Դեյլի Բլինդ (հոլ.՝ Daley Blind, ծնվել է 1990 թ.-ի մարտի 9-ին, Ամստերդամ, Հոլանդիա), հոլանդացի ֆուտբոլիստ, անգլիական Մանչեսթեր Յունայթեդի և Հոլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս ձախ եզրային պաշտպանի և հենակետային կիսապաշտպանի դիրքում։

Դեյլի Բլինդ
հոլ.՝ Daley Blind
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դեյլի Դաննի Բլինդ
Քաղաքացիությունը Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ 1990 թվականի, մարտի 9
Ծննդավայր Ամստերդամ, Հոլանդիա
Հասակ 180
Քաշ 72
Դիրք Ձախ եզրային պաշտպան
Հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ԱնգլիաՄանչեսթեր Յունայթեդ
Համար 17
Պատանեկան կարիերա
1998-2010 Այաքս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2014
2010
2013
2014-
Այաքս
  Գրոնինգեն
  Յոնգ Այաքս
Մանչեսթեր Յունայթեդ
102 (3)
17 (0)
1 (0)
20 (2)
Ազգային հավաքական
2004
2006
2006-2007
2007-2010
2009-2012
2013-
Նիդերլանդներ (մինչև 15)
Նիդերլանդներ (մինչև 16)
Նիդերլանդներ (մինչև 17)
Նիդերլանդներ (մինչև 19)
Նիդերլանդներ (մինչև 21)
Նիդերլանդներ
1 (0)
4 (0)
13 (3)
16 (0)
19 (0)
25 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նա հայտնի ֆուտբոլիստ Դաննի Բլինդի որդին է, ով խաղացել է Հոլանդական Այաքսում և Հոլանդիայի հավաքականում։ 2010 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Գրոնինգեն» ակումբ։ 2014 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Կենսագրություն խմբագրել

Դեյլի Բլինդը ծնվել է 1990 թվականի մարտի 9-ին՝ Ամստերդամում, Իվոնի և Դաննի Բլինդի ընտանիքում, ով եղել է Ամստերդամի «Այաքսի» նախկին ֆուտբոլիստ։ Բլինդին բախտ էր վիճակված էր հեշտությամբ դառնալ ֆուտբոլիստ. փոքր տարիքում նրան հրավիրեցին Ամստերդամի ԱՖԿ ֆուտբոլային ակումբ։ 1998 թվականի հունիսին Դեյլին տեղափոխվեց Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլային դպրոց։ Խաղալով Այաքսի բոլոր տարիքային խմբերում, Բլինդը 2007 թվականին դարձավ երիտասարդական թիմի ֆուտբոլիստ։

2007 թվականի մարտի 29-ին Բլինդը Այաքսի հետ կնքեց առաջին պրոֆեսսիոնալ պայմանագիրը՝ մինչև 2010 թվականի հուլիսի 1[1]։ 2007 թվականին Դեյլին Հոլանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականում մասնակցել է Բելգիայում տեղի ունեցող Եվրոպայի առաջնությանը։ Առաջնության ընթացքում Բլինդը խփեց երկու գնդակ Իսլանդիայի հավաքականի դարպասի, սակայն հետո ստացավ վնասվածք և բաց թողեց առաջնության մնացած խաղերը։

2008 թվականի հունիսին Դեյլին ճանաչվեց Այաքսի ամենաերիտասարդ ֆուտբոլիստ[2]։ Արդեն 18 տարեկանում Բլինդը անցկացրեց մի քանի խաղ առաջին թիմի կազմում[3]։

Հոլանդիայի բարձրագույն դիվիզիոնում Դեյլիի դեբյուտը տեղի ունեցավ 2008 թվականի դեկտեմբերի 7-ին, Վոլենդամի հետ խաղի ժամանակ։ 62-րդ րոպեին Բլինդը դուրս եկավ փոխարինման, Էյոնգ Էնոյի փոխարեն։ Այդ ժամանակ հաշիվը՝ 1-1 էր, սակայն երբ Բլինդը դուրս եկավ խաղադաշտ, Այաքսը գոլ խփեց, աչքի ընկավ Յան Վերտոնգենը։ Արդյունքում ամստերդամցիները հյուր գնալիս հաղթեցին[4][5]։ Բլինդից փոքր տարիքում, միայն տեղի են ունեցել հետևյալ ֆուտբոլիստների դեբյուտները՝ Յուրի Մյուլդեր, Յոհան Կրոյֆ, Դաննի Մյուլյեր, Ռոբին Քիֆտ և Դանիլո Սոուզա Կամպոս։

