Դեյվիդ Գարրիկ (անգլ.՝ David Garrick, փետրվարի 19, 1717(1717-02-19)[1][2][3][…], Հերեֆորդ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հունվարի 20, 1779(1779-01-20)[1][2][4][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի դերասան, դրամատուրգ, Դրուրի Լեյն թատրոնի տնօրեն։

Դեյվիդ Գարրիկ
անգլ.՝ David Garrick
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 19, 1717(1717-02-19)[1][2][3][…]
ԾննդավայրՀերեֆորդ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էհունվարի 20, 1779(1779-01-20)[1][2][4][…] (61 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԳերեզմանՊոետների անկյուն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունԷդվարդ VI թագավորի դպրոց և Sir Joseph Williamson's Mathematical School?
Մասնագիտությունդրամատուրգ, թատերական պրոդյուսեր, գրող, սցենարիստ, թատրոնի դերասան և դերասան
ԱմուսինEva Marie Veigel?
 David Garrick Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հուգենոտների հետևորդ, իր պապը՝ Դեյվիդ Գարրիկը, Նանտի էդիկտ հրովարտակի վերացումից հետո փախել էր Ֆրանսիայից։ Սովորել է Լիչֆիլդի Քերականության դպրոցում, Սեմյուել Ջոնսոնի մոտ, ապա 1737 թվականին վերջինիս հետ տեղափոխվել Լոնդոն։ 1741 թվականին տեղի է ունեցել իր առաջին դեբյուտը, Շեքսպիրի «Ռիչարդ III» պիեսում՝ մարմնավորելով գլխավոր դերը։ 1747 թվականին դարձել է թագավորական Դրուրի Լեյն թատրոնի տնօրեն, և այդ պաշտոնը զբաղեցրել 30 տարի։ 1749 թվականին ամուսնացել է բրիտանացի պարուհի Եվա Ֆիգելի հետ[5]։

1750 թվականին բեմում ցուցադրվել է Ուիլյամ Ուայթհեդի առաջին ողբերգությունը՝ «Հռոմեական հայրը» («The Roman Father»), Պիեռ Կոռնեյլի «Հորացիոսի» ընդօրինակմամբ։ Կենսագիր Ուայթհեյդը Պասոն պիեսի ձախողումից հետո փոխում է Դեյվիդ Գրեկի գրածը, որտեղ Դեյվիդը փոփոխել էր Հորացիոսի հորը, դերին ավելի փայլ տալու համար, սակայն ըստ քննադատ Զ.Ա. Վենգերովայի, պիեսի ամենամեծ թերությունը Հորացիոսի քրոջ դերն էր, որը չի մահանում եղբոր թրից, այլ՝ վերադառնում է բեմ և հոր հետ երկարատև զրույցներ վարում։

1757 թվականին, երբ մահացավ բանաստեղծ-դափնեկիր Քոլլի Սիբերը, նրան փոխարինեց Ուիլյամ Ուայտհեդը, որը գրեց մեծ քանակությամբ ներբողներ և էլեգիաներ, որոնց մեծ մասը պոետիկ էին։ Բայց Սիբերի ապաշնորհությունը բանաստեղծ-դափնեկրի կոչումը ծաղրի առարկա դարձրեց, որից անմասն չմնաց նաև նրա հետնորդը։ Հատկապես շատ կտրուկ էր հայտնի երկիծաբան Չարլզ Չերչիլը հարձակումը նրա վրա։ Ուայտհեդը ավելորդ էր համարում արձագանքել իր հակառակորդի սրամիտ և չար արարքներին, ինչի շնորհիվ Չերչիլը կարողացավ այն աստիճան հեղինակազրկել Ուայտհեդին իր ժամանակակիցների շրջանում, որ Գարրիկը համաձայնեց խաղալ բանաստեղծ-դափնեկրի նոր պիեսում («Trip to Scotland») միայն այն պայմանով, որ հեղինակի անունը լինի թաքնված։ Բեմադրությունը մեծ հաջողություն ունեցավ քննադատների և հասարակության շրջանում, ովքեր անգամ չէին կասկածում, որ ծափահարում են իրենց սիրելի երգիծաբանի զոհին։

«Սիրողական հասարակություն» անգլիական արիստոկրատ ակումբի անդամ էր, ակումբի նպատակն էր սովորեցնել հնաոճ արվեստը։ Գարրիկի ընկերական շրջապատում ներառված էին տվյալ դարաշրջանի մտավորականներ. Էդմոնդ Բյորկ, Օլիվեր Գոլդսմիթ, Սեմյուել Ջոնսոն, Դենի Դիդրո, Ջոշուա Ռեյնոլդս, Ջեյմս Բասուել, Ժան Ժորժ Նովեր։

Ըստ Սամուել Ջոնսոնի մասնագիտությունը Գարրիկին հարստացրեց, նա հասարակությանը հանգեցրեց այդ մասնագիտությանը։ Թաղված է Վեստմինստերյան աբբայություն, այսպես կոչված պոետների անկյունում։

Խաղացանկ խմբագրել

Խաղացել է Բենջամին Ջոնսոնի «Ալքիմիկոս» պիեսում, իր բեմադրությամբ՝ «Իռլանդացի այրին» (1772) և այլ պիեսներում։ Առավել հայտնի է դարձել շեքսպիրյան դերերի համար (Համլետ Մակբեթ և այլն), որոնք նա իրականացրեց իրատեսորեն։ Որպես ռեժիսոր 1768 թվականին բեմադրել է Հյու Քելի «Կեղծ նրբագեղության» պիեսը։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Գարրիկը բառացիորեն երկրպագել է Շեքսպիրին և նրա պատվին կառուցել Համփթոնի տաճար (1756 թվականին)։ Դերասանը և նրա կինը` Եվան ենթարկվել իրենց ժամանակի օրենքներին։ Նրա անունով են անվանել տղամարդկանց ձմեռային վերարկուները` կրկնակի օձիքով, ազատ բացվածքով մի քանի մանյակներ։

 
Բենջամին Ուիլսոն։Դեյվիդ Գարրիկ և Ջորջ էնն Բելլամի «Ռոմեո և Ջուլիետում», 1753։
 
Ուիլյամ Հոգարտ։ Դեյվիդ Գարրիկը որպես Ռիչառդ III, 1745։
 
Յոհան Ցոֆանի։Դեվիդ Գարրիկ և Մերի Բրեդշոու «Հողագործի վերադարձում», 1753։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 West S. Garrick, David // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T030918
  4. 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
  5. «ГАРРИК, ДЭВИД | Энциклопедия Кругосвет». www.krugosvet.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ступников И. В. Дэвид Гаррик. — Л.: Искусство. Ленингр. отд-ние, 1969. — 232 с. — (Корифеи русской и зарубежной сцены).
  • Kendall A. David Garrick: A Biography. — New York: St. Martin’s Press, 1985.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Գարրիկ» հոդվածին։