Դեյան Սավիչևիչ
Դեյան Սավիչևիչ (չեռնոգորերեն՝ Dejan Savićević, սերբական կիրիլիցա՝ Дејан Савићевић, dějan saʋǐːtɕeʋitɕ. սեպտեմբերի 15, 1966, Պոդգորիցա, Չեռնոգորիա), չեռնոգորիացի նախկին ֆուտբոլիստ, հարձակողական ոճի կիսապաշտպան, 2004 թվականից Չեռնոգորիայի ֆուտբոլի ընկերակցության (ասոցիացիայի) նախագահ[1]։
Դեյան Սավիչևիչ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Երկիր՝ | Չեռնոգորիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 15, 1966 (57 տարեկան) |
Ծննդավայր՝ | Պոդգորիցա, Չեռնոգորիա |
Ակումբ՝ | Ռապիդ Վիեննա, FK Budućnost Podgorica?, Ցրվենա Զվեզդա, Միլան ՖԱ, Ցրվենա Զվեզդա և Հարավսլավիայի ֆուտբոլի ազգային հավաքական |
178 սանտիմետր | |
Քաշ՝ | 68 կիլոգրամ |
Սավիչևիչը 1990-ական թվականներին համարվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը և շարունակում է համարվել Չեռնոգորիայի և Հարավսլավիայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը[2]։ Աշխարհի ուժեղագույն թիմերից մեկում՝ իտալական «Միլան»-ում հանդես գալու տարիներին իտալացի մարզական լրագրողները նրան տվել են Il Genio (Հանճար) մականունը։
Մարզական կարիերան Սավիչևիչն սկսել է հայրենի քաղաքի՝ Տիտոգրադի (ներկայիս Պոդգորիցայի) «Բուդուչնոստ» թիմում։ 1988 թվականին տեղափոխվել է Հարավսլավիայի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող Բելգրադի «Ցրվենա Զվեզդա» («Կարմիր աստղ») ակումբ, դարձել աչքի ընկնող խաղացողներից մեկը մի թիմի, որը 1990–91 մրցաշրջանում Եվրոպայի գավաթն է նվաճել, իսկ Սավիչևիչն անհատապես «Ոսկե գնդակ» հեղինակավոր մրցանակի համար 1991 թվականին իրականացված քվեարկության արդյունքներով երկրորդ տեղն է զբաղեցրել։ Հաջորդ տարի նա մեծագումար գործարքի արդյունքում տեղափոխվել է իտալական «Միլան», որի կազմում երեք անգամ հռչակվել է A սերիայի չեմպիոն, 1993–94 մրցաշրջանում էլ՝ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գավաթակիր, ինչպես նաև՝ նվաճել է այլ մրցանակներ։ Այնուհետև 1999 թվականին կես մրցաշրջան հանդես է եկել Բելգրադի «Ցրվենա Զվեզդա»-ում, ապա տեղափոխվել Վիեննայի «Ռապիդ», որտեղ էլ 2001 թվականին ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր կարիերան։ Դրանից հետո երկու տարի՝ 2001-2003 թվականներին գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է Սերբիայի և Չեռնոգորիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ։ 2004 թվականին ընտրվել է Չեռնոգորիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ և այնուհետև հինգ անգամ վերընտրվել այդ պաշտոնում։
Որպես ֆուտբոլիստ՝ միջազգային մրցումներում Սավիչևիչը ներկայացրել է Հարավսլավիան, որի հավաքական թիմի կազմում մասնակցել է 1990 և 1998 թվականների աշխահի առաջնություններին։ Մասնագետների կարծիքով՝ լավագույն մրցախաղերում նրա խաղաոճը կարելի է նմանեցնել ներկայումս իր կարիերան փայլուն կերպով շարունակող Մեսսիի խաղաոճին։
Ակումբային վիճակագրություն խմբագրել
Մրցաշրջանը | Ակումբը | Առաջնությունը | Խաղեր | Գոլեր |
---|---|---|---|---|
1982/83 | Բուդուչնոստ (Տիտոգրադ) | Հարավսլավիա | 2 | 0 |
1983/84 | 7 | 1 | ||
1984/85 | 29 | 6 | ||
1985/86 | 32 | 10 | ||
1986/87 | 31 | 9 | ||
1987/88 | 29 | 10 | ||
1988/89 | Ցրվենա Զվեզդա | 25 | 10 | |
1989/90 | 0 | 0 | ||
1990/91 | 25 | 8 | ||
1991/92 | 22 | 5 | ||
1992/93 | Միլան | Իտալիա | 10 | 4 |
1993/94 | 20 | 0 | ||
1994/95 | 19 | 9 | ||
1995/96 | 23 | 6 | ||
1996/97 | 17 | 1 | ||
1997/98 | 8 | 0 | ||
1999 | Ցրվենա Զվեզդա | Հարավսլավիա | 3 | 0 |
1999/00 | Ռապիդ | Ավստրիա | 22 | 14 |
2000/01 | 22 | 4 |
Մարզական նվաճումներ խմբագրել
- Աշխարհի երիտասարդական առաջնության հաղոթող - 1987
- Հարավսլավիայի գավաթակիր - 1990
- Հարավսլավիայի չեմպիոն - 1989/1990, 1990/1991, 1992
- Իտալիայի չեմպիոն - 1992/1993, 1993/1994, 1995/1996
- Իտալիայի սուպերգավաթակիր - 1992, 1993, 1994
- ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի հաղթող - 1990/1991, 1993/1994
- Միջմայրցամաքային գավաթի խաղարկության հաղթող - 1991
- ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր - 1994
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ UEFA Magazine – Montenegro's new dawn by Aleksandar Bošković
- ↑ «10 of the best playmakers of the 90s: Zizou, Laudrup, Baggio, Bergkamp...». Planet Football (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Player profile on Serbian National Team page
- Savicevic scores for Red Star (Bayern – Red Star, Championship League semifinals, 1991)
- Savicevic scores for AC Milan (AC Milan – Barcelona, Championship League finals, 1994)
- Savicevic league stats
Պարգևներ | ||
---|---|---|
Նախորդող՝ Դրագուտին Տոպիչ |
Հարավսլավիայի լավագույն մարզիկ 1991 |
Հաջորդող՝ Սլոբոդան Բրանկովիչ (Կաղապար:FR-YUG) |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյան Սավիչևիչ» հոդվածին։ |