Դեմոս (հին հունարեն՝ δῆμος - ժողովուրդ), ընդհանուր առմամբ ազատ ու լիիրավ բնակչության անվանումը Հին Հունաստանում։ Հոմերոսյան դարաշրջանից (մ.թ.ա. 11 դարից — 9 դար) մինչև մեր թվարկությունից առաջ 5 դարում դեմոս է կոչվել հասարակ ժողովուրդը (հիմնականում գյուղական), իսկ մեր թվարկությունից առաջ 5-րդ դարից հետո՝ աղքատ ( առավելապես քաղաքային) բնակչությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 346