Նոտա, մի պետության կառավարության պաշտոնական դիվանագիտական ուղերձը մեկ այլ երկրի կառավարությանը։

Դիվանագիտական նոտայի օրինակ

Տեսակներ

խմբագրել

Վերբալ նոտա

խմբագրել

Դիվանագիտական գրագրության առավել տարածված տեսակ է վերբալ նոտան։ Այն կարող է վերաբերել ինչպես կարևոր և սկզբունքային, այնպես էլ առօրեական հարցերի։

Իր մեջ պարունակում է տարբեր տեսակի տեղեկատվություն (դիվանագիտական անձնակազմում կատարվող փոփոխություններ), խնդրանքները (վիզաների տրամադրում, որևէ հարցի լուծում), կարող է արտահայտել դժգոհություն կամ կրկին ուշադրություն հրավիրել հարցին.

  Դեսպանատունը [նոտան ուղարկող պետության անունը]՝ արտահայտելով իր հարգանքը դեպի արտաքին գործերի նախարարությանը՝ պատիվում է հրավիրել Ձեր ուշադրությունը հետևյալ հարցին  

Տպագրվում է դիվանագիտական ուղերձի՝ նոտայի զինանշան պարունակող հատուկ ձևաթղթի վրա, դրվում են ինդեքսն ու նոտայի համարը։ Նոտաներն ուղարկվում են հասցեատիրոջը արտաքին գործերի նախարարության կամ դեսպանության անունից՝ 3-րդ դեմքով (ամսաթվով, ստացողի հասցեով և ստորագրության փոխարեն կնիքով)։ Դիվանագիտական նոտաները չեն ստորագրվում։ Տեքստը բաղկացած է երեք մասից ՝ 1) ներածական հաճոյախոսություն, 2) նոտայի բովանդակություն, 3) վերջնական հաճոյախոսություն[1]։

  Դեսպանությունն օգտվում է այդ հնարավորությունից, որպեսզի նախարարությանը հավաստիացնի իր ամենաբարձր հարգանքը  

Անձնական նոտա

խմբագրել

Գրված է նոտայի հատուկ ձևաթղթի վրա, բայց տեքստը կազմվում և կատարվում է առաջին դեմքով՝ ստորագրությամբ, ինդեքս չի դրվում, կնիք չկա։ Ուղարկվում է կարևոր և սկզբունքային նշանակություն ունեցող հարցերի, պետության անվանման փոփոխության, երկկողմ հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև արձակուրդին վերաբերող դիվանագիտական կորպուսի կամ ԱԳՆ գործընկերներին անձնական նոտաների, հավատարմագրերի հանձնման, ժամանակավոր մեկնման և գործերի ժամանակավոր հավատարմատարի նշանակման վերաբերյալ, արարողակարգային հարցերի, շնորհավորանքների, ցավակցությունների վերաբերյալ։ Ուղարկվում է միայն սուրհանդակի միջոցով։

Նոտաների օրինակներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. МИД вызвал Временного поверенного в делах РФ в Украине для вручения ноты-протеста. unn.com.ua (Russian). 2014 թ․ մարտի 18.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
Տես՝ Նոտա Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս