Դիեգո Լաքսալտ

ուրուգվայցի ֆուտբոլիստ

Դիեգո Լաքսալտ (իսպ.՝ Diego Laxalt, փետրվարի 7, 1993(1993-02-07)[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Միլանից վարձավճարով հանդես է գալիս Տորինոյի և Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ կիսապաշտպանի դիրքում[3]։

Դիեգո Լաքսալտ
Diego Laxalt
Լաքսալտը Ուրուգվայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Diego Sebastián Laxalt Suárez
Քաղաքացիությունը Ուրուգվայ Ուրուգվայ
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 7, 1993(1993-02-07)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 178 սմ
Քաշ 71 կգ
Դիրք ձախ կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Տորինո
(վարձավճարով Միլանից)
Համար 93
Պատանեկան կարիերա
2003-2012 Ուրուգվայ Դեֆենսոր Սպորտինգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2013 Ուրուգվայ Դեֆենսոր Սպորտինգ 15 (1)
2013-2016 Իտալիա Ինտեր Միլան 0 (0)
2013-2014   Իտալիա Բոլոնյա 15 (2)
2014-2015   Իտալիա Էմպոլի 4 (0)
2015-2016   Իտալիա Ջենոա 43 (3)
2016-2018 Իտալիա Ջենոա 68 (4)
2018-ներկա Իտալիա Միլան 20 (0)
2019-ներկա   Իտալիա Տորինո 14 (0)
Ազգային հավաքական
2013 Ուրուգվայ Ուրուգվայ Մ20 16 (1)
2016-ներկա Ուրուգվայ Ուրուգվայ 24 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 16-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 16-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Դեֆենսոր Սպորտինգ խմբագրել

Լաքսալտը Դեֆենսոր Սպորտինգի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի սեպտեմբերի 1-ին՝ փոխարինման մտնելով Մոնտեվիդեո Ուոնդերերսի դեմ խաղում[4]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 4-ին՝ Պենյարոլի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2013 թվականի փետրվարի 24-ին՝ Նասիոնալի դեմ խաղում[6]։ Դեֆենսոր Սպորտինգի կազմում Լաքսալտը անցկացրեց 15 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

Ինտեր Միլան խմբագրել

2013 թվականի ամռանը Լաքսալտը տեղափոխեց Ինտեր Միլան[7][8][9], սակայն օգոստոսի 21-ին 1 տարվա վարձավճարով միացավ Բոլոնյային[10]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց սեպտեմբերի 25-ին՝ Միլանի դեմ խաղում[11]։ Այս խաղում նա դարձավ դուբլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով։ Բոլոնյայի կազմում Լաքսալտը անցակցրեց 15 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[12]։ 2014 թվականի օգոստոսի 13-ին ուրուգվայցին վարձավճարով միացավ Էմպոլիին[13][14][15]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 24-ին՝ փոխարինելով Սիմոնե Վերդիին Իտալիայի գավաթի Լ'Ակուիլայի դեմ խաղում[16]։ Իր առաջին և միակ գոլը խփեց դեկտեմբերի 3-ին՝ Ջենոայի դեմ խաղում[17]։ 2015 թվականի հունվարին Լաքսալտը վերադարձավ Ինտեր՝ Էմպոլիի կազմում անցկացրեց 7 խաղերից հետո[18]։

Ջենոա խմբագրել

2015 թվականի հունվարի 30-ին Լաքսալտը 1․5 տարվա վարձավճարով միացավ Ջենոային[19][20]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 15-ին՝ փոխարինման մտնելով Վերոնայի դեմ խաղում[21]։ Առաջին հանդիպումը Ջենոայի մեկնարկային կազմում անցկացրեց մայիսի 3-ին՝ Ռոմայի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը Լաքսալտը խփեց հոկտեմբերի 28-ին՝ դուբլ ձևակերպելով Տորինոյի դեմ խաղում[23]։ 2016 թվականի հուլիսի 30-ին ուրուգվայցին լրիվ տրանսֆերով միացավ Ջենոային[24][25], իսկ Քրիստիան Անսալդին Ջենոայից տեղափոխվեց Ինտեր[26]։ 2018 թվականի փետրվարի 11-ին նա խփեց Կիևոյի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[27]։ Ջենոայի կազմում Լաքսալտը անցկացրեց 117 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 12 գոլի հեղինակ։

