Դիվակուլ, ժայռ Արևմտյան Հայաստանում, Վանա լճի արևմտյան կողմում, Խլաթ քաղաքից ոչ հեռու, Մատնավանքի մոտ։ Խաչաքանդակ քարաժայռ է, որից բխում են սառնորակ աղբյուրներ։ Ըստ ավանդության Մատնավանքը կառուցելուց հետո ժայռի ճեղքը փակվել և իր մեջ է առել այստեղ բնակվող դևերին և իբր դրա պատճառով էլ կոչվել է Դիվակուլ[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 118 — 992 էջ։