Դեղին բաճկոն (անգլ.՝ Yellowjacket), «Marvel Comics» ընկերության կոմիքսների մի քանի հերոսների անունը։

Դեղին բաճկոն
Հրատարակման պատմություն
ԱշխարհMarvel Universe
Անձնական տվյալներ

Կերպարներ խմբագրել

Հենք Փիմ խմբագրել

Բժիշկ Հենրի Հենք Փիմը Մարվել տիեզերքի առաջին կերպարն է, որն օգտագործում է «Դեղին բաճկոն» անունը։ Հայտնի է նաև որպես Մարդ-մրջյուն, Հսկա և Գոլիաֆ։ Ընդգրկված է մի քանի խմբում, այդ թվում՝ Վրիժառուների և Պաշտպանների խմբերում։ Իր անձերից մեկը տվել է Սքոթ Լենգին՝ նրան դարձնելով նոր Մարդ-մրջյուն։

Ռիտա ԴեՄարա խմբագրել

Ռիտա ԴեՄարան երկրորդ կերպարն է, որն օգտագործում է «Դեղին բաճկոն» անունը։ Դեբյուտն արել է որպես սուպերչարագործ, ով ընդգրկված էր Չարի վարպետների թիմում, հետագայում դարձել է սուպերհերոսուհի՝ հանդիսանալով Գալակտիկայի Վրիժառուների և Պահակների անդամ։ Սպանվել է սուպերչարագործ Իմմորտուսի կողմից[1]։ Ավելի ուշ հարություն է առել «Քաոսի Պատերազմը» սյուժետային մասում[2]։

Դարեն Կրոս խմբագրել

Երրորդ կերպարն է, որը կրում է «Դեղին բաճկոն» անունը և դա անում է ժամանակակից կոմիքսներում։ Դեբյուտն արել է որպես չարագործ 1979 թվականին։ 2016 թվականին վերցրել է Դեղին ձիաբոռի կերպարը և ստացել սուպերչարագործ Ձվագլխի ստեղծած կոստյումը[3]։

Այլընտրանքային տարբերակներ խմբագրել

Ultimate Marvel խմբագրել

Նախքան Հենք Փիմը Ultimate տիեզերքի բնօրինակ Դեղին բաճկոնը Ալտրոնն էր՝ ռոբոտ, որը վերամշակված էր իբրև սուպերզինվոր[4]։ Սպանվել է Հենք Փիմի կողմից, որը հանդես էր գալիս որպես Մարդ-մրջյուն։ Ուլտիմատումի ժամանակ Փիմն ինքն է դարձել Դեղին բաճկոն՝ ցանկանալով փոխհատուցել այն, ինչը պայմանավորել էր իր ստեղծումը։

Հայտնություն կոմիքսներից դուրս խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

  • Դեղին բաճկոնը հայտնվել է «Վրիժառուներ․ Երկրի հզորագույն հերոսները» մուլտսերիալի երկու եթերաշրջանում, երբ Հենք Փիմը (հնչյունավորել է Ուոլլի Վինգերտը), որն ուներ հոգեկան խանգարում, դառնում է նոր անվախ ինքնադատաստանի ենթարկված կերպար[5]։
  • Դեղին բաճկոնը հայտնվել է «Lego Marvel Super Heroes:Avengers Reassembled» հեռուստատեսությամբ, որտեղ նրան հնչյունավորել է Թրեվիս Ուիլինհեմը։

Ֆիլմ խմբագրել

Մարվել կինեմատոգրաֆիական տիեզերքի մասը համարվող «Մրջյուն-մարդ» ֆիլմում (2015) հիմնական հակառակորդ Դարեն Քրոսը, ում դերակատարը Սթոլ Քորին է, ձեռք է բերել Դեղին բաճկոնի կոստյումը, փորձել այն վաճառել Հիդրայի անդամներին։ Վերջում Քրոսն ինքն է այն կրում, դրանով պայքարում է Սքոթ Լենգի դեմ, որն իրեն խանգարում էր իրականացնել գործարքը, և պարտվում է[6][7]։

Վիդեոխաղեր խմբագրել

  • Հենք Փիմը Դեղին բաճկոնի կերպարով հանդես է գալիս «Marvel․ Ultimate Alliance 2» խաղում՝ որպես հզոր կերպար։ Այստեղ նրան հնչյունավորել է Ուոլլի Վինգերտը։
  • Մարվել կինեմատոգրաֆիական տիեզերքից Դեղին բաճկոնի մի տարբերակը հայտնվել է «Marvel: Avengers Alliance», «Marvel: Contest of Champions» և «Marvel: Future Fight» խաղերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Avengers: The Crossing №1
  2. Chaos War №2
  3. Astonishing Ant-Man №12. Marvel Comics
  4. Ultimates 3 #1-4 (փետրվար-մարտ, 2008); #5 (նոյեմբեր, 2008)
  5. «ABC3 - TV Program - The Avengers (Series 2) Yellowjacket». ABC3. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  6. «SDCC 2014: OFFICIAL: Evangeline Lilly & Corey Stoll Join Marvel's Ant-Man». Marvel.com. 2014 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 26-ին.
  7. COLLIS, Clark (2015 թ․ հունվարի 8). «Exclusive First Look at Ant-Man». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.