Դիատրիզոատ

քիմիական միացություն

Դիատրիզոատը ՝ նաև հայտնի որպես ամիդոտրիզոատ, կոնտրաստային նյութ է օգտագոծվող ռենտգեն հետազոտության ընթացում[1]։ Այն ներառում է երակների, միզային համակարգի, փայծաղի և հոդերի վիզուալիզացիյան այնպես ինչպես համակարգչային շերտագրության ժամանակ (ԿՏ սկանավորում)[1]։ Այն տրվում է բերանով, ներանկվում երակով, միզապարկով, նազոգաստրալ զոնդով կան ուղիղ աղիքով[2][3]։

Դիատրիզոատ
Տեսակքիմիական երևույթի տեսակ
 Diatrizoic acid Վիքիպահեստում

Համեմատաբար տարածված կողմնակի ազդեցուտյուններն են փսխումը, դիառեան և մաշկի կարմրությունը[4]։ Այլ կողմնակի ազդեցություններն ներառում են քորը, երիկամային խնդիրները, ճնշման անկումը և ալերգիկ ռեակցիաները[1]։ Այն խորհուրդ չի տրվում մարդկանց, ովքեր ունեն ալերգիա յոդի նկատմամբ[1]։ Դիատրիզոատը յոդացված իոնային ռադիոկոնտրաստային նյութ է `բարձր օսմոլալությամբ[2]։

Դիատրիզոատը Միացյալ նահանգնեում հաստատվել է բժշկական կիրառման համար 1954 թվականին[4]։ Այն գտնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջին անհրաժեշտության դեղերի ցանկում `առողջության համակարգում անհրաժեշտ ամենաապահով և ամենաարդյունավետ դեղամիջոցների՝ որոնք անհրաժեշտ են առողջապահական համակարգում[5]։2016 թվականի դրությամբ, զարգացող աշխարհում մեծածախ արժեքը կազմում է 5,49 ԱՄՆ դոլար `20 մլ սրվակի համար[6]։ Միացյալ Նահանգներում դոզան արժե ավելի քիչ, քան 25 ԱՄՆ դոլար[2]։

Բժշկական կիրառություն

խմբագրել

Դիատրիզոական թթուն կարող է օգտագործվել որպես այլընտրանքային միջոց բարիումի սուլֆատի փոխարեն ստամոքս-աղիքային տրակտի բժշկական վիզուալիզացիայի նպասակով, ինչպիսիք են ստամոքս-աղիքային տրակտի վերին հատվածը և փոքր աղիքը։ Այն ցուցված է այն հիվանդների համար, ովքեր ալերգիկ են բարիումի նկատմամբ, կամ այն դեպքերում, երբ հնարավոր է բարիումի արտահոսք դեպի որովայնի խոռոչի։ Այն չի ծածկում ստամոքսի / աղիքների լորձաթաղանթը այնքան լավ ինչքան բարիումը, ուստի այն սովորաբար չի օգտագործվում այս նպատակով[փա՞ստ]։

Այն օգտագործվում է ներերակային պիելոգրաֆիայի հանար։

Այն կիրառվում է նաև ասկարիդոզի բուժման նպատակով[7][8]։ Դիատրիզոասը իրականում ոչ թե սպանում է ասկարիդին, այլ դրա փոխարեն այն թեթևացնում է աղիքային խցանումը, որը հարուցվել է ասկարիդներով[9]։

Կառավարում

խմբագրել

Դիատրիզոիդային թթուն կառավարվում է առավելագույնս նպատակահարմար և խելամիտ ճանապարհով, հետաքրքրություն ներկայացնող կառուցվածքը վիզուալիզացնելու համար(օրինակ ՝ ներերակային՝ արյան անոթների համար ՝ որոնցով այն տարածվում է, երիկամ–միզածորան–միզապարկ ՝որոնցով այն արտազատվում է, օրալ կամ ռետալ ճանապարհով աղեստամոքսային տրակտի համար)։

Հակացուցումներ

խմբագրել

Անամնեզում յոդի նկատմամբ զգայունությունը հակացուցում չի հանդիսանում դիատիզոատի օգտագործման համար, սակայն դա ենթադրում է զգուշություն պրեպարատն օգտագործելիս։ Այս դեպքում, բերանային կամ ներերակային կորտիկոստերոիդները կարող են օգտագործվել պրոֆիլակտիկայի նպատակով, կամ նախապատվությունը տրվում է բարիումի սուլֆատին որպես այլընտրանքային տարբերակ։

