Դեմագոգ (հուն․՝ δημαγωγός), ժողովրդավարության մեջ քաղաքական գործիչ, ով օգտագործելով բնակչության էմոցիաները, անիրազեկությունը և նախապաշարմունքները, փորձում է ձեռք բերել իշխանություն և զարգացնել իր քաղաքական մոտիվները։ Դեմագոգները հաճախակի հակադրվում են որոշումներին և ձեռնարկում կտրուկ և բռնի գործողություններ լուծելու համար ազգային ճգնաժամը, նրանք մեղադրում են բանիմաց հակառակորդի թույլ կողմերը։ Դեմագոգները պատմությանը հայտնի են դեռևս Աթենքից։ Դեմագոգ բառը նշանակում է հասարակ մարդկանց առաջնորդ, դեմոկրատական առաջնորդ։ Սկզբնական շրջանում այն բացասական իմաստով չի կիրառվել։ «Օտար լեզվի բառարանը» (1954 թ.) պարզաբանում է «դեմագոգ» տերմինը, որպես «քաղաքական գործիչ, անձ, որը ձգտում է դառնալ հայտնի ոչ հարգի մեթոդներով(և այլասերելով փաստերը և այլն)»։

«Դեմագոգը» (Խոսե Կլեմենտե Օրոսկո)

Դեմագոգիայի նպատակը խմբագրել

Դեմագոգիան կարող է հետապնդել յուրաքանչյուր նպատակ, բացի՝ ճշմարտությունը բացահայտելու նպատակից։

«Դեմագոգը... չի լուսավորում մարդկանց, ում դիմում է, այլ խճճում է վերջիններիս և դնում սխալ ուղղու վրա։ Նա դիում է ոչ թե անձանց բանականությանը և բարի կամքին, այլ՝ մութ զգացումներին և շահադիտական կրքերին։ Զրկված լինելով պատասխանատվության զգացումից՝ նա չի ներկայացնում գործի իրական իրավիճակը և բացատրում այն, այլ՝ ներկայացնում է այնպես, ինչպես իրեն է ձեռք տալիս։ Նա չի ապացուցում, այլ՝ հմայում կամ վախեցնում է. նա փորձում է մարդկանց մեջ արթնացնել կասկածի զգացումը, սրել անվստահությունը, առաջացնել նախանձ և չարություն»[Ի.Ա. Իլյին «Դեմագոգիա և սադրանք», 1917 թ.]

Հայտնի դեմագոգները խմբագրել

Գայուս Ֆլամինիոս խմբագրել

Գայոս Ֆլամինիոսը հռոմեական հյուպատոս էր, որը հայտնի է նրանով, որ պարտվել է Հաննիբալին Փյունիկայն պատերազմի ժամանակ Տրեզմե լճի ափին տեղի ունեցած ճակատամարտում։ Հաննիբալը կարողանում էր առանցքային որոշումներ կայացնել, որովհետև հասկանում էր իր հակառակորդին։ Գայուս Ֆլամինիուսին, որպես դեմագոգ ներկայացնում է Պոլիբիուսը իր «Հռոմեական կայսրության վերելքը» աշխատությունում՝ «...Ֆլամինիուսը տիրապետում էր դեմագոգիայի հազվագյուտ տաղանդին...»։ Քանի որ Ֆլամինիուսը դրանով էր հիվանդ, ճակատամարտում կորցրեց 15000 մարտիկ, ներառյալ ինքը։

Ադոլֆ Հիտլեր խմբագրել

Ադոլֆ Հիտլերը ղեկավարում էր Նացիստական կուսակցությունը հենվելով արժանապատվության և դավադրության տեսության վրա, որը մեղադրում էր հրեաներին երկրի էկոնոմիկայի ճգնաժամի մեջ։ Նա կառավարության ղեկավարության տակ դրեց մեդիա ոլորտը և օգտագործեց իր խարիզման և հռետորակա հատկությունները Գերմանիային պատերազմի մղելու և ընդլայնելու համար վերջինիս տարածքները։

  Ընթերցե՛ք «դեմագոգիա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։