Դեյան Գեորգիևսկի (մակեդոներեն՝ Дејан Георгиевски, մայիսի 8, 1999(1999-05-08), Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), հյուսիսմակեդոնացի թեկվոնդիստ։ Օլիմպիական խաղերում մեդալ նվաճած երկրորդ մարզիկն իր երկրից[1]։ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Դեյան Գեորգիևսկի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝թեքվանդոյի մարզիկ
Երկիր՝ Հյուսիսային Մակեդոնիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 8, 1999(1999-05-08) (25 տարեկան)
Ծննդավայր՝Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա

Կենսագրություն խմբագրել

2018 թվականին 19 տարեկան մարզիկը մեծահասակների միջազգային մակարդակում նվաճել է իր առաջին մեդալը՝ զբաղեցմելով երկրորդ տեղը Միջերկրածովյան խաղերում[2]։ Այնուհետև թեկվոնդիստը բազմաթիվ մեդալներ է նվաճել խոշոր մրցաշարերում, սակայն մարզիկների ընդհանուր վարկանիշում նա ցածր դիրքերում է եղել[3][4]։

Մասնակցություն Օլիմպիական խաղերին խմբագրել

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած որակավորման մրցաշարում հաջող հանդես գալու շնորհիվ մակեդոնացին նվաճել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր[5][6][7][8]։ Այդ մրցաշարում նա շատերի համար անսպասելի հասել է եզրափակիչ, որտեղ լարված պայքարում զիջել է ռուսաստանցի Վլադիսլավ Լարինին (9։ 15)[9]։

Գեորգիևսկիի նվաճած արծաթը դարձել է հյուսիսմակեդոնացի մարզիկների լավագույն արդյունքն Օլիմպիական խաղերում։ Ավելի վաղ նրանք ընդամենը մեկ անգամ էին կարողացել հայտնվել խաղերի պատվո հարթակի վրա։

Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Գեորգիևսկին եղել է իր հավաքականի երկու դրոշակակիրներից մեկն ազգերի շքերթում[10]։

Ելույթներ Օլիմպիական խաղերում խմբագրել

Օլիմպիական Դիսցիպլինա Տեղ
  Տոկիո 2020 թեկվոնդո, տղամարդիկ, ավելի քա 80 կգ   2-րդ տեղ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Taekwondo - Dejan Georgievski». Athletes Information.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. «ATHLETE PROFILE». Tarragona 2018 Information. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին.
  3. «Tournaments Record». World Taekwondo.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Conversation with the Macedonian national taekwondo representative Dejan Georgievski before the European Championship: I am going for gold in Sofia». European Championship Information.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «Interview of Day 2 for European Qualification Tournament for Tokyo 2020 Olympic Games». European Qualification Tournament.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «Interview with Dejan Georgievski, taekwondo fighter who will participate in the Tokyo Olympics: My dream is to bring an Olympic gold medal in Macedonia». Slobodenpecat.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. «Taekwondo: Nine Mediterranean countries claiming Olympic spots at Tokyo 2020». CIJM.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  8. «Double delight for France as 16 qualify for Tokyo 2020 at European taekwondo qualifier». Olympic 2020. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 18-ին.
  9. Еще одну золотую медаль выиграл Ларин в тхэквондо на Олимпиаде /// сайт «Спорт 25» 27.07.2021 г.
  10. «Георгиевски ќе го носи македонското знаме во Токио» [Georgievski will carry the Macedonian flag in Tokyo] (մակեդոներեն). Nova Makedonija. 2021 թ․ մայիսի 15. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել