Դերիլ Մակքորմակ (անգլ.՝ Daryl McCormack, հունվարի 22, 1993(1993-01-22), Nenagh, Մանսթեր, Իռլանդիա), իռլանդացի դերասան։ Նկարահանվել է «RTÉ One»-ի «Քաղաք-հեքիաթ» (2015-2016 թվականներ) օճառային օպերայում, BBC «Սուր հովարներ» (2019-2022 թվականներ) սերիալում և «Apple TV +»-ի «Գարվի քույրերի դավադրությունը» (2022 թվական) սերիալում։ Նրա կինոաշխատանքներն են` «Պիկսի» (2019 թվական) և «Սեր կանչով» (2022 թվական)։ Վերջին տեսարանը, որում նա խաղացել է սեքս ինդուստրիայի աշխատակցի դերը, բերել է նրան անվանակարգ BAFTA մրցանակի` լավագույն տղամարդու դերի համար։

Դերիլ Մակքորմակ
Ծնվել էհունվարի 22, 1993(1993-01-22) (31 տարեկան)
ԾննդավայրNenagh, Մանսթեր, Իռլանդիա
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Ծնվել է 1993 թվականի հունվարի 22-ին[1] իռլանդացի Թերեզա Մակքորմակի և Բալթիմորից աֆրոամերիկացի Ալֆրեդ Թոմասի ընտանիքում[2]։ Նրա ծնողները ծանոթացել են մի անգամ ամռանը Կալիֆոռնիայում։ Հղիությունից հետո մայրը վերադարձել է Իռլանդիա և դաստիարակել է որդուն Թիպերերի կոմսության Նինա քաղաքում[3]։ Հայրական կողմի ազգականների հետ Մակքորմակը լավ հարաբերությունների մեջ է[4]։

Մակքորմակը հաճախել է «St Joseph's C.B.S» դպրոցը։ Խաղացել է բասկետբոլ, մասնակցել է խմբական հասարակության աշխատանքին[5][6]։ Այնուհետև սովորել է Դուբլինի տեխնոլոգիական ինստիտուտի կոնսերվատորիայում և «Gaiety» դերասանական վարպետության դպրոցում, որը ավարտել է 2014 թվականին դրամայի արվեստի ոլորտում բակալավրի աստիճանով[7][8]։

Կարիերա խմբագրել

Մակքորմակը առաջին դեբյուտը կատարել է 2018 թվականին Վեստ-Էնդում «Լեյտենանտը Ինիշմորից» ներկայացման մեջ կերտելով Բրենդանի դերը[9]։ Նա խաղացել է Ռոմեո Ռոմեո և Ջուլիետում և ստանձնել է գլխավոր դեր Օթելլոյում։ Իր կարիերայի սկզբում նրան չի հաջողվել դեր ստանալ «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում» ֆիլմում[10][11]։

2019 թվականին ստացել է Իսաիյա Իիսուսի դերը «Սուր հովարներ» սերիալի հինգերորդ եթերաշրջանում[7][8][12]։

Սոֆի Հայդի «Սեր կանչով» (2022 թվական) ֆիլմում, որտեղ նրա խաղակիցը եղել է Էմմա Թոմփսոնը, նա կատարել է սեքս ինդուստրիայի զգայուն աշխատակցի դեր[13][14]։

Ֆիլմոգրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2015-2016 ս Քաղաք-հեքիաթ Fair City Պիրս Դևլին / Pierce Devlin
2016 ֆ Dawn Ukkanaak
2017 ֆ The Randomer Ռէյ / Ray
2017 ֆ Neon Ջեյսոն / Jason
2017 ս Վիկինգներ Vikings երիտասարդ տղա
2018 ֆ Inner Child Ֆինն / Finn
2018 ֆ Lady Black Eyes Դևոն / Devon
2018 ս Անմահություն Immortality Պիո / Pio
2018 ս Չափազանց անգլիական վարկաբեկություն (մինի-սերիալ) A Very English Scandal Լյուկ Մակքենզի / Luke Mackenzie
2019 ֆ Ինչպես հանկարծաստեղծել պատերազմ How to Fake a War Մէթ / Matt
2019 ֆ Մի արթնացրեք գազանին նրա մեջ A Good Woman Is Hard to Find ոստիկան Ռիվզ / PC Reeves
2019 ֆ Պիկսի Pixie Հարլանդ Մակկեննա / Harland McKenna
2019 ս Մաքրում Cleaning Up Ռայան / Ryan
2019-2022 ս Սուր հովարներ Peaky Blinders Իսաիյա Իիսուս / Isaiah Jesus
2021 ս Ժամանակի անիվ The Wheel of Time Արամ / Aram
2022 ֆ Սեր կանչով Good Luck to You, Leo Grande Լեո Գրանդե / Leo Grande
2022 ս Գարվի քույրերի դավադրությունը Bad Sisters Մէթյու Կլաֆին / Matthew Claflin

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ Արդյունք Ծանոթագրություններ
2022 Բրիտանական ինքնուրույն կինոյի մրցանակ Գլխավոր դերերում լավագույն համատեղ կատարում( Էմմա Թոմփսոնի հետ միասին) «Սեր կանչով» Առաջադրված [15]
2023 BAFTA Լավագույն տղամարդու դեր Առաջադրված [16]
«Ծագող աստղ» մրցանակ Առաջադրված [16]
Black Reel մրցանակ Լավագույն դերասան-առաջնելույթ կատարող «Սեր կանչով» Առաջադրված [17]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Good Luck To You, Leo Grande Interview: Daryl McCormack». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  2. Milton, Stephen. «Pixie offers Daryl McCormack a fairy tale beginning». 0140-0460. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  3. Melissa Kasule. «Stars of Tomorrow 2021: Daryl McCormack (actor)». Screen (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  4. «"We are very close now" –Tipperary's Daryl McCormack on getting intimate with Emma Thompson for a new film role». Independent.ie (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  5. «Big part for Nenagh actor Daryl». Nenagh Guardian (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  6. «Past pupil Daryl Mc Cormack stars in Season 5 of Peaky Blinders». St. Joseph’s C.B.S. Nenagh (English). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 Niamh Dillon. «First glimpse of Tipperary actor Daryl McCormack in new season of Peaky Blinders». www.tipperarylive.ie (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  8. 8,0 8,1 Niamh Dillon. «Tipperary actor Daryl McCormack added to cast of Bafta-winning Peaky Blinders». www.tipperarylive.ie (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  9. «INTERVIEW: Spotlight On: The Lieutenant of Inishmore's Daryl McCormack». My Theatre Mates. 2018 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  10. «'If I got that role I don't think I'd be the person I am now' - Daryl McCormack talks Star Wars, Peaky Blinders and The Abbey». Independent.ie (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  11. «Irish actor Daryl McCormack has Star Wars hopes dashed...but JJ Abrams tips him as one to watch». Independent.ie (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  12. «The young Peaky Blinders talk acting, boxing and tailoring». The Gentleman's Journal (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  13. «Emma Thompson stars in stripped back film Good Luck to you, Leo Grande». ABC Radio National (անգլերեն). 2022 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  14. «Emma Thompson Wants Women Of All Ages To Enjoy Sexual Pleasure In 'Good Luck To You, Leo Grande». Marie Claire (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 9-ին.
  15. «2022 · BIFA · British Independent Film Awards». BIFA · British Independent Film Awards (բրիտանական անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 20-ին.
  16. 16,0 16,1 «2023 EE BAFTA Film Awards: The Winners». www.bafta.org (անգլերեն). 2023 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 20-ին.
  17. «23rd Annual Black Reel Award Winners». Black Reel Awards (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերիլ Մակքորմակ» հոդվածին։