Դեղձուտ

գյուղ ՀՀ Արարատի մարզում

Դեղձուտ (նախկին անվանումը՝ Յամանջալու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Երևան քաղաքից հարավ՝ 29 կմ հեռավորության վրա, Արտաշատ քաղաքից՝ 12 կմ, Ազատ գետի ձախ ափին։ Դեղձուտ է վերանվանվել 1967 թ. մայիսի 25-ին[3]

Գյուղ
Դեղձուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1897[1] թ.
Մակերես2,63 կմ²
ԲԾՄ878 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1027[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Դեղձուտ (Հայաստան)##
Դեղձուտ (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Գյուղի հողային սահմանները կից են Կանաչուտ, Մրգանուշ, Վարդաշեն, Արևշատ, Նշավան, Գետազատ գյուղերի հողատարածքներին։ Խմելու ջուրը գյուղը ստանում է Գառնու սառնորակ աղբյուրներից։

Դեղձուտը զբաղեցնում է 208 հա հողատարածք, որից բնակեցված է 49.1 հա հողատարածքը։ 1916 թվականին իրենց պապերի երկիրն են ներգաղթում հայեր Արևմտյան Հայաստանից` Մուշից, Վանից, Սարիղամիշից, Էրզրումից, Արազդայանից, Պարսկաստանից։ Գյուղի անունը եղել է «Յամանջալու»[4]։ Լինելով հմուտ հողագործներ և լավ արհեստավորներ, լավ իմանալով հողի գաղտնիքները և բնության կողմից պարգևատրված լինելով առատ ոռոգման ջրով, կարճ ժամանակում գյուղը դարձավ Արարատյան դաշտի մրգի ու պտղի առատ շտեմարան։ 1967 թվականին Հովհաննես Շիրազի առաջարկությամբ գյուղը վերանվանվել է Դեղձուտ, դեղձի առատ պաշար ունենալու շնորհիվ։

Կլիմա խմբագրել

Ծովի մակերևույթից բարձրությունը կազմում է 878 մ։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դեղձուտի մշտական բնակչությունը կազմել է 957, առկա բնակչությունը՝ 1027 մարդ[2]։ Մինչև 1918 բնակեցված է եղել հիմնականում ադրբեջանցիներով, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[5]։ Հայ բնակիչները եկել են Արևմտյան Հայաստանից 1920 թվականին[3]։ Դեղձուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[6].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1978 1989 2001 2011
Բնակիչ 137 214 257 300 409 623 748 849 859[7] 989 1027[2]

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժամբուլատորիա։ 2011 թվականին գյուղում կառուցվել է հուշահամալիր նվիրված հայրենական մեծ պատերազմի և Ղարաբաղյան ազատամարտի ժամանակ զոհված մարտիկներին՝ գյուղի նախկին բնակիչ Կորյուն Վարդանյանի հովանավորչությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945895618_pg_907871769_HH_bnak._bar..pdf
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 76
  4. «Արարատի մարզպետարան». ararat.mtad.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 68» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.
  7. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 654

Արտաքին հղումներ խմբագրել