Դմիտրի Ալիև
Դմիտրի Ալիև (ռուս.՝ Дми́трий Серге́евич Али́ев, հունիսի 1, 1999, Ուխտա, Կոմի Հանրապետություն, Ռուսաստան). ռուս գեղասահորդ, հանդես է եկել տղամարդկանց մենասահքում, 2018 թվականին Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, 2018 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։ Պատանիների կարգում նա երկու անգամ նվաճել է Ռուսաստանի առաջնությունը (2016, 2017), մի անգամ նվաճել է միջազգային Գրան-Պրի մրցաշարի եզրափակիչը (2016), 2017 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթ, իսկ ավելի վաղ Եվրոպայի պատանիների օլիմպիական փառատոնում (2015) եղել է բրոնզե մեդալակիր[2]։
Դմիտրի Ալիև | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Дмитрий Сергеевич Алиев |
Մասնագիտացում՝ | գեղասահորդ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 1, 1999 (24 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ուխտա, Կոմի Հանրապետություն, Ռուսաստան |
174 սանտիմետր[1] |
2018 թվականի փետրվարի 17-ին Դմիտրի Ալիևը Պխյոնչանգում անցկացվող Ձմեռային օլիմպիական խաղեր 2018-ում տղամարդկանց մենասահքում 267.51 միավորով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը[3]։
2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ նա Չմշկասահորդների միջազգային միության վարկանիշում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը[4]։
Կենսագրություն խմբագրել
Գեղասահքով զբաղվում է 2005 թվականից[2]։
Նախկինում նա սովորում և մարզվում էր Ուխտայի թիվ 1 մարզադպրոցում[2]։
2013 թվականից նա բնակվում է Սանկտ Պետերբուրգում, սովորում և մարզվում է օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում[2]։
2014/2015 և 2015/2016 մրցաշրջաններ խմբագրել
2014 թվականի աշնանը առաջին անգամ մասնակցել է պատանեկան Գրան-Պրիի փուլերին։ Այդ տարի Ճապոնիայում և Սլովենիայում նա նվաճեց բրոնզե մեդալ[2]։
Հաջորդ տարի Լատվիայում և Ավստրիայում[5] կայացած պատանեկան փուլերում Ալիևը մեկնարկեց առաջինը, ինչը նրան հնարավորություն տվեց մուտք գործել պատանեկան Գրան-Պրիի եզրափակիչների մասնակիցների ցուցակ[6], որտեղ էլ նա արծաթ նվաճեց[7]։
2016 թվականի հունվարին նա պատանիների կարգում առաջին անգամ նվաճեց Ռուսաստանի առաջնությունը (ընդհանուր 237.76)[8]:
2016/2017 մրցաշրջան խմբագրել
2016 թվականի աշնանը ռուս գեղասահորդը նախաօլիմպիական մրցաշրջանը սկսեց Չեխիայի պատանեկան Գրան-Պրիի փուլում, որտեղ էլ նա հաղթեց[9]։ Սլովենիայում նա ավարտեց միայն չորրորդը[10], սակայն չկարողացավ անցել պատանեկան Գրան-Պրիի եզրափակիչ, որտեղ էլ հաղթեց 240.69 հաշվով[2]։
2017 թվականի փետրվարին նա երկրորդ անգամ նվաճեց Ռուսաստանի առաջնությունը պատանիների կարգում (ընդհանուր թվով 247.82), իսկ մարտին նա դարձավ պատանիների աշխարհի առաջնությունում երկրորդը (ընդհանուր 247.31)[2]:
Օլիմպիական մրցաշրջան խմբագրել
2017 թվականի աշնանը Ալիևը առաջին անգամ հանդես եկավ մեծահասակների Գրան-Պրիի սերիայում. հոկտեմբերին Մոսկվայում կայացած Ռուսաստանի գավաթում գրավում է 6-րդ հորիզոնականը, նոյեմբերին` Օսակայում կայացած NHK Trophy-ում` ութերորդն էր[2]։ Կրկին նոյեմբերին նա հաջող ելույթ ունեցավ Տալլինում, որտեղ նվաճեց քաղաքային գավաթը[11]։ Դեկտեմբերի կեսերին Սանկտ Պետերբուրգում կայացած ազգային առաջնությունում Դմիտրին հանդես եկավ վստահ և հաջողությամբ. նա առաջին անգամ նվաճեց բրոնզե մեդալ[12]։ Սրանից հետո նա ընդգրկվեց Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնության համար կազմված ազգային հավաքականում[13]։ 2018 թվականի հունվարին նա առաջին անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, որը տեղի էր ունենում Մոսկվայում, որտեղ էլ բարելավվեց իր մարզական արդյունքները (91,33 միավոր՝ կարճ, 182,73՝ ազատ, ընդհանուր առմամբ` 274,06) և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը`զիջելով միայն Եվրոպայի վեցակի չեմպիոն իսպանացի Խավիեր Ֆերնանդեսին[2][14]։ Փետրվարի կեսերին Կաննինում կայացած օլիմպիական խաղերի անհատական մրցաշարում ռուս մենասահորդը շատ հաջող հանդես եկավ և կարճ ծրագրում բարելավվեց իր արդյունքները։ Գեղասահորդն ավարտեց յոթերորդը։
