ Միաժամանակ, մինչև 1943 թվականի հոկտեմբերը կատարել է Մոսկովյան պաշտպանական գոտու Ռազմական խորհրդի անդամի պարտականությունները։ Հետպատերազմյան տարիներին Խորհրդային բանակում կատարել է կուսակցական աշխատանք, եղել է ցամաքային զորքերի ռազմական և ֆիզիկական պատրաստականության Գլխավոր վարչության պետ։
Մահ խմբագրել
Դմիտրի Գապանովիչը մահացել է 1952 թվականին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի Վվեդենյան գերեզմանատանը[2]։
Ընտանիք խմբագրել
Դմիտրի Գապանովիչի դստեր` Վերա Դմիտրիևնայի հետ ամուսնացել է Օ. Վ. Պենկովսկին, թոռնուհին Մարիա Օլեգովնան է[3]։
Կոչումներ խմբագրել
Պարգևներ խմբագրել
Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի (եռակի) շքանշաններով։
Գրականություն խմբագրել
- Андреев Н. А. Трагические судьбы. Олма-Пресс, 2001. ISBN 5-224-01944-3.
- Залесский, Константин Александрович Великая Отечественная война. Большая биографическая энциклопедия. — М.: ACT, 2013. — 832 с. — Тираж 3000 экз. — ISBN 978-5-17-078426-4.[7]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Хроника великой войны » Участники » Гапанович, Дмитрий Афанасьевич » Биография». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Фотоархив Введенское кладбище - Немецкое кладбище Москва - Участок № 12/Гапанович». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Гапанович Дмитрий Афанасьевич
- ↑ Орлов Н. Отпуск старшего лейтенанта Васильева. Глава первая. 2015.
- ↑ 5,0 5,1 ВЫСШИЙ ВОЕННО-ПОЛИТИЧЕСКИЙ СОСТАВ РККА НА 22
- ↑ «Список новых лиц, включаемых в состав ВС при НКО СССР. 19 октября 1940 г. | Проект «Исторические Материалы»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Гапанович Дмитрий Афанасьевич