Դիվերսիֆիկացիա, զանազանակերպում[1] կամ բազմազանեցում[2] (լատին․՝ diversificatio «փոփոխություն, բազմազանություն» от լատին․՝ diversus - «տարբեր» + լատին․՝ facere - «անել»), ռիսկի կառավարման նպատակով կապիտալի բաշխում, սնանկացումից ապահովագրվելու ռազմավարություն, մենեջմենթ՝ թողարկվող արտադրանքի տեսականու ընդարձակման և շուկայի բազմազանության ճանապարհով արտադրության արդյունավետության բարձրացում[3]։

Դիվերսիֆիկացիա
Վիճակագրություն

Նպատակ խմբագրել

Դիվերսիֆիկացումը տարբեր ներդրումների մեջ պորտֆոլիոյի ռեսուրսների կամ կապիտալի բաշխելու մեթոդ է։ Դիվերսիֆիկացման վերջնական նպատակը ներդրումային պորտֆելիոյի փոփոխականության նվազեցումն է՝ ակտիվների մի դասի վնասները մեկ այլ ակտիվների դասի շահույթներով փոխհատուցելով[4]։

Բազմազանեցում խմբագրել

Դիվերսիֆիկացիան կարելի է բնորոշել հետևյալ ասացվածքով․

  Բոլոր ձվերը մեկ զամյուղի մեջ մի՛ դիր[4]։  

Այսինքն, եթե զամբյուղն ընկնի, բոլոր ձվերը կկոտրվեն, իսկ տարբեր զամբյուղներում դնելու դեպքում փոքրանում է բոլոր ձվերը կորցնելու ռիսկը, թեև առնվազն մեկ ձու կորցնելու հավանականությունն ավելի մեծ է։

Կապիտալի բաշխում խմբագրել

Ֆինանսական առումով դիվերսիֆիկացիա է մի քանի տեսակի արժեթղթերում ներդրումներ անելը։ Ռիսկային է միայն մեկ տեսակի արժեթուղթ ունենալը, քանի որ բացառված չէ, որ մեկ տարվա ընթացքում արժեթղթի գինը զգալի անկում ապրի։ Սակայն քիչ է հավանական, որ մի քանի տարբեր արժեթղթեր միաժամանակ անկում կապրեն, հատկապես եթե պատահականորեն են ընտրված։

Դիվերսիֆիկացիայի սկզբունքը կիրառություն ունի բոլոր ֆինանսական բնագավառում։ Ինչպես հայտնի է բանկերը վարկավորում են տնտեսության ոչ թե մեկ, այլ տարբեր ճյուղեր, իսկ ավանդատուներն ամբողջ գումարը մեկ բանկի փոխարեն բաշխում են մի քանիսում[5]։

Ռազմավարություն խմբագրել

Գոյություն ունեն դիվերսիֆիկացիան ընտրելու տարբեր ռազմավարություններ, բայց ընդհանուր առմամբ դրանք ներդրումներ են ակտիվների մի շարք դասերում։ Ակտիվների դասը ոչ այլ ինչ է, քան ներդրումների խումբ՝ նմանատիպ ռիսկի և շահութաբերության հատկանիշներով։

Օրինակ՝ բաժնետոմսերն ակտիվների դաս են, ինչպես պարտատոմսերը։ Բաժնետոմսերը հետագայում կարելի է բաժանել խոշոր կապիտալի և փոքր կապիտալի բաժնետոմսերի ակտիվների դասերի, մինչդեռ պարտատոմսերը կարող են բաժանվել ակտիվների դասերի՝ ներդրումային մակարդակի պարտատոմսերի և անպիտան պարտատոմսերի[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Զանազանակերպում Վիքիբառարանում
  2. Դիվերսիֆիկացիա Լեզվի կոմիտեի կայքում
  3. «Экономический ликбез TUT. Диверсификация: как, куда и зачем». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
  4. 4,0 4,1 «Diversification (Finance) - Overview, Definition and Strategy». Corporate Finance Institute (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  5. editor, Full Bio Follow Linkedin Follow Twitter Troy Segal is an; finance, writer She has 20+ years of experience covering personal; Management, Wealth; Segal, business news Learn about our editorial policies Troy. «Diversification». Investopedia (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. Berger, Rob (2020 թ․ հոկտեմբերի 19). «How Diversification Works, And Why You Need It». Forbes Advisor (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիվերսիֆիկացիա» հոդվածին։