Դիանա Գալոյան

տնտեսագետ

Դիանա Ռոբերտի Գալոյան (հունվարի 4, 1980(1980-01-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։

Դիանա Գալոյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 4, 1980(1980-01-04) (44 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատանքՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր
ԱշխատավայրՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
 Diana Galoyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դիանա Գալոյանը ծնվել է 1980 թվականի հունվարի 4-ին, Երևանում։

1996-2001 թվականներին սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի «Համաշխարհային տնտեսագիտություն» բաժնում, որն ավարտել է գերազանցությամբ։ 2002 թվականին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրա։ 2005 թվականից աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնում, սկզբում՝ որպես ասիստենտ, իսկ 2006 թվականից՝ որպես դոցենտ։

2008-2012 թվականներին համատեղությամբ աշխատել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։ 2013-2016 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում։ 2014-2017 թվականներին դասավանդել է Բրիտանական բիզնես դպրոցում (Հայաստան)։ 2017 թվականին ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ ընտրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի պաշտոնում։

2019 թվականի մայիսի 13-ին նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր[1]։ 2019 թվականի օգոստոսի 22-ից 2020 թվականի հուլիսի 1-ը եղել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար։ 2020 թվականի հուլիսի 17-ին ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում ընտրվել է ՀՊՏՀ ռեկտոր, իսկ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի Կառավարության որոշմամբ[2] հաստատվել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում։

Մասնակցել է բազմաթիվ միջազգային հետազոտական ծրագրերի, մասնագիտական վերապատրաստումներ է անցել ԱՊՀ և ԵՄ երկրներում, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Համագործակցության և խաղաղության տարածաշրջանային գրասենյակի միջազգային փորձագետ է (Ավստրիա

Ազատ տիրապետում է ռուսերենին և անգլերենին[3]։

Գիտական աստիճաններ խմբագրել

2004 թվականին հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 2014 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։ 2018 թվականին ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի որոշմամբ արժանացել է պրոֆեսորի գիտական կոչման։

Հեղինակ է շուրջ 60 գիտական հրապարակումների։

Ընտանիք խմբագրել

Ունի մեկ որդի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՊՏՀ». asue.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  2. «Կառավարության որոշումներ - Հայաստանի էլեկտրոնային կառավարում | e-gov». e-gov.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. «ՀՊՏՀ». asue.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել