Դմիտրի Բոգաև
Դմիտրի Ալեքսանդրովիչ Բոգաև (ռուս.՝ Дмитрий Александрович Богаев, հունվարի 24, 1994[1], Akhtubinsk, Աստրախանի մարզ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբի պաշտպան։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 24, 1994[1] (30 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Akhtubinsk, Աստրախանի մարզ, Ռուսաստան | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 1,75 մետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 64 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | աջ պաշտպան | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Զենիթ (ՍՊԲ) | ||||||||||||||||||||||||||
Համար | 88 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա խմբագրել
Ֆուտբոլով զբաղվել սկսել է 10 տարեկանում։ Առաջին մարզիչը եղել է Վալերի Գենադևիչ Զայնուլինը[2]։ Նկատվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբի սելեկցիոներների կողմից և 2011 թվականից սովորել ակումբի ակադեմիայում, 2 անգամ դարձել է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր, քաղաքի չեմպիոն և գավաթակիր։ Մարզվել է Անվեր Կոնեևի և Դմիտրի Դավիդովի մոտ։ Սկզբում խաղացել է հարձակվողի, 2014 թվականից՝ աջ պաշտպանի դիրքում[3]։
Երիտասարդական առաջնությունում Բոգաևն իր նորամուտը կատարել է 2012 թվականին՝ 3-րդ տուրի՝ «ԲԿՄԱ» ակումբի դեմ խաղում փոխարինելով Ալեքսեյ Պանֆիլովին։ 2013 թվականի օգոստոսից եղել է «Զենիթ-2» ակումբի խաղացող, որը հանդես էր գալիս 2-րդ դիվիզիոնում։ 2005 թվականին Անդրե Վիլլաշ-Բոաշը Բոգաևին վերցրել է հիմնական թիմ, և սեպտեմբերի 23-ին նա կատարել է իր նորամուտը մեկնարկային կազմում Ռուսաստանի գավաթի խաղարկությունում՝ Տվերի «Վոլգա» ակումբի դեմ խաղի 78-րդ րոպեին փոխարինելով Ալեքսանդր Ռյազանցևին։ Դեկտեմբերի 9-ին Չենպիոնների լիգայի խմբային փուլի վեցերորդ՝ «Գենտի» դեմ խաղի 82-րդ րոպեին փոխարինել է Ալեքսանդր Անյուկովին։ Հուլիսի 5-ին հեռացել է ակումբից պայմանագրի ժամկետի ավարտվելու պատճառով[4]։
2016 թվականի օգոստոսի 24-ին մինչև մրցաշրջանի ավարտը Լիտվայի երկրորդ դիվիզիոնի «Պալանգա» ակումբից վարձավճարով տեղափոխվել է ռուսական «Տոսնո»[5], որտեղ հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում[6]։ Նույն օրը նա կատարել է իր նորամուտը Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի՝ «Դոլգոպրուդնի» ակումբի դեմ արտագնա խաղում (1:0)։
Հունիսի 15-ին վերադարձել է «Զենիթ»՝ ակումբի հետ կքնելով եռամյա պայմանագիր[7]։
Ձեռքբերումներ խմբագրել
- «Զենիթ-2»
- ՊՖԼ առաջնությն արծաթե մեդալակիր – 2015 (Արևմուտք տարածաշրջան)
- «Զենիթ»
- Ռուսաստանի գավաթի դափնեկիր – 2016
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2016
- «Տոսնո»
- ՖԱԼ առաջնության արծաթե մեդալակիր – 2016/17
Վիճակագրություն խմբագրել
- 2017 թվականի մայիսի 20-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Գավաթ | Եվրոգավաթ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Զենիթ | Պրեմիեր-Լիգա | 2015/16 | 5 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 7 | 0 |
→ Զենիթ-2 | ՊՖԼ | 2013/14 | 29 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 29 | 1 |
2014/15 | 29 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 29 | 5 | ||
ՖԱԼ | 2015/16 | 31 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 31 | 5 | |
Ընդհանուր | 89 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 89 | 11 | ||
Պալանգա | Լիգա 1 | 2016/17 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
→ Տոսնո | ՖԱԼ | 2016/17 | 24 | 1 | 4 | 0 | — | 28 | 1 | |
Ընդհանուր | 24 | 1 | 4 | 0 | 0 | 0 | 28 | 1 | ||
Զենիթ | Պրեմիեր-Լիգա | 2017/18 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ընդհանուր | 5 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 7 | 0 | ||
Ամբողջ կարիերա | 118 | 12 | 5 | 0 | 1 | 0 | 124 | 12 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Дмитрий Богаев: «После слов Радимова про позор были в шоке, конечно» — Сборная России по футболу». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- ↑ ДМИТРИЙ БОГАЕВ: «ПРЕКРАТИЛИ СРАВНИВАТЬ С АЗАРОМ, КОГДА Я СТАЛ ЗАЩИТНИКОМ»
- ↑ Дмитрий Богаев, Рамиль Шейдаев и Павел Киреенко покидают «Зенит»
- ↑ «ДМИТРИЙ БОГАЕВ И ПАВЕЛ КИРЕЕНКО — НОВИЧКИ «ТОСНО»!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Футбольный клуб «Тосно» — Игроки». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- ↑ Дмитрий Богаев продолжит карьеру в «Зените»
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Բոգաև» հոդվածին։ |