Դիմակահանդես (ֆիլմ-բալետ, 1985)

«Դիմակահանդես» (ռուս.՝ «Маскарад»), խորհրդային ֆիլմ-բալետ, որը բեմադրել են կինոռեժիսոր Ֆելիքս Սլիդովկերը և բալետմայստերներ Նատալյա Ռիժենկոն և Վիկտոր Սմիրնով-Գոլովանովը 1985 թվականին «Էկրան» (ԽՍՀՄ) ստեղծագործական միությունում։ Արամ Խաչատրյանի համանուն բալետի էկրանավորումն է նրա երաժշտության հիման վրա։

Դիմակահանդես
Երկիր ԽՍՀՄ
Թվական1985
Լեզուռուսերեն
ՌեժիսորՖելիքս Սլիդովկեր
ԴերակատարներՆիկիտա Դոլգուշին
ՕպերատորԳեորգի Ռերբերգ
ԵրաժշտությունԱրամ Խաչատրյան
ԿինոընկերությունԷկրան
Տևողություն64 րոպե

«Զլատա Պրահա» հեռուստատեսային ֆիլմերի փառատոնի գլխավոր մրցանակի դափնեկիր է։

Պատմություն խմբագրել

Միխայիլ Լերմոնտովի համանուն դրամայի սյուժեի հիման վրա ստեղծված «Դիմակահանդես» բալետի պրեմիերան կայացել է 1982 թվականի ապրիլի 4-ին Օդեսայի օպերայի և բալետի պետական թատրոնում։ Ներկայացման պարտիտուրայի համար կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանն օգտագործել է իր ուսուցիչ Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Բալետը բեմադրվել է խորհրդային խորեոդրամայի ավանդույթներով, խորեոգրաֆիան կառուցված է դասական բալետային շարժումների և ժամանակակից (այն ժամանակվա ԽՍՀՄ-ի համար) պարի միավորմամբ։

1985 թվականին ներկայացման հիման վրա նկարահանվել է ֆիլմ-բալետը, որն արժանացել է «Զլատա Պրահա» հեռուստատեսային ֆիլմերի միջազգային մրցույթի գլխավոր մրցանակի[1]։

Դերերում խմբագրել

  • Նիկիտա Դոլգուշին – Արբենին[2]
  • Սվետլանա Սմիռնովա – Նինա
  • Սերգեյ Բարանով – իշխան Զվեզդիչ
  • Նատալյա Բարիշևա – բարոնուհի Շտրալ
  • Ալեքսանդր Կորենյոկ – Շպրիխ
  • Ռաֆայել Ավնիկյան – Անհայտ
  • Էպիզոդներում՝ Օդեսայի օպերայի և բալետի թատրոնի արտիստներ

Երաժիշտներ խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Ֆելիքս Սլիդովկեր
  • Բեմադրող բալետմայստերներ՝ Նատալյա Ռիժենկո, Վիկտոր Սմիրնով-Գոլովանով
  • Լիբրետոյի հեղինակ՝ Լիդիա Վիլվովսկայա, Միխայիլ Դոլգոպոլով, Նատալյա Ռիժենկո, Վիկտոր Սմիրնով-Գոլովանով
  • Երաժշտական կոմպոզիցիայի և խմբագրության հեղինակ՝ Էդգար Հովհաննիսյան
  • Օպերատոր՝ Գեորգի Ռեռբերգ
  • Նկարիչ՝ Իլյա Գլազունով
  • Զգեստների նկարիչ՝ Նինա Վինոգրադովա-Բենուա

Տեխնիկական տվյալներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Белова Е. П. Герой балета — Арбенин // Театр. — 1987. — № 9. — С. 88. — ISSN 0131-6885.
  2. Рогова Э. Н. Маскарад // Русский балет. Энциклопедия / Под ред. Е. П. Беловой. — М.: Большая Российская энциклопедия, Согласие, 1997. — С. 295. — ISBN 5-85270-099-1

Գրականություն խմբագրել

  • Луцкая Е. Л. Блеск и нищета маскарада // Музыкальная жизнь. — 1987. — № 12. — С. 8.