Դեմիան Ռոբերտ Նեստա «Ջունիոր Գոնգ» Մառլի (անգլDamian Robert Nesta "Jr. Gong" Marley , հուլիսի 21, 1978(1978-07-21)[2], Քինգստոն, Ճամայկա), հայտնի նաև որպես Գոնգ Զիլլա (Gong Zilla), ճամայկացի ռեգգի երգիչ։ Նշանավոր ռեգգի երգիչ Բոբ Մառլիի և «Միսս աշխարհ 1976» մրցույթի հաղթող Սինդի Բրեյքսպիրի որդին է[3]։

Դեմիան Մառլի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Damian Marley
Ի ծնե անունԴեմիան Ռոբերտ Նեստա Մառլի
Damian Robert Nesta Marley
Նաև հայտնի է որպեսJunior Gong
Ծնվել էհուլիսի 21, 1978 (45 տարեկան)
Ճամայկա Քինգստոն, Ճամայկա
Երկիր Ճամայկա
ԺանրերՌեգգի, Ռութս ռեգգի, դենսհոլ, հիփ հոփ
ՄասնագիտությունԴիջեյ, երաժիշտ, երգերի հեղինակ, ռեփեր, երգիչ, երաժշտական պրոդյուսեր
Գործիքներվոկալ[1]
Գործունեություն1996–այժմ
ԼեյբլTuff Gong, Ghetto Youths Crew, Republic Records
ԱնդամակցությունSuperHeavy?
ԿապվածՔա-Մանի Մառլի, Զիգի Մառլի, Սթիվեն Մառլի, Ջուլիան Մառլի, Նաս, Սուպերհեվի
Կայքdamianmarleymusic.com
 Damian Marley Վիքիպահեստում
Դեմիան Մառլին 2006 թվականին

Երեք անգամ արժանացել է Գրեմմի մրցանակի[4]։

Կարիերա խմբագրել

13 տարեկանում Մառլին հիմնում է «Shephards» (թարգ.՝ հովիվներ) երաժշտական խումբը, որում ընդգրկում է նշանավոր ռեգգի երաժիշտ Ֆրեդդի Մակգրեգորի դստերը և «Third World» խմբի մեներգիչ Քեթ Քորի որդուն։ Խմբի առաջին ելույթը տեղի է ունենում 1992 թվականին՝ «Reggae Sunsplash» կոչվող փառատոնի ժամանակ[5]։ Շուտով խումբը լուծարվում է, և Մառլին անցում է կատարում սոլո կարիերայի։

Հորը պատկանող «Tuff Gong» ձայնագրման ստուդիայի օգնությամբ 1996 թվականին Մառլին թողարկում է «Mr. Marley» առաջին ստուդիական ալբոմը, որում զետեղված երաժշտական կատարումներում երգելու փոխարեն կատարում է դիջեյի գործառույթներ, ինչն էլ անակնկալի է բերում ժանրի սիրահարներին, ովքեր սովոր չէին Մառլիների երաժշտական ընտանիքի ներկայացուցիչներին նման դերում տեսնել[6] : Ստուդիական երկրորդ՝ «Halfway Tree» («ծառը կես ճանապարհին») ալբոմը թողարկվում է 2001 թվականին։ Ալբոմի անվանումը կապված էր մոր՝ Սինդի Բրեյքսպիրի և հոր՝ Բոբ Մառլիի` հասարակության հարուստ և աղքատ խավերը ներկայացնելու հետ. մայրը ծնվել էր Քինգստոնի առավել հարուստ թաղամասերից մեկում, իսկ հայրն ընդհակառակը` ետնախորշերում, ուստի ալբոմի անվանմամբ կրտսեր Մառլին իրեն որակավորում էր որպես «հարուստ և աղքատ աշխարհներ տանող ճանապարհի կեսին կանգնած ծառ»[7]։ 2002 թվականին «Halfway Tree»-ն շահում է Գրեմմի մրցանակ` «լավագույն ռեգգի ալբոմ» անվանակարգում։ Ալբոմի համապրոդյուսերներից էր Դեմիանի եղբայր Սթիվեն Մառլին։