Սպորտային ձեռքբերումներ խմբագրել
Միջազգային[15] | |||||
---|---|---|---|---|---|
Մրցումներ | 2014/15 | 2015/16 | 2016/17 | 2017/18 | 2018/19 |
Ձմեռային օլիմպիական խաղեր. Անհատական մրցումներ |
7 | ||||
Գեղասահքի Աշխարհի առաջնություն | 7 | ||||
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 2 | ||||
Գրան-Պրիի փուլեր. NHK Trophy|NHK Trophy | 8 | 5 | |||
Գրան-Պրիի փուլեր. Cup of Russia|Ռուսաստանի գավաթ | 6 | ||||
Lombardia Trophy|Լոմբարդիի գավաթ | 2 | ||||
Finlandia Trophy | 5 | ||||
ISU Challenger Series. Զագրեբի Ոսկե ձի | 10 | ||||
Չելենջեր. Օնդրեյ Նեպելի հուշամրցաշար | WD | ||||
Չելենջեր. Տալլինի գավաթ | 2 | 1 | |||
Չելենջեր. Warsaw Cup|Վարշավայի գավաթ | 2 | ||||
Նիցայի միջազգային գավաթ | 3 | ||||
Միջազգային պատանիների կարգում[15] | |||||
Գեղասահքի Աշխարհի առաջնություն պատանիների կարգում | 6 | 2 | |||
Պատանեկան Օլիմպիական խաղեր | 3 | ||||
Գրան-Պրի պատանիների կարգում. եզրափակիչ | 2 | 1 | |||
Գրան-Պրի պատանիների կարգում. Ավստրիա | 1 | ||||
Գրան-Պրի պատանիների կարգում. Չեխիա | 1 | ||||
Գրան-Պրի պատանիների կարգում. Ճապոնիա | 3 | ||||
Գրան-Պրի պատանիների կարգում. Լատվիա | 1 | ||||
Գրան-Պրի պատանիների կարգում. Սլովենիա | 3 | 4 | |||
Եվրոպայի պատանեկան օլիմպիական ֆեստիվալ | 3 | ||||
Ice Challenge | 1 Ю | ||||
«Վոլվոյի» բաց գավաթ | 1 Ю | ||||
Ազգային[2] | |||||
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն | 10 | 6 | 5 | 3 | |
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն պատանիների կարգում | 3 | 1 | 1 | ||
Թիմանյին մրցումներ | |||||
Պատանեկան օլիմպիական խաղեր | 1 К (2 Л) |
||||
Ю = юниоры; TBD = հայտագրված է տվյալ մրցմանը; WD = մրցումներից դուրս է եկել К = թիմային արդյունք; Л = անձնական արդյունք (մեդալները շնորհվում են միայն թիմային արդյունքների համար) |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://www.isuresults.com/bios/isufs00014956.htm
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Дмитрий Сергеевич Алиев - Dmitri Aliev - Личности». Fskate.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Фигурист Алиев: ощущение Олимпиады провоцирует слезы, это моя мечта
- ↑ «World Standings» (անգլերեն). Международный союз конькобежцев. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ Гран-при среди юниоров. четвёртый этап. Алиев одержал победу.
- ↑ ISU Junior Grand Prix of Figure Skating 2015 / 2016 Junior Men
- ↑ Гран-при среди юниоров. Финал: Чен одержал победу, Алиев — 2-й.
- ↑ «Первенство России 2016 (Челябинск, Россия) - Результаты». Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Гран-при среди юниоров. Второй этап. Алиев победил, Савосин третий.
- ↑ Гран-при среди юниоров. Пятый этап: Американец Красножон выиграл, Скирда второй, Алиев четвёртый.
- ↑ Tallinn Trophy. Алиев одержал победу, Игнатов – седьмой.
- ↑ Чемпионат России: Коляда одержал победу, Самарин – второй, Алиев – третий, Воронов – четвёртый.
- ↑ «Опубликован состав сборной России на чемпионат Европы по фигурному катанию». РТ на русском. 2017 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Два российских фигуриста стали призерами чемпионата Европы». РБК. 2018 թ․ հունվարի 19. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ 15,0 15,1 «Competition Results: Dmitri ALIEV». International Skating Union.
Արտաքին հղումներ խմբագրել
- Դմիտրի Ալիևը Fskate.ru կայքում