Դեն Միլլմեն (անգլ.՝ Dan Millman, փետրվարի 22, 1946(1946-02-22)[1][2][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մարզիկ, բատուտի վրա թռիչքի աշխարհի առաջին չեմպիոն, այժմ համալսարանում մարզիչ է, մարտական արվեստի հրահանգիչ և քոլեջի պրոֆեսոր, փիլիսոփա։


Ծնվել էփետրվարի 22, 1946(1946-02-22)[1][2][2] (78 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Մասնագիտությունմոտիվացիոն խոսնակ, գրող, trampoline gymnast, ջրացատկորդ, մարզիկ, մարզիչ, խորհրդական, հռետոր և համալսարանի դասախոս

Նրա գրքերը, ներառյալ՝ «Սոկրատի ճամփորդությունները», «Խաղաղության զինվորի ճանապարհը» և «Կյանք, որտեղ դու ծնվել ես ապրելու համար», հրատարակվել են ավելի քան 29 լեզուներով։ Դենի սեմինարները, գաղափարները և մարզումները ազդեցություն են ունեցել տարբեր տարիքի և մասնագիտության մարդկանց վրա, այդ թվում՝ առողջության, հոգեբանության, բիզնեսի, քաղաքականության, սպորտի, գիտության և կրթության ոլորտի առաջնորդների վրա։ Դենը և իր կինը՝ Ջոյը, ապրում են Հյուսիսային Կալիֆորնիայում։ Ունի երեք չափահաս աղջիկ և երկու թոռնիկ։

Գրքեր խմբագրել

«Խաղաղության զինվորի ճանապարհը» խմբագրել

«Խաղաղության զինվորի ճանապարհը» գիրքը ստեղծվել է իրական փաստերի հիման վրա՝ Դեն Միլլմենի կյանքից։ Նա եղել է մարմնամարզության աշխարհի չեմպիոն։ Մեկնել է ճամփորդության դեպի հոգու խորքը, նուրբ զգացմունքները և վախը, լույսը և մութը, ծիծաղը և կախարդանքը։ Փորձառու զինվոր Սոկրատի ղեկավարությամբ Դենը գնում է ճակատամարտի ինքն իր հետ՝ ճակատամարտ, որի ժամանակ կամ պետք է փրկվեր, կամ՝ մահանար։

Խաղաղության զինվորի միստիկ ճամփորդությունը խմբագրել

Ի տարբերություն առաջին գրքի, այս գիրքը համարվում է ինքնակենսագրական։ Գրքի հիմնական նպատակն է նկարագրությունների միջոցով ներկայացնել բուժման պրակտիկաների, մեդիտացիաների և հոգեկան հասակի մասին։

Սոկրատի ճանապարհորդությունը խմբագրել

Այս գիրքը ամբողջությամբ սիրո և սխրագործությունների մասին, համարվում է Դենի ուսուցչի՝ Սոկրատի պատմությունը։ Այս գիրքը բացում է գաղտնիք, թե ինչպես Դենը դարձավ զինվոր և ինչպես հասավ խաղաղության։

Չեն լինում սովորական ակնթարթներ խմբագրել

Սա առաջին գիրք-ուղեցույցն է։ Շատերը «Խաղաղության զինվորի ճանապարհը» գիրքը կարդալուց հետո հարցրել են,- «Ձեր գիրքը ոգեշնչում է, բայց ինչպե՞ս կարելի է այդ ամենը կիրառել մեր առօրյա կյանքում»։ Այս գիրքը համարվում է այդ հարցի պատասխանը։

«Խաղաղության զինվոր» ֆիլմը խմբագրել

2006 թվականի հունիսի 2-ին ԱՄՆ-ի էկրաններին հեռարձակվեց «Խաղաղության զինվոր» ֆիլմը, որը նկարահանվել է «Խաղաղության զինվորի ճանապարհը» ինքնակենսագրական գրքի հիման վրա։ Ռեժիսորն է Վիկտոր Սելվան։ Գլխավոր դերերում են՝ Նիկ Նոլթին Սոկրատի դերում, Սքոթ Մեկլովից՝ Դեն Միլլմենի դերում, Էմի Սմարթը Ջոյի դերում։ Սկզբում ֆիլմը հեռարձակվել էր ցածր որակով̀ կինոթատրոններում, սակայն հանդիսատեսի մեծ հետաքրքրության շնորհիվ ֆիլմը մարտի 30-ից ապրիլի 1-ը ցուցադրվեց ամբողջ ԱՄՆ-ի տարածքով։ Հունիսի 26-ին պաշտոնապես հաստատվեց ֆիլմի ցուցադրումը DVD սկավառակների վրա։

Գրքերն ըստ դասակարգման խմբագրել

Դեն Միլլմենը իր գրքերը դասակարգել է երեք խմբերի.

  1. Ոգեշնչող պատմվածքներ
  • Խաղաղության զինվորի ճանապարհը
  • Խաղաղության զինվորի միստիկ ճամփորդությունը
  • Սոկրատի ճանապարհորդությունը
  1. Ձեռագիր գրքեր
  • Ուսման էությունը և գործնական ձեռնարկները.
  • Խաղաղության զինվորի իմաստությունը
  • Ապրել նպատակով
  • Կյանք, որը ծնվել եք ապրելու համար
  • Հոգու կանոնները
  • Ավելի ընդհանրական ձեռագիր գրքեր և օրինակներ կյանքից.
  • Մարմնի գիտակցության հմտությունը
  • Չեն լինում սովորական ակնթարթներ
  • Աստվածային միջամտություններ
  1. Մանկական գրքեր
  • Խաղաղության զինվորի գաղտնիքը
  • Ճանապարհորդություն դեպի Բյուրեղյա պալատ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Babelio (ֆր.) — 2007.

Արտաքին հղումներ խմբագրել