Գաստրոգրաֆինը հակացուցված է օգտագործել որոշ դեղամիջոցների հետ որոնք կարող են առաջացնել լակտոացիդոզ (օր․՝ մետֆորմին)։ Միաժամանակյա օգտագործումը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության և լակտոացիդոզի առաջացման, և անհրաժեշտ է, որ բժիշկները ստիպեն մի քանի օրվա ընթացքում տարբեր տեղակայել գործակալները, որպեսզի փոխազդեցություն չլինի[10]։

Գաստրոգրաֆինը հիպերտոնիկ լուծույթ է, հետևաբար պետք է խուսափել ստամոքս-աղիքային ուղու վեին հատվածների վիզուալիզացիայից այն հիվանդների մոտ, ովքեր ունեն ասպիրացիայի բարձր ռիսկ, քանի որ դա կարող է հանգեցնել թոքի այտուցի առաջացման, պատահաբար տրախեոբրոնխեալ ծառ ներթափանցելու դեպքում։

Ուրոգրաֆինը չպետք է օգտագործվի մելեոգրաֆիայի, վենտրիկուլոգրաֆիայի կամ ցիստեռնոգրաֆիայի նպատակով, քանի որ կարող է հանգեցնել նեյրոտոքսիկ ախտանիշների առաջացման[11]։

Քիմիական հատկություններ

խմբագրել

Դիատրիզոատը համարվում է բարձր օսմոլյարությամբ կոնտրաստ նյութ։ Նրա օսմոլյարությունը մոտավորապես կազմում է 1500 մՕսմ / կգ –ից (50% լուծույթ)[12] մինչև 2000 մՕսմ/կգ (76% լուծույթ)[13]։

Ապրանքանիշներ

խմբագրել

Ապրանքանիշներն են Հիպաքվին, Գաստրոգրաֆին, Իոթալամատ և Ուրոգրաֆին։ Ուրոգրաֆինը նատրիումական և մեգլումային աղերի համադրությունն է։․

Տես նաև

խմբագրել

Հիմնական կառուցվածքը հայտնի է, և կան բազմաթիվ անալոգներ։

մոնո–միացություններ
  • Ազիտրոյաթթու և նրա նատրիումական աղ՝ նատրիումի ացետրիզոատ
  • Մետրիզոյաթթու
  • Յադամիդ
  • Իոթալամաթթու
  • Իոքսիտալամաթթու
  • Իոգլիկաթթու
  • Իոցենտամաթթու
երկ–միացություններBis-compounds
  • Ադիփիոդոն
  • Իոկարմաթթու
  • Իոգլիկաթթու
  • Իոտրոքսաթթու

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 316. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 171. ISBN 9781284057560.
  3. Thomsen, Henrik; Muller, Robert N.; Mattrey, Robert F. (2012). Trends in Contrast Media (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 13. ISBN 9783642598142. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 1-ին.
  4. 4,0 4,1 «Diatrizoate Side Effects in Detail - Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  5. World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
  6. «Amidotrizoate». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. Sood. Surgical Diseases in Tropical Countries. Jaypee Brothers Publishers. էջեր 72–. ISBN 978-81-7179-444-7. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.(չաշխատող հղում)
  8. Moshe Schein; Paul Rogers; Ahmad Assalia (2010). Schein's Common Sense Emergency Abdominal Surgery. Springer. էջեր 391–. ISBN 978-3-540-74820-5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.
  9. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  10. Bayer New Zealand Limited (2007 թ․ սեպտեմբեր). «UROGRAFIN Urografin Corporate Core Text» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
  11. (անգլերեն) http://www.thomsonhc.com/hcs/librarian/ND_T/HCS/ND_PR/Main/CS/B469E9/DUPLICATIONSHIELDSYNC/8D376E/ND_PG/PRIH/ND_B/HCS/SBK/2/ND_P/Main/PFActionId/hcs.common.RetrieveDocumentCommon/DocId/2697/ContentSetId/31#contraindicationsSection. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)(չաշխատող հղում)
  12. Amersham Health (2006 թ․ ապրիլ). «Hypaque sodium (Diatrizoate Sodium) injection, solution. Product label». DailyMed. U.S. National Library of Medicine. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 29-ին.
  13. Amersham Health (2006 թ․ ապրիլ). «Hypaque (Diatrizoate Meglumine and Diatrizoate Sodium) injection, solution. Product label». DailyMed. U.S. National Library of Medicine. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 29-ին.