Դիզակի մելիքություն, ավատական իշխանություն համանուն գավառում։ Ձևավորվել է 16-րդ դարի վերջին և իրավական վավերացում ստացել է 1603 թվականին՝ Իրանի շահ Աբբաս Iհրովարտակով։ Մելիքի տիտղոս և ժառանգաբար իշխելու իրավունք է ստացել Դիզակի տեր Սուջումը՝ սերված Առանշահիկ հնագույն իշխանական տոհմից տարընձյուղած Եսայի Աբու-Մուսեի ժառանգներից։ Դիզակի մելիքությունը Խամսայի մելիքություններից մեկն էր և օտար նվաճողների դեմ 17-րդ դարի վերջին ու 18-րդ դարի սկզբին ձևավորված նրանց զինական դաշնակցության անդամը։ Զինակցության մեջ 18-րդ դարի 1-ին կեսին կարևոր դեր է խաղացել Դիզակի մելիքությունը, որի տեր մելիք Եգանը (Ավան) օսմանյան թուրքերի դեմ պայքարում ցուցաբերած եռանդի համար Նադիր շահից ստացել է Խամսայի երկրի գերագահությունը։ Նրա անունով Դիզակի մելիքության տերերն այնուհետև կոչվել են Մելիք-Եգանյաններ (Մելիք- Ավանյաններ), որոնց նստավայրն էր Տող ավանը։ Դիզակի մելիքությունը հարատևել է մինչև Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միացումը (1828

Լեռնային Ղարաբաղի հինգ մելիքությունները, 16-րդ դար

Գրականություն խմբագրել

  • Սովետական հանրագիտարան էջ 380։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 380