Դիեգո Օռլանդո Բենալիո (իտալ.՝ Diego Orlando Benaglio, սեպտեմբերի 8, 1983(1983-09-08)[1][2], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլային դարպասապահ։ Հանդես է գալիս «Մոնակո» ակումբում։

Դիեգո Բենալիո
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դիեգո Օռլանդո Բենալիո
Քաղաքացիությունը Շվեյցարիա Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 8, 1983 (40 տարեկան)
Ծննդավայր Ցյուրիխ, Շվեյցարիա
Հասակ 193
Քաշ 89
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Վոլֆսբուրգ
Համար 1
Պատանեկան կարիերա
1993-1997 Շվեյցարիա Շպրայտենբախ
1997-1999 Շվեյցարիա Բադեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999—2002 Շվեյցարիա Գրասխոպերս 23 (-?)
2002—2005 Գերմանիա Շտուտգարտ 0 (-0)
2002—2005 Գերմանիա Շտուտգարտ 2 37 (-?)
2005—2007 Շվեյցարիա Նասիոնալ 69 (-?)
2008— Գերմանիա Վոլֆսբուրգ 211 (-295)
Ազգային հավաքական
2001 Շվեյցարիա (մինչև 19) 3 (-?)
2002 Շվեյցարիա (մինչև 20) 1 (-?)
2003—2005 Շվեյցարիա (մինչև 21) 15 (-?)
2012 Շվեյցարիա (Օլիմպ.) 4 (-?)
2006—2014 Շվեյցարիա 61 (-62)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գործունեություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Բենալիոն իր գործունեությունը սկսել է հարազատ Ցյուրիխի «Գրասսհոփերս» ակումբում։ 2002 թվականին շվեյցարացին տեղափոխվել է «Շտուտգարտ», 3 մրցաշրջան հիմնական կազմում ոչ մի հանդիպում չի անցկացրել՝ հանդես գալով միայն «Շտուտգարտ II»-ում։

2005 թվականին Բենալիոն տեղափոխվել է պորտուգալական «Նասիոնալ»։

2008 թվականի փետրվարի 22-ին Բենալիոն տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»՝ ստորագրելով պայմանագիր մինչև 2012 թվականը[3]։ 2009 թվականի հոկտեմբերին պայմանագիրը երկարաձգվել է 1 տարով[4]։ 2012 թվականի ապրիլի 28-ին Բենալիոն երկարացրել է պայմանագիրը «Վոլֆսբուրգի» հետ մինչև 2017 թվականը[5], իսկ օգոստոսին դարձել է թիմի ավագ[6]։ 2016 թվականի օգոստոսին Դիեգոն երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ մինչև 2019 թվականը[7]։

2017 թվականի հունիսի 16-ին Բենալիոն տեղափոխվել է «Մոնակո»՝ պայմանագիր կնքելով մինչև 2020 թվականը[8]։

Ազգային հավաքական խմբագրել

Բենալիոն 2006 թվականին հրավիրվել է 2006 թվականի աշխարհի առաջնություն, որտեղ նա հաշվառվել է որպես Շվեցարիայի երրորդ դարպասապահ։ 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը, 2010 թվականի աշխարհի խաղերում և 2014 թվականի աշխարհի խաղերում Բենալիոն հետաքրքրել է իր հավաքականին, որտեղ եղել է արդեն հիմնական դարպասապահ։ 2014 թվականի օգոստոսին նա հայտարարել է հավաքականում գործունեության ավարտի մասին[9]։

Նվաճումներ խմբագրել

  «Վոլֆսբուրգ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Вольфсбург» подписал контракт с швейцарским голкипером
  4. «Вольфсбург» продлил контракт с Бенальо
  5. Benaglio verlängert beim VfL - Dejagah fehlt beim VfB
  6. Leitwolf Diego: Benaglio wird Wolfsburg-Captain!
  7. Kapitän verlängert seinen Vertrag vorzeitig
  8. «Бенальо до 2020 года». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  9. Benaglio erklärt Rücktritt aus der Nati

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիեգո Բենալիո» հոդվածին։