«Welcome to Jamrock» (2005–07) խմբագրել

2005 թվականի սեպտեմբերին Մառլին թողարկում է թվով երրորդ՝ «Welcome to Jamrock» ստուդիական ալբոմը։ Լույսընծայման անդրանիկ շաբաթում ալբոմն ունենում է 86 000 օրինակի վաճառք, և Միացյալ Նահանգներում 500 000 օրինակի սահմանագիծն անցնելուն պես ստանում ոսկե ալբոմի որակավորում[8]։ Ալբոմում տեղ գտած առավել հիթային կատարումներից են «Welcome to Jamrock», «The Master Has Come Back», «Road to Zion» և մի շարք այլ ստեղծագործություններ։ Ալբոմի անվանումը կրող ստեղծագործությունն ունենում է բավականին մեծ կոմերցիոն հաջողություն։ Երգն անդրադարձ է կատարում Ճամայկայի չքավոր խավին, երկրի քաղաքական անցուդարձին և կատարվող հանցագործություններին։ Սինգլը Մեծ Բրիտանիայի սինգլենրի շքերթում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը, իսկ Միացյալ Նահանգների Բիլբորդի թեժ 100-յակում ստանում 55-րդ տեղը։ Երգը նաև տեղ է գտնում «Rolling Stone» ամսագրի տասնամյակի 100 լավագույն երգերի ցանկում՝ գրավելով վերջին՝ 100-րդ հորզիզոնականը[9]։

«Distant Relatives» (2009–10) խմբագրել

2006 թվականի Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ Մառլին արժանանում է երկու Գրեմմիի՝ «լավագույ ռեգգի ալբոմ» և «լավագույն քաղաքային/ ալտերնատիվ ժանրերի կատարում» անվանակարգերում։ Այս կերպ Մառլին դառնում է պատմությանը հայտնի միակ ճամայկացի ռեգգի երգիչը, ով նույն երեկոյի ընթացքում արժանացել է միանգամից երկու Գրեմմիի։ 2009 թվականի Գրեմմի ժամանակ հայտարարվում է Մառլիի և ամերիկացի ռեփեր Նասի ապագա համագործակցության մասին։ 2010 թվականի մայիսի 17-ին թողարկվում է «Distant Relatives» («Հեռավոր ազգականներ») համատեղ ալբոմը, որի անվանումը կապված էր ոչ միայն Մառլիի և Նասի մտերիմ հարաբերության, այլ նաև երկուսի աֆրիկյան արմատների հետ։ Նասը և Մառլին նախկինում համագործակցել էին «Welcome to Jamrock» ալբոմի շրջանակներում։ Ալբոմի վաճառքից ստացված հասույթներն ուղղվում են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում դպրոցների կառուցմանը։

Թողարկման առաջին շաբաթում ալբոմն ունենում է 57 000 օրինակի վաճառք՝ ընդգրկվելով ամերիկյան «Billboard 200»-ում[10]։ Ալբոմն ունենում է շոշափելի հաջողություններ միջազգային բազմաթիվ շքերթներում՝ դառնալով Միացյալ Նահանգներում Նասի 10-րդ և Մառլիի 2-րդ անընդմեջ լավագույն տասնյակում հայտնված ալբոմը։

«SuperHeavy» (2011–այժմ) խմբագրել

«SuperHeavy» համույթի գոյությունը գաղտնի էր պահվում մինչև 2011 թվականի մայիսը։ Մայիսի 20-ին խմբի գոյության մասին առաջին անգամ հանրությանն է բացահայտում «Ռոլինգ սթոունզ» ռոք խմբի մեներգիչ Միք Ջագերը։ Խմբի ստեղծման մտահղացումը պատկանել է երաժիշտ Դեյվ Սթտյուարտին։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Montreux Jazz Festival Database
  2. Deutsche Nationalbibliothek Record #135267218 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
  4. «Գրեմմիի դափնեկիրների որոնում». Grammy.com. Վերցված է 27 Սեպտեմբեր, 2010-ին.
  5. Բուշ, Ջոն. «Դեմիան «Ջունիոր Գոնգ» Մառլիի կենսագրությունը», MTV.com, վերցված է` դեկտեմբերի 15, 2014
  6. Mills, Claude. Դեմիան Մառլի. փոխանցելով ծանրակշիռ, գիտակից բառեր Արխիվացված 2012-10-06 Wayback Machine. «Ջամայկա գլիներ», հունվարի 2, 2003
  7. «Հարցազրույց Դեմիան «Ջունիոր Գոնգ» Մառլիի հետ». «Afiwi.com». 2002 թ․ փետրվարի 10. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  8. Evans, Teino. «Գրեմմին ողջունում է Ջամռոքին. Ջունիոր Գոնգը պատմում է իր կրկնակի հաղթանակի մասին» Արխիվացված 2011-07-13 Wayback Machine. «Ջամայկա սթար», փետրվարի 10, 2006
  9. ««Ջամռոքը» ոտքի է կանգնել». «Ջամայկա գլիներ», դեկտեմբերի 15, 2009
  10. CՔոլֆիլդ, Քիթ 'Glee' Stops the Show at No. 1, Stones Come in Second On Billboard 200, վերցված է՝ մայիսի 26, 2010
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմիան Մառլի» հոդվածին։