Դենեշ Նադ (հունգ․՝ Dénes Nagy1980[1], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[1])[3], ժամանակակից հունգարացի կինոռեժիսոր, խմբագիր, սցենարիստ։ Նրա նկարահանած «Բնական լույս» գեղարվեստական կինոնկարը Բեռլինի 2021 թվականի միջազգային կինոփառատոնում «Արծաթե արջ» մրցանակի է արժանացել «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում[4][5][6]։

Դենեշ Նադ
Ծնվել է1980[1]
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[1]
ԿրթությունԲուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա (2009)
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտացումսցենարիստ, կինոռեժիսոր և մոնտաժող
Պարգևներ
IMDbID ID 2729197

Կենսագրություն խմբագրել

2009 թվականին ավարտել է Բուդապեշտի թատերական ու կինոարվեստնեերի համալսարանի կինոռեժիսոուրայի բաժինը[3], այնուհետև մեկ տարի սովորել է Բեռլինի կինոյի և հեռուստատեսության գերմանական ակադեմիայում։ Նրա մի շարք կարճամետրաժ ֆիլմեր ներկայացվել են միջազգային կինոփառատոներում․ 2006 թվականին Kovács Éva-ն՝ Տամպերեում, 2009 թվականին Russian Playground-ը՝ Կաննի կինոփառատոնի կինոքննադատների շաբաթի ընթացքում, իսկ Együtt-ը հունգարական 38-րդ կինոշաբաթում (Magyar Filmszemle) ճանաչվել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ և արժանացել է հունգար կինոքննադատների մրցանակին «Կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսուրա» անվանակարգում[3]։ Lágy eső-ն էլ 2013 թվականին կարճամետրաժ գեղարվեստական կինոնկարների մրցույթում գլխավոր մրցանակ՝ Fiction Grand Prize է ստացել պորտուգալական Curtas Vila do Conde կինոփառատոնում[7]։

Ֆիլմեր խմբագրել

  • 2004 – 2003 November (կարճամետրաժ)
  • 2006 – Együtt (կարճամետրաժ)
  • 2006 – Vakáció (կարճամետրաժ) (դեժիսորի օգնական)
  • 2008 – Russian Playground/Ռուսական խաղահրապարակ (կարճամետրաժ, վավերագրական)
  • 2009 – Cinetrain: Where Does Europe End?/Կինոգնացք․ որտե՝ղ է ավարտվում Եվրոպան (վավերագրական)
  • 2009 – Berlinskaya Fuga (կարճամետրաժ)
  • 2010 – Riport (կարճամետրաժ)
  • 2013 – Lágy eső (կարճամետրաժ)
  • 2013 – Másik Magyarország (վավերագրական)
  • 2015 – Seb (վավերագրական)
  • 2021 – Բնական լույս (Természetes fény) (գեղարվեստական կինոնկար)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Nagy DénesNational Film Institute Hungary.
  2. Berlin's Golden Bear award goes to 'Loony Porn'Deutsche Welle.
  3. 3,0 3,1 3,2 «Nagy Dénes» (հունգարերեն). National Film Institute. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
  4. «Kult: Ezüst Medvét nyert Nagy Dénes háborús filmje a Berlinálén» (հունգարերեն). HVG. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
  5. «Berlin Film Festival: Radu Jude's 'Bad Luck Banging Or Loony Porn' Scoops Golden Bear». Deadline. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
  6. «Dénes Nagy – Natural Light #Berlinale2021» (podcast). fred.fm. Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
  7. «Díjat kapott Nagy Dénes filmje Portugáliában» (հունգարերեն). Magyar Nemzet. 2013 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենեշ Նադ» հոդվածին։