2008 թվականի դեկտեմբերի 18-ին Դեյլին երկարաձգեց պայմանագիրը ամստերդամցիների հետ մինչև 2013 թվականի հուլիսի 1[6]։ Դեբյուտային 2008/09 մրցաշրջանում՝ Բլինդը անցկացրեց 5 խաղ Նիդերլանդների առաջնությունում[7], և նույնպես խաղաց Ուեֆայի գավաթում[8]։ 2009/2010 թվականի մրցաշրջանի կեսը Բլինդը խաղաց միայն երիտասարդական թիմում, 10 խաղում խփելով 1 գնդակ։ 2009 թվականի դեկտեմբերին Բլինդով հետաքրքրվեց Գրոնինգեն ակումբը, ցանկանալով վերցնել վարձավճարով[9]։ 2010 թվականի հունվարի 4-ին Գրոնինգենի և Այաքսի ղեկավարությունները պայմանավորվեցին, որ Բլինդը վարձավճարով տեղափոխվի Գրոնինգեն[10]։ Հունվարի 5-ին Այաքսը պաշտոնապես հայտարարեց տեղափոխության մասին։ նոր ակումբում Բլինդի դեբյուտը տեղի ունեցավ հունվարի 20-ին, Խերենվենայի դեմ խաղի ժամանակ։ Խաղն ավարտվեց Գրոնինգենի օգտին 2-0 հաշվով[11]։

2014 թվականի օգոստոսի 30-ին Այաքսը հայտարարեց Բլինդի Մանչեսթեր Յունայթեդ տեղափոխվելու մասին, տրանսֆերտ կազմեց 17,5 միլիոն €(եվրո)[12][13]։ Տրանսֆերը վերջնականորեն ավարտվեց սեպտեմբերի 1-ին տրանսֆերային պատուհանի վերջին օրը։ Տրանսֆերը կազմեց՝ 13,8 միլիոն £(ֆունտ)[14]։ Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ Դեյլիի դեբյուտը նոր ակումբում, խաղալով Քուինզ Պարկ Ռեյնջերսի դեմ։ «Կարմիր սատանաների» կազմում առաջին գոլը Դեյլին խփեց 2014 թվականի հոկտեմբերի 20-ին Վեստ Բրոմվիչ Ալբիոնի հետ խաղում, խաղի վերջում հավասարացնելով հաշիվը։

Հանդես գալու վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն[15] Գավաթ[16] Սուպերգավաթ[17] Եվրագավաթաներ[18] Արդյունքում
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Այաքս 2008/09 5 0 0 0 1 0 6 0
2010/11 10 0 4 0 0 0 4 0 18 0
2011/12 21 0 1 0 1 0 3 0 26 0
2012/13 34 2 3 0 1 0 8 0 46 2
2013/14 29 1 6 0 1 0 8 0 44 1
2014/15 3 0 0 0 0 0 0 0 3 0
Արդյունք 102 3 14 0 3 0 24 0 143 3
Գրոնինգեն
(վարձավճար)
2009/10 17 0 0 0 17 0
Արդյունք 17 0 0 0 17 0
Յոնգ Այաքս
(դուբլ)
2013/14 1 0 0 0 1 0
Արդյունք 1 0 0 0 1 0
Մանչեսթեր Յունայթեդ 2014/15 20 2 4 0 24 2
Արդյունք 20 2 4 0 24 2
Ամբողջ կարիերայի ընթացքում 140 5 18 0 3 0 24 0 185 5

(Ըստ 2015 թվականի ապրիլի 12-ի դրությամբ)

Հաջողություններ խմբագրել

Ակումբային հաջողություններ խմբագրել

  «Այաքս»

  • Նիդերլանդների չեմպիոն(4)` 2011/11, 2011/12, 2012/13, 2013/14
  • Հոլանդիայի սուպերգավաթակիր` 2013

Հաջողությունները հավաքականում խմբագրել

  • 2014 թվականի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Անձնական հաջողություններ խմբագրել

  • Այաքսի տարվա տաղանդ՝ 2007/08
  • Հոլանդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 2014

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ajax contracteert Daley Blind (նիդեր.)
  2. Daley Blind Talent van het Jaar (նիդեր.)
  3. Blind krijgt kijkje in keuken Ajax 1 (նիդեր.)
  4. Debutant Blind draagt bij aan zege Ajax Արխիվացված 2014-05-18 Wayback Machine (նիդեր.)
  5. FC Volendam - Ajax 1:2
  6. New contract for Daley Blind Արխիվացված 2009-02-08 Wayback Machine (անգլ.)
  7. «Blind - season 2008/09». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  8. Daley Blind verhuurd aan FC Groningen (նիդեր.)
  9. FC Groningen neemt ook Blind over van Ajax Արխիվացված 2010-02-27 Wayback Machine (նիդեր.)
  10. Ajax en FC Groningen akkoord over Blind Արխիվացված 2010-07-27 Wayback Machine (նիդեր.)
  11. «FC Groningen - SC Heerenveen 2:0». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  12. «Ajax en United akkoord over Blind» (հոլանդերեն). ajax.nl. Վերցված է 30.8.2014-ին.
  13. «United agree deal for Blind» (անգլերեն). ManUtd.com. 2014 թ․ օգոստոսի 30.
  14. «Daley Blind: Man Utd sign Dutch international for £13.8m» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ սեպտեմբերի 1.
  15. Эредивизи, Эрстедивизи, Английская Премьер-лига
  16. Кубок Нидерландов, Кубок Англии, Кубок лиги
  17. Суперкубок Нидерландов
  18. Лига чемпионов УЕФА, Лига Европы УЕФА
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյլի Բլինդ» հոդվածին։