Դեյվիդ Անդերսեն

Ավստրալացի բասկետբոլիստ

Դեյվիդ Էմիլ Անդերսեն (անգլ.՝ David Emil Andersen, հունիսի 23, 1980(1980-06-23), Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի և դանիացի նախկին բասկետբոլիստ։ Խաղացել է կենտրոնականի և/կամ ծանր հարձակվողի դիրքում։

Դեյվիդ Անդերսեն
David Andersen

Դիրքը Կենտրոնական/Ծանր հարձակվող
Ի ծնե տրված անունը Դեյվիդ Էմիլ Անդերսեն
David Emil Andersen
Ծննդյան ամսաթիվ հունիսի 23, 1980 (43 տարեկան)
Ծննդավայր Ավստրալիա Քարթլոուն, Վիկտորիա, Ավստրալիա
Ազգություն Ավստրալիա ավստրալիացի/ Դանիա դանիացի
Հասակ 211 սմ
Քաշ 113 կգ
Դրաֆթի տարի 2002 / ռաունդը` 2-րդ, ընտր.` 37-րդ
Դրաֆթ ակումբ Ատլանտա Հոքս
Կարիերայի պատմություն
ԱվստրալիաՎոլոնգոգ Հոքս (1998-1999)
ԻտալիաԿինդեր Բոլոնյա (1999-2003)
ԻտալիաՄոնտեպասկի Սիենա (2003-2004)
ՌուսաստանԲԿՄԱ Մոսկվա (2004-2008)
Իսպանիա Բարսելոնա ԲԱ (2008-2009)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հյուստոն Ռոքեթս (2009-2010)
ԿանադաԱմերիկայի Միացյալ ՆահանգներՏորոնտո Ռեպտորս (2010)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Օռլեանս Հորնեթս (2010-2011)
ԻտալիաՄոնտեպասկի Սիենա (2011-2012)
ԹուրքիաՖեներբահչե Յուլքեր (2012-2013)
ՖրանսիաՍտրասբուրգ (2014)
ՖրանսիաԱՍՎԵԼ Բասկետ (2014-2016)
ԱվստրալիաՄելբուրն Յունայթեդ (2016–2018)
ՖրանսիաԱՍՎԵԼ Բասկետ (2017)
ԱվստրալիաԻլավարա Հոքս (2018–2020)
ՖրանսիաՍԻԳ Ստրասբուրգ (2019)
Մեդալներ

ՖԻԲԱ-ի Օվկեանիայի առաջնություն
 Ոսկի-Ավստրալիա 2003
 Ոսկի-Նոր Զելանդիա 2005
 Ոսկի-Ավստրալիա 2007

Անդերսենը դանիացի է հոր կողմից և ավստրալիացի մոր կողմից։ Ունի Ավստրալիայի և Դանիայի քաղաքացիություն[1]։

Մինչև Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA) տեղափոխվելը, Անդերսենը ուղիղ 9 խաղաշրջան անցկացրել է Բասկետբոլի Եվրալիգայում, որտեղ երեք անգամ դարձել է գավաթակիր՝ 2001 թվականին՝ իտալական «Վիրտուս Բոլոնյայի» կազմում և 2006, 2008 թվականներին՝ ռուսական «ԲԿՄԱ»-ի կազմում։

Չնայած խաղացած դիրքին՝ Անդերսենը հարաբերական նիհարության պատճառով այնքան էլ աչքի չի ընկնում պաշտպանական ունակություններով, մասնավորապես՝ պաշտպանական անդրադարձների տիրմամբ, սակայն բավականին արժեքավոր դեր է կատարում հարձակման մեջ ու կարողանում է և՛ արդյունավետորեն նետել հեռու տարածություններից, և՛ պայքարել օղակի տակ։

