Դեյցիա խորդուբորդ

բույսերի տեսակ
Դեյցիա խորդուբորդ
Դեյցիա խորդուբորդ
Դեյցիա խորդուբորդ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հոնածաղկավորներ (Cornales)
Ընտանիք Դրախտավարդազգիներ (Hydrangeaceae)
Ցեղ Դեյցիա (Deutzia)
Տեսակ Դեյցիա խորդուբորդ (D. scabra)
Միջազգային անվանում
Deutzia scabra

Դեյցիա խորդուբորդ (լատին․՝ Deutzia Thunb scabra Thunb), դրախտավարդազգիների ընտանիքի, դեյցիա ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ թուփ է՝ մինչև 2,5 մետր բարձրությամբ։ Ընձյուղները մազմզուկապատ են։ Կեղևը կարմրագորշավուն է կամ մոխրագորշավուն, հետագայում անջատվում է բարակ շերտերով։ Տերևները երկարավուն ձվաձև են, 3-9 սմ երկարությամբ, ծաղկաբույլերն ուղղաձիգ, նեղ հուրաններ են, 6-12 սմ երկարությամբ։ Ծաղիկները սպիտակ են կամ թեթևակի վարդագույն, 1,5 սմ տրամագծով։ Պտուղը չոր տուփիկ է։ Ծաղկում է հունիսից-հուլիս, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Ճապոնիայում և Չինաստանում։ Հայաստան է ներմուծված 1950 թվականին, մշակվել է Երևանում և Վանաձորում։ Ներկայումս լավ է հարմարվել մեր հանրապետության ստորին և միջին լեռնային գոտիների պայմաններում, առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Բարձր լեռնային շրջաններում խիստ ցրտահարվում է։ Առանձնապես բարձր են գնահատվում լիաթերթիկ այլատեսակները։ Արագ է աճում, լուսասեր է, պահանջկոտ հողի նկատմամբ, խոնավասեր, սակայն լավ է դիմանում կարճատև երաշտին։

Կիրառություն խմբագրել

Խորհուրդ է տրվում օգտագործել դեկորատիվ խմբերում, որպես մենաթուփ, երկարատև ծաղկող այգիներում։ Գազադիմացկունության շնորհիվ կարելի է մշակել նաև արդյունաբերական ձեռնարկությունների բակերում։ Հեշտությամբ է բազմանում սերմերով և թփի բաժանման միջոցով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 12։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյցիա խորդուբորդ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյցիա խորդուբորդ» հոդվածին։