Միլան խմբագրել

2018 թվականի օգոստոսի 17-ին Լաքսալտը 4 տարվա պայմանագիր կնքեց Միլանի հետ[28][29]։ Ակումբը նրա համար վճարեց 18 միլիոն եվրո[30][31]։ Իր դեբյուտը Միլանի կազմում նշեց օգոստոսի 25-ին՝ փոխարինելով Ֆաբիո Բորինիին Նապոլիի դեմ խաղում[32]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 20-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Դյուդելանժի դեմ խաղում[33]։ 2019 թվականի հունվարի 16-ին նա մնա պահեստայինների նստարանին Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում[34], իսկ Միլանը պարտվեց 1-0 հաշվով[35][36]։ 2018-19 մրցաշրջանում Լաքսալտը անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[37]։

2019 թվականի օգոստոսի 31-ին Լաքսալտը 1 տարվա վարձավճարով միացավ Տորինոյին[38][39][40][41]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 1-ին՝ փոխարինելով Ալեքս Բերենգերին Ատալանտայի դեմ խաղում[42]։

Միջազգային կարիերա խմբագրել

2013 թվականին Լաքսալտը Ուրուգվայի մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեց Հարավային Ամերիկայի և աշխարհի առաջնություններին[43]։ Աշխարհի առաջնությունում նա անցկացրեց 7 հանդիպում, իսկ Ուրուգվայը հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Ֆրանսիային[44][45][46]։

Ուրուգվայի ազգային հավաքական Լաքսալտը առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի մարտին՝ Բրազիլիայի և Պերուի դեմ խաղերի համար[47][48], սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[49][50]։ 2016 թվականի հունիսին նա մասնակցեց Կոպա Ամերիկային[51][52], սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում, իսկ Ուրուգվայը դուրս մնաց խմբային փուլից[53][54]։ Ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Լաքսալտը նշեց 2016 թվականի հոկտեմբերի 7-ին՝ փոխարինման մտնելով Վենեսուելայի դեմ խաղում[55]։ Իր առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2017 թվականի հունիսի 4-ին՝ Իռլանդիայի դեմ ընկերական խաղում[56]։

2018 թվականի մայիսին Լաքսալտը ընդգրկվեց Ուրուգվայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[57][58]։ Առաջնությունում անցկացրեց 4 հանդիպում[59], իսկ Ուրուգվայը դուրս մնաց քառորդ եզրափակչից՝ այստեղ 2-0 հաշվով պարտվելով ապագա չեմպիոն Ֆրանսիային[60][61]։ 2019 թվականի հունիսին Լաքսալտը մասնակցեց Կոպա Ամերիկային[62][63][64]՝ անցկացնելով 2 հանդիպում, իսկ Ուրուգվայը հասավ առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Պերուին[65][66]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ[67]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դեֆենսոր Սպորտինգ 2012–13 Պրիմերա Դիվիզիոն 15 1 0 0 0 0 15 1
Բոլոնյա (վարձավճար) 2013–14 Սերիա A 15 2 0 0 15 2
Էմպոլի (վարձավճար) 2014–15 4 0 3 1 7 1
Ջենոա 2014–15 8 0 0 0 8 0
2015–16 35 3 1 0 36 3
2016–17 36 1 3 0 39 1
2017–18 32 3 2 1 34 4
Ընդհանուր 111 7 6 1 0 0 0 0 117 8
Միլան 2018–19 Սերիա A 20 0 4 0 5 0 0 0 29 0
Տորինո (վարձավճար) 2019–20 14 0 1 0 15 0
Կարիերայի ընդհանուր 179 10 14 2 5 0 0 0 198 12

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ[67]

Ուրուգվայ
Տարի Խաղեր Գոլեր
2016 2 0
2017 1 0
2018 12 0
2019 9 0
Ընդհանուր 24 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Uruguay - D. Laxalt - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  4. «Montevideo Wanderers - Defensor Sporting Club, Sep 1, 2012 - Primera División Apertura - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  5. «CA Peñarol - Defensor Sporting Club, Nov 4, 2012 - Primera División Apertura - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  6. «Club Nacional - Defensor Sporting Club, Feb 24, 2013 - Primera Division Clausura - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  7. «Official: Inter complete Laxalt signing | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  8. «Transfer news: Inter Milan sign Uruguayan midfielder Diego Laxalt». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  9. «Inter sign youngster Laxalt». FTBL. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  10. «Inter loan out Laxalt, Duncan & Mbaye | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  11. «Bologna FC 1909 - AC Milan, Sep 25, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  12. «Diego Laxalt | Football Stats | Genoa | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  13. «Diego Laxalt joins Empoli». FC Internazionale - Inter Milan. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.(չաշխատող հղում)
  14. «Empoli sign Vecino and Laxalt | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  15. «Official: Diego Laxalt Sent On Loan to Empoli from Inter | IFD». www.italianfootballdaily.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  16. «FC Empoli - L'Aquila Calcio, Aug 24, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  17. «FC Empoli - Genoa CFC, Dec 3, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  18. «Diego Laxalt | Football Stats | Genoa | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  19. «Genoa confirm Laxalt loan | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  20. «OFFICIAL: Laxalt signed with Genoa». Sempreinter (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ հունվարի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  21. «Genoa CFC - Hellas Verona, Feb 15, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  22. «AS Roma - Genoa CFC, May 3, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  23. «Torino FC - Genoa CFC, Oct 28, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  24. «Genoa completed the purchase of Laxalt». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  25. «Laxalt joins Genoa permanently, Agent admits he's "very happy"». Sempreinter (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մայիսի 31. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  26. «Ansaldi joins Inter as Laxalt moves to Genoa». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  27. «Chievo Verona - Genoa CFC, Feb 11, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  28. Milan, AC. «OFFICIAL ANNOUNCEMENT: SAMUEL CASTILLEJO & DIEGO LAXALT | AC Milan». AC Milan. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  29. «AC Milan sign Samu Castillejo from Villarreal | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  30. «Official: Milan sign Laxalt | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  31. «Milan reach agreement with Genoa for Diego Laxalt». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  32. «SSC Napoli - AC Milan, Aug 25, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  33. «F91 Dudelange - AC Milan, Sep 20, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  34. «Juventus FC - AC Milan, Jan 16, 2019 - Supercoppa Italiana - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  35. «Juventus beats Milan to win Italian Super Cup in Jeddah». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  36. CNN, Euan McKirdy. «Ronaldo back to winning ways with Italian Super Cup final triumph». CNN. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  37. «Diego Laxalt | Football Stats | No Club | Season 2018/2019 | 2013- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  38. «Official: Torino sign Laxalt | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  39. «Official: Torino sign Diego Laxalt on loan from Milan». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  40. «AC Milan's Laxalt joins Torino on loan with option to buy». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  41. «AC Milan's Laxalt joins Torino on loan with option to buy». FotMob. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  42. «Atalanta BC - Torino FC, Sep 1, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  43. FIFA.com. «FIFA U-20 World Cup Turkey 2013 - Teams - Uruguay - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  44. «France U20 - Uruguay U20, Jul 13, 2013 - U-20 World Cup 2013 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  45. FIFA.com. «FIFA U-20 World Cup Turkey 2013 - Matches - France-Uruguay - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  46. «Internationals: France Under-20s win U20 World Cup». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  47. «Luis Suarez returns for Uruguay, Diego Godin out | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  48. «Injured Diego Godin left off Uruguay squad for qualifiers». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  49. «Brazil - Uruguay, Mar 26, 2016 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  50. «Uruguay - Peru, Mar 30, 2016 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  51. «Laxalt for Rodriguez in Uruguay Copa America squad | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  52. «Uruguay preview for Copa America Centenario - World Soccer Talk». World Soccer Talk (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  53. Philadelphia, Reuters in (2016 թ․ հունիսի 10). «Luis Suárez fumes as Venezuela dump Uruguay out of Copa América». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  54. «Uruguay eliminated from the Copa America». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  55. «Uruguay - Venezuela, Oct 7, 2016 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  56. «Republic of Ireland - Uruguay, Jun 4, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  57. «Revealed: Every World Cup 2018 squad - Final 23-man lists | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  58. «Uruguay World Cup 2018 Squad (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  59. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Diego LAXALT - Diego Laxalt - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  60. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - France - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  61. «Muslera's terrible error compounds Uruguay's woes as France advances». ABC News (ավստրալիական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 6. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  62. «Luis Suarez included in Uruguay's final Copa America squad despite injury concerns | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  63. «Injured Suarez included in Uruguay's Copa America squad». Sport (անգլերեն). 2019 թ․ մայիսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  64. Onefootball. «Suarez included in Uruguay's final Copa America squad». Onefootball (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  65. «Uruguay - Peru, Jun 29, 2019 - Copa América 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  66. «Copa America: Peru beat Uruguay on penalties to reach semi-finals» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 29. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  67. 67,0 67,1 «Diego Laxalt». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիեգո Լաքսալտ» հոդվածին։