Պրոֆեսիոնալ կարիերան խմբագրել

Դեռահաս տարիքում սկսելով լուրջ զբաղվել բասկետբոլով` Անդերսենը ընդունվում է Ավստրալիայի սպորտային ինստիտուտ (Australian Institute of Sport)։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքում է 1998 թվականին՝ Ավստրալիայի բասկետբոլի ազգային առաջնության «Վոլոնգոգ Հոքս» ակումբի հետ, որտեղ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվում է իտալական Ա սերիա՝ չորս տարվա պայմանագիր կնքելով «Վիրտուս Բոլոնյայի» հետ, որի կազմում հաղթում է բազմաթիվ տիտղոսներ։ Սակայն թիմը սնանկ է ճանաչվում, և Անդերսենը տեղափոխվում է նույն լիգայում հանդես եկող «Մոնտեպասկի Սիենա», որի կազմում Անդերսենը կրկին դառնում է Իտալիայի գավաթակիր։

Հաջորդ տարի Անդերսենը նոր պայմանագիր է կնքում մոսկովյան «ԲԿՄԱ»-ի հետ։ 2004-05 մրցաշրջանում Անդերսենը «ԲԿՄԱ»-ի կազմում արժանանում է All-Euroleague առաջին թիմ ճանաչողական մրցանակին։

Մինչ 2008-09 մրցաշրջանի մեկնարկը, Անդերսենը տեղափոխվում է «Բարսելոնա» բասկետբոլային ակումբ և նույն տարի հաղթում Իսպանիայի չեմպիոնատը։

2011-ի ամռանը Անդերսենը կրկին վերադառնում է «Մոնտեպասկի Սիենա»[2]։

2012-ի ամռանը Անդերսենը երկու տարվա պայմանագիր է կնքում թուրքական «Ֆեներբահչե Յուլքերի» հետ[3]։

Կարիերան NBA-ում խմբագրել

Անդերսենը ընտրվել էր 37-րդը NBA-ի 2002 թ դրաֆթում` «Ատլանտա Հոքսի» կողմից։ 2009 թվականի հուլիսի 14-ին «Ատլանտա Հոքսը» 2 միլիոն դոլար կանխիկ վճարի և ապագա դրաֆթում երկրորդ ռաունդում ընտրելու իրավունքի դիմաց «Հյուստոն Ռոքեթսին» է հանձնում Անդերսենի հանդեպ այսպես կոչված դրաֆթային իրավունքները[4]։ Այնուհետև՝ «Ռոքեթսը» վճարում է 500 000 դոլար «Բարսելոնային», որից հետո 3 տարվա 7, 5 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքում Անդերսենի հետ[5]։

2010 թվականի ամռանը Անդերսենը տեղափոխվում է «Տորոնտո Ռեպտորս»` փոխանակվելով 2015 թվականի դրաֆթում պաշտպանված ընտրության իրավունքի դիմաց։ Նույն թվականի նոյեմբերի 10-ին Անդերսենը Մարկուս Բենքսի և Ջարեթ Ջեքի հետ տեղափոխվում է «Նյու Օռլեանս Հորնեթս»՝ Ջերիդ Բեյլեսի և Պեջա Ստոյակովիչի դիմաց[6]։

Ավստրալիայի ազգային հավաքական խմբագրել

Անդերսենը հանդիսանում է նաև Ավստրալիայի բասկետբոլի ազգային հավաքականի մեկնարկային խաղացող, որի կազմում հաղթել է ՖԻԲԱ-ի օվկեանական առաջնությունները 2003, 2005 և 2007 թվականներին։

Մասնակցել է նաև 2010 թվականի ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնությանը և 2004 թվականի Աթենքի, 2008 թվականի Պեկինի և 2012 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերին, սակայն ոչ մեկում չի կարողացել մեդալակիր դառնալ։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. NBA.com - Դեյվիդ Անդերսենի կենսագրությունը - տեղեկություններ - Անձնական կյանք
  2. «Մոնտեպասկին» ետ է բերում Դ. Անդերսենին
  3. «Ֆեներբահչեն» պաշտոնապես ազդարարում է Դեյվիդ Անդերսենի ձեռքբերումը
  4. Chron.com Մեկնաբանություններ. «Ռոքեթսի» տնօրինությունը վատ դրության մեջ լավագույն ընտրությունն է կատարում
  5. «MyFoxHouston.com «Ռոքեթսի» ղեկավարությունը համաձայնության է գալիս Անդերսենի հետ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 9-ին.
  6. ««Ռեպտորսը» «Ռոքեթսից» ձեռք է բերում Անդերսենին». NBA.com. 28 հուլիսի, 2010. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Անդերսեն» հոդվածին։