Դինգո վայրի շունը
«Դինգո վայրի շունը» (ռուս.՝ «Дикая собака динго»), 1962 թվականի խորհրդային լիամետրաժ սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Յուլի Կարասիկը «Լենֆիլմ» կինոստուդիայում խորհրդային մանկագիր Ռուվիմ Ֆրաերմանի «Դինգո վայրի շունը կամ Պատմություն առաջին սիրո մասին» (ռուս.՝ «Дикая собака Динго, или Повесть о первой любви», 1939) վիպակի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1962 թվականի հոկտեմբերի 15-ին :
Դինգո վայրի շունը ռուս.՝ Дикая собака Динго | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | մելոդրամա, կինոպատում և դրամա |
Թվական | 1962 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Յուլի Կարասիկ |
Սցենարի հեղինակ | Անատոլի Գրեբնև |
Դերակատարներ | Գալինա Պոլսկիխ, Վլադիմիր Օսոբիկ, Աննա Ռոդիոնովա, Իննա Կոնդրատյևա, Նիկոլայ Տիմոֆեև, Թամարա Լոգինոա, Անտոնինա Պավլիչևա և Թալաս Ումուրզակով |
Օպերատոր | Վյաչեսլավ Ֆաստովիչ |
Երաժշտություն | Իսահակ Շվարց |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 97 րոպե |
Ֆիլմը ներառվել է «ԽՍՀՄ պետական ֆիլմֆոնդ» ֆիլմերի հավաքածուում։
Սյուժե խմբագրել
Հեռավորարևելյան Պրիմորսկ քաղաքում ապրում է Տանյա Սաբանեևան իր մոր հետ։ Ծառայության բերումով Մոսկվայից իր նոր կնոջ և նրա եղբորորդու՝ Կոլյայի հետ այդ քաղաք է տեղափոխվում Տանյայի գնդապետ հայրը, որին նա երբեք չի տեսել։
Տանյան և Կոլյան հանդիպում են և ընկերանում։ Տանյան իր ընկերոջ համար բացահայտում է մի զարմանալի աշխարհ, որտեղ ապրում է դինգո վայրի շունը։
Ստեղծման պատմություն խմբագրել
Դերասանների ընտրություն խմբագրել
Գրեթե բոլոր գլխավոր դերակատարների համար «Դինգո վայրի շունը» ֆիլմում աշխատանքը եղել է նորամուտային։
Ամենաարագը գտել են դերասան Կոլյա Սաբանեևի դերի համար։ Ռեժիսորը տեսել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի ուսանող Վլադիմիր Յուբիկի լուսանկարները, նրա դեմքը համարել «Նուրբ, նյարդային, բայց զարմանալիորեն ներդաշնակ», և հաստատել է երիտասարդին այդ դերի համար առանց կինոփորձների[1]։
«Նանայ տղա Ֆիլկիին» որոնելիս ռեժիսորի օգնականը շրջել է երկրի հսկայական տարածքով՝ հասնելով ընդհուպ մինչև Հեռավոր Հյուսիս։ Երբ սկսվել է Ղազախստանից դպրոցականների դիտումը, գտել են դերակատարին, որը դարձել է 14-ամյա Թալասը՝ Ալմա-Աթայի պատանի հանդիսատեսի թատրոնի արտիստներ Ամինա Ումուրզակովայի և Կամասի Ումուրզակովի որդին։ Կինոփորձեր այդ անգամ ևս չեն անցկացվել. կինոխմբի ներկայացուցիչները ստացել են ծնողների համաձայնությունը և Թալասին առաջարկել են մեկնել Լենինգրադ՝ նկարահանումների[2]։
Տանյա Սաբանեևայի դերակատարին ամենաերկարն են փնտրել։ Գեղխորհրդի անդամները շատ են զարմացել, երբ նրանց ներկայացրել են 22-ամյա Գալինա Պոլսկիխին։ Այնուամենայնիվ, ՎԳԻԿ-ի ուսանողուհին հաստատվել է աշակերտուհու դերի համար[3]։
Նկարահանումների վայր խմբագրել
Նատուրալ նկարահանումների զգալի մասն անցկացվել է Ղրիմի Լենինյան շրջանի Սեմյոնովկա գյուղում (2013 թվականին ի հիշատակ այդ իրադարձության այնտեղ տեղադրվել է հուշատախտակ[4])։
Շնասահնակ վարելը և բուրանի տեսարանը, որում հայտնվում են Տանյան և Կոլյան, նկարահանվել են Կուզմոլովո գյուղի մոտ՝ Լենինգրադի ամենամոտ արվարձանում։ Տեսարանին բացառիկ գեղարվեստականություն են հաղորդում մորենի բլուրներն ու փոքր լիճը (սառցե դարաշրջանի մնացորդներ)։
Տաղավարային նկարահանումներն իրականացվել են «Լենֆիլմ» կինոստուդիայում։
Դերերում խմբագրել
- Գալինա Պոլսկիխ – Տանյա Սաբանեևա
- Վլադիմիր Օսոբիկ – Կոլյա Սաբանեև, Տանյայի հոր որդեգրյալ որդին, Նադեժդա Պետրովնայի եղբորորդին
- Թալաս Ումուրզակով – Ֆիլկա Բոգոլյուբսկի, Տանյայի ընկերն ու դասընկերը
- Անյա Ռոդիոնովա – Ժենյա Բելյակովա, Տանյայի դասընկերը
- Իննա Կոնդրատևա – Մարիա (Սաբանեևա Մ. Պ.), Տանյայի մայրը
- Նիկոլայ Տիմոֆեև – Սաբանեև, Տանյայի հայրը, գնդապետ
- Իրինա Ռադչենկո – Նադեժդա Պետրովնա, Տանյայի հոր երկրորդ կինը
- Թամարա Լոգինովա – Ալեքսանդրա Իվանովնա, ռուսաց լեզվի ուսուցչուհի
- Անտոնինա Պավլիչևա – Տանյայի դայակը
Նկարահանող խումբ խմբագրել
- Սցենարի հեղինակ՝ Անատոլի Գրեբնև
- Բեմադրող ռեժիսոր՝ Յուլի Կարասիկ
- Գլխավոր օպերատոր՝ Վյաչեսլավ Ֆաստովիչ
- Գլխավոր նկարիչ՝ Վիկտոր Վոլին
- Կոմպոզիտոր՝ Իսահակ Շվարց
Մրցանակներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Владимир Особик. Страница памяти актёра». // spb-tombs-walkeru.narod.ru. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Дастан Мукушев. (2001 թ․ մարտի 27). «Филька с улицы Арычная. Талас Умурзаков был первым партнёром Галины Польских». // zonakz.net. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Галина Леонова. (2006 թ․ սեպտեմբերի 22). «Их связало кино, или Однажды, сорок лет спустя...». Газета «Казахстанская правда» // kazpravda.kz. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Спустя полвека. Արխիվացված 2014-10-19 Wayback Machine Информационный портал Ленинского районного совета Крыма // lenrada.gov.ua
- ↑ Анри Вартанов. Статья «Не погибла молодость» о картине Юлия Карасика «Дикая собака динго» по повести Рувима Фраермана // «Советский экран» : журнал. — 1962. — № 19. — ISSN 0132-0742.
- ↑ «Фильм «Дикая собака динго» (СССР, 1962 год). Информация о фильме». Энциклопедия. KM.RU. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Фильм «Дикая собака динго» (СССР, 1962 год). Информация о фильме». «Вокруг ТВ». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- «Фильм «Дикая собака динго» (СССР, 1962 год)». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.
- Ан. Вартанов. Статья «Не погибла молодость» о картине Юлия Карасика «Дикая собака динго» по повести Рувима Фраермана в журнале «Советский экран» (№ 19 (139), октябрь 1962 года). // filmz.ru.
- Мария Ольшанская. (2010 թ․ մարտի 7). ««Дикая собака динго» (рассказ о книге и фильме нашего детства). Подборка статей и очерков в рубрике «Истории от Марии О.»». Художественно-публицистический журнал «Черепаха на острове» Марии Ольшанской // marie-olshansky.ru. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
- «Фильм «Дикая собака динго» (СССР, 1962 год). Информация о фильме». Онлайн-энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
- ВИДЕО. Фильм «Дикая собака динго» (СССР, 1962 год, длительность — 01:32:49). // youtube.com (пользователь — «Киностудия Ленфильм»; опубликовано 30 мая 2020 года)