Դիսկո. շաբաթօրյա գիշերների տասնամյակ

Դիսկո. շաբաթօրյա գիշերների տասնամյակ (անգլ.՝ Disco: A Decade of Saturday Nights), ցուցահանդեսային խոշոր միջոցառում, որը կազմակերպել է ԱՄՆՎաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գործող փոփ մշակույթի թանգարանը (Museum of Pop Culture) իր նախաձեռնած Experience Music Project նախագծի շրջանակներում[1]։ Դա առաջին խոշոր գեղարվեստական, ցուցահանդեսային միջոցառումն էր, որ նպատակաուղղված էր դիսկոյի՝ 20-րդ դարի 70-ական թվականներին ծնունդ առած ու լայն տարածում գտած պարային երաժշտության այդ ժանրի բարդ ու հարուստ աշխարհի հետազոտմանը[2]։ Լույսի ու ձայնի բաբախյունների համակցումով շոուն հետևել է դիսկոյի պատմությանը՝ Նյու Յորքի ակումբային մշակույթում նրա ծնունդ առնելու ժամանակներից մինչև «Շաբաթօրյա գիշերների տենդի» (Saturday Night Fever) հրաշագեղ օրերը, դրանց հաջորդած բացասական արձագանքները, բացահայտել դիսկոյի՝ մեռնելուց հետո նույնիսկ շարունակվող, «անդրշիրիմյան» ազդեցությունը[3]։

Շոուի ընթացքում ներկայացվել են դիսկո բիթերի հայտնագործող Էռլ Յանգի հարվածային սարքավորումը, Chic երաժշտախմբի կիթառահար Նիլ Ռոջերսի օիգտագործած կիթառը, որ պատրաստված էր օրգանական ապակուց, շաբաթօրյա տենդագին գիշերների հռչակավոր ճերմակ կոստյումներից մեկը, Էնդի Ուորհոլի հեղինակած լուսանկարների ընտրանին, Disco Step-by-Step հեռուստաշոուի տեսահոլովակներ, արտեֆակտներ լեգենդար գիշերակումբներից՝ նյույորքյան The Loft-ից մինչև Paradise Garage: Արտիստները ներկայացրել են Դոննա Սամերին (Donna Summer), Գրեյս Ջոնսին (Grace Jones), Bee Gees-ին, Սիլվեստր Ջեյմսին (Sylvester James), A Taste of Honey երաժշտախմբին և դիսկոյի հանրահայտ այլ կատարողների[4][5]։ Ցուցահանդեսն օգնել է բազմաթիվ մարդկանց՝ փոխելու, ճշգրտելու իրենց կարծիքը երաժշտական մի ժանրի մասին, որը ժամանակին ոչ ճիշտ է ընկալվել[6]։

2004 թվականին ցուցահանդեսը կանգառ է կատարել Միչիգան նահանգի Դիրբորն քաղաքում՝ Հենրի Ֆորդի թանգարանում[7], 2005-ին՝ Նյու Յորքի հանրային գրադարանի կատարողական արվեստների բաժնում[3]։ Դրանից որոշ ժամանակ անց ցուցահանդեսը փակվել է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Seattle Celebrates Disco?». Chicago Sun-Times. 2003 թ․ մարտի 23. Վերցված է 2008 թ․ մարտի 19-ին.
  2. Gene Stout (2002 թ․ նոյեմբերի 23). «EMP Exhibit Revives Disco and an Era of Social Change». The Seattle Post-Intelligencer. Վերցված է 2008 թ․ մարտի 19-ին.
  3. 3,0 3,1 Stephen Williams (2005 թ․ փետրվարի 11). «Duck! It's 'Disco: A Decade of Saturday Nights' at NYC Library». Newsday. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 19-ին.
  4. Bernard Weinraub (2002 թ․ դեկտեմբերի 10). «Arts in America; Here's to Disco, It Never Could Say Goodbye». The New York Times. Վերցված է 2008 թ․ մարտի 19-ին.
  5. Pia Catton (2005 թ․ փետրվարի 1). «Disco Dos & Disco Don'ts». The New York Sun. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 19-ին.
  6. Kim Campbell (2005 թ․ փետրվարի 18). «Disco Music - What Were We Thinking?». The Christian Science Monitor. Վերցված է 2008 թ․ մարտի 19-ին.
  7. Klint Lowry (2004 թ․ հունիսի 23). «DISCO: A Decade of Saturday Nights». The News-Herald. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Henry Ford Museum Disco Exhibit

New York Public Library Disco